Իշխանափոխությանը հաջորդած մեկ-մեկուկես տարին մեր ժողովրդի պատմության էջերում արձանագրվելու է որպես շարունակական, ավելի շուտՙ շղթայական բողոքների, բողոքարկումների եւ բողոքականության ժամանակաշրջան: Դժվար չէ վերհիշելը, թե անցնող ժամանակաշրջանում, հատկապես ընթացիկ տարվա սկզբից ի վեր, ինչպիսի ցույցեր, հանրահավաքներ, քայլերթեր, ճանապարհի փակումներ, կառավարական շենքերի, հատկապես վարչապետարանի, դատախազության, դատարանների, անգամ դեսպանատների առջեւ պիկետներ, բողոքի նամակների ...
Երեկ գերմանական տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ «Բիլդը», հրապարակեցին ԳԴՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում չորեքշաբթիՙ օգոստոսի 28- ին առգրավվել է Հայաստանի մաքսային դրոշմակնիքով 48 000 ծխախոտ, որ տեղավորված է եղել երկու ճամպրուկներում: Ուղեբեռը, որի մեջ ծխախոտից բացի ուրիշ ոչինչ չի եղել, պատկանում է Աթենքից Մայնի Ֆրանկֆուրտ ժամանածՙ ...
«Էկոնոմ» խավի հայ ընտանիքները 17-ժամյա տաժանակիր ուղեւորությունից հետո լուսադեմին գնացքով Երեւանից հասան վրացական ծովափնյա բնակավայրերՙ Ուրեկի, Քոբուլեթի, Բաթումի: Ուղեկցորդը հայտարարեց, որ ամեն կայարանում գնացքը կանգնելու է ընդամենը 5-7 րոպե: Հայ «էկոնոմ» խավի ընտանիքները սկսեցին աճպարարի արագությամբ ծանր ճամպրուկները դուրս հանել գնացքիցՙ իրենց հետ տանելով 17 ժամյա առատ քրտնարտադրության հետեւանքները, քնաթաթախ ...
Ամեն տարի օգոստոսի 28- ինՙ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի ծննդյան օրը Գյոթե ինստիտուտը տոնում է յուրովիՙ միջմշակութային երկխոսությունը խրախուսելու համար ընտրյալ անհատների պատվում է մեծ գրողի շքանշանին արժանացնելով: Վայմարում անցկացված 2019-ի հանդիսությունը կրել է «Պոեզիան եւ ճշմարտությունը» թեմատիկ վերնագիրը: Հայաստանի առաջարկով ԳԴՀ պատվո շքանշանը Գյոթե ինստիտուտի նախագահ Կլաուս Դիիթեր Լեհմաննի ձեռամբ ...
Հանգիստ ուժի կուսակցությունում հաճելի ու գործնական անհանգիստ վիճակ է: Ռամկավար ազատական կուսակցությունը նախապատրաստվում է հերթական ընդհանուր պատգամավորական ժողովին: Նախորդ համագումարից տեւական ժամանակ է անցել, երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Շրջադարձային տեղաշարժեր են եղել թե՛ իշխանական եւ թե՛ հասարակական բոլոր մակարդակներում: Նախ` տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում փոխվեց իշխանական վերնախավը, ...
Ռամկավար Ազատական կուսակցության (ՌԱԿ) հերթական 4-րդ համագումարը (ընդհանուր պատգամավորական ժողով) տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում :
Օդանաւային ընկերութիւն մը ճամբորդներուն տրուած ճաշացուցակի ձիթապտուղներէն մէկ հատիկ պակսեցուցած է. այսպիսով մէկ տարուան ընթացքին 40.000 $ խնայողութիւն մը գոյացուցած է: Անշուշտ ճամբորդները չեն անդրադարձած, ոչ ալ համրած են, նկատելու համար, որ 8 հատիկ ձիթապտուղը եղած է 7: Ո՜վ պիտի անդրադառնայ այսպիսի անկարեւոր մանրուքի մը: Ճամբորդները բան չկորսնցուցին մէկ ձիթապտուղ ...
Չնայած Օքսվորդի կամ Քեմբրիջի համալսարաններում դեռ նման ֆակուլտետ չկա, բայց Մեծ Բրիտանիայում (եւ շատ այլ արեւմտյան երկրներում) կան բազմաթիվ մասնագետներ, որոնք բավականին կլորիկ աշխատավարձով շեղում են հասարակությանըՙ իշխանության կամ այլ պատվիրատուի համար անցանկալի թեմաներից: Օրինակ, եթե Մեգան Մարքլը համարձակ եւ կարմիր զգեստ է կրում Վինձորի ամրոցում ինչ-որ շատ թագավորական միջոցառման ...
Մեր երկրի իրական ամբողջական զարգացում թերեւս կարելի է ակնկալել այն ժամանակ, երբ մայրաքաղաքում ապրողների եւ առաջին հերթինՙ երկրի ընթացքը որոշող պաշտոնյաների ընկալումներում ու բառապաշարում «քաղաք» հասկացությունը դադարի նշանակել միայն Երեւան: Երբ արժեւորվեն ու կարեւորվեն բոլորըՙ քաղաք թե գյուղ: Հին գյումրեցիներն, օրինակ, առիթի դեպքում կասեին. «Տո մեր Գիմրին օր քաղաք էր, ...
Նախագահ Թրամփի կողմից նշանակված «Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի» (OPIC) նախագահի պաշտոնակատար Դեյվիդ (Դավիթ) Պողիկյանը Ամերիկայի հայկական համագումարի «Ազգային գաղափարախոսության տարածմանը նվիրված կոնֆերանսի» գլխավոր բանախոսն է լինելու, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Դեռեւս 2011 թվին Եվրոպայի Խորհուրը Թուրքիայի Հանրապետությունում ստորագրել է մի միջազգային համաձայնագիրՙ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան», որն այսօր հայ հասարակությանն առավելապես հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ: Սույն կոնվենցիան պաշտոնապես ուժի մեջ է մտել 2014 -ից:
Այս տարվա մայիսի 8-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին ներկայացրի համաշխարհային գործընթացների արդյունքում երկրների տնտեսական զարգացումներում արձանագրվող եգիպտացորենի հատիկի հարյուր հազարավորներից մինչեւ 3-4 մլն տոննա արտադրություն ՀՀ-ում ծավալելու, ոմանց կողմից խելահեղ համարվող խնդիրը: Վարչապետը համապատասխանաբար արձագանքեց եւ 6-րդ օրվա ավարտին կայացավ ՀՀ գյուղփոխնախարար Արտակ Քամալյանի եւ հարցի կապակցությամբ ...
Ատենը անգամ մը սուրիական շրջան մը, քաղաք մը, գիւղաքաղաք մը, նոյնիսկ գիւղ մը կը յայտնուի լուսարձակի տակ, երբ պատերազմական դէպքերը կիզակէտ կը դարձնեն զայն: Իտլիպ նահանգը, որուն կեդրոնն է նոյնանուն Իտլիպ քաղաքը, այդպիսին էր. այսօր կրկին դարձած է թէժ կէտ:
Այս օրերին հասարակության ամենալայն շրջանակներում քննարկվող հարցը մնում է Ամուլսարի հանքի շահագործում թույլ տալը կամ չտալը: Թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողների մտահոգությունները, անտարակույս, ազնիվ են: Կողմ արտահայտվողները, վկայակոչելով կառավարության հատկացրած 400 հազար դոլարով անցկացված վերջին փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները, հասարակական լսարանին համոզում են, թե հանքի շահագործման մեջ անվերահսկելի վտանգներ չկան: Ուստի, ...
Որպես շուկայական տնտեսական հարաբերություններ թեւակոխած երկրի քաղաքացի հաճախ էի հետաքրքրվում թռիչքաձեւ զարգացած երկրների օրինակներով, փորձում ընդհանրություններ տեսնել դրանց միջեւ եւ գտնել այն հիմնադրույթը, որը կօգնի Հայաստանի Հանրապետությունը եւս դարձնել բարձր կենսամակարդակ ունեցող երկիր: Այդ փնտրտուքներով էի զբաղված եւ հանկարծ հնարավորություն ստեղծվեց անձամբ լինել բարձրաթռիչք քայլերով առաջ ընթացող Չինաստանում եւ անձամբ ...
Հեռակա հարցազրույցս աֆրիկահայի հետ է: Էդմոնդ Խրլոպյանը ծնվել է Քենիայում, ապրում է Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում, կնոջ` Վենդի Մենսֆիլդ Խրլոպյանի հետ: Նա կրթությունն ստացել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ուելսի արքայազնի անվան քոլեջում, ապրել ու աշխատել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում եւ տարիներ շարունակ եղել է Լոսակայի «Աքուիլա փրինթերս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը...
«Երեւանի էներգետիկան» վերտառությամբ գիտական մենագրությունս ամբողջականացնելու առիթով այցելեցի Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող հիդրոէլեկտրակայանի տարածք: Այստեղ դեռեւս 1926թ շահագործման հանձնվեց առաջին հզոր հիդրոէլեկտրակայանը ԱԹամանյանի ղեկավարությամբ: Ի դեպ, ՀԷԿ-ի շենքը պահպանված է, սակայն որպես էլեկտրակայան չի աշխատում: Նրա հարեւանությամբ ներկայումս գտնվում է Երեւանի ՀԷԿ-ը, որը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1962թ: Այստեղ ...
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Դանիա կատարելիք իր այցը, քանի որ այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հրաժարվել էր քննարկել Գրենլանդիա կղզու վաճառքի հարցը: Թրամփը Կոպենհագեն պետք է այցելեր սեպտեմբերի 2-3-ը: «Դանիան խիստ յուրահատուկ երկիր է, եւ ժողովուրդն էլ սքանչելի է, սակայն նկատի ունենալով, որ վարչապետը շահագրգռված չէ քննարկելու Գրենլանդիայի ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անչափ յուրօրինակ քայլ է կատարել: Նա հայտարարել է, որ գոյություն ունի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ առաջիկա շաբաթներին հանդիպում ունենալու հիանալի հնարավորություն, որպեսզի քննարկվի Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման հարցը:
«Ինձ համար ճաշելու պահը մարդկանց հետ սեղանի շուրջ նստելն է եւ աշխույժ զրույցի բռնվելն է, ուրախ ժամանակ անցկացնելը: Տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենց օրն սկսում «Մսյո Սփուն» (Monsieur Spoon) սրճարանում, ուղղակի հրճվանք է պատճառում, որովհետեւ հասկանում ես, որ սա ավելին է, քան սոսկ բիզնես անելը: Սա մարդկանց ուրախություն եւ ...
Մտավորական, լրագրող, հասարակական-կուսակցական գործիչ եւ ՌԱԿ բազմաթիվ պարբերականների շուրջ կեսդարյա խմբագիր դոկտոր Նուբար Բերբերյանի անվան ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է: