«Հիմա ասեմ, թե որն է խնդիրը, որ մենք ունենում ենքՙ կապված սփյուռքի կառուցվածքի հետ: 30 տարի առաջ սփյուռքի 90%-ը ներգրավված էր մեր ճանաչած կազմակերպություններումՙ սփյուռքի խոշոր հաստատություններում: Այսօր սփյուռքի 90%-ը դուրս է այս կառույցներից, այսինքնՙ այսօր մենք չունենք հաղորդակցման հստակ կապեր սփյուռքահայերի 90%-ի հետ» : Այս դիտարկումը ...
Սեբաստիայում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, խոսելով երկրի ռազմական արդյունաբերության մասին, հայտարարել է, որ այսօր աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետությունները միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն, բայց չորս կոչմից Թուրքիային արգելում են ստեղծել այդպիսի հրթիռներ:
Տարիուկես է անցել իշխանափոխությունից, ու մեր դիտարկմամբ` երկիրն ինչպես որ շատ տարիներ գտնվում էր նախկին երեք նախագահների հակադրության տիրույթում, այդպես էլ հիմա դուրս չի եկել այդ երեքի դիմակայությունից` ուղիղ , թե միջնորդավորված: Ու նույնիսկ այդ դիմակայությունը խժռում-իրենով է անում մնացած ամեն բան`թույլ չտալով կողմնակի, իմիտացիոն խնդիրներից անցնել երկիրը ոտքի կանգնեցնելու ...
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը օգոստոսի վերջերին այցելեց Ռուսաստան: Նա Մոսկվայում առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ 20 րոպե, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են կողմերին հետաքրքրող հարցեր: Էրդողանը Ռուսաստանից ռազմական Սու- 27 եւ մարդատար ինքնաթիռներ գնելու պատրաստակամություն է հայտնել: Ի դեպ նշենք, ...
Չնայած Կ.Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությանը, պատրիարքական ընտրությունների նշանակման առումով որեւէ տեղաշարժ չէր արձանագրվում: Ըստ երեւույթին տեղաշարժի համար բարենպաստ առիթ է հանդիսացել Թուրքիայում ամեն տարի որպես հաղթանակի տոն նշվող օգոստոսի 30-ը: 1922 թ. օգոստոսի 30-ին քեմալական զորքերը պարտության էին մատնել Փոքր Ասիայում առաջացող հունական զորքերին:
Գլոբալացում ասվածը մեզ գուցեեւ այնքան ահագնորեն չսպառնա, եթե ինքներս դրա տարբեր դրսեւորումներին ամեն անգամ կրծքաբաց, ինքնամոռաց ընդառաջ չվազենք: Չմոռանանք ու չստորադասենք մերը, որը շատ հաճախ ավելի արժեքավոր ու ճիշտ է: Խոսքը վերաբերում է նաւ լեզվական իրողություններին: Այստեղ մենք գնալով ավելի շատ ենք առանց որեւէ անհրաժեշտության ուրիշներին կրկնում, ընդօրինակումՙ արհամարհելով ու ...
Այս տարի, ի տարբերություն նախորդների, Հայաստանի բուհերում Ջավախքից եկած ուսանողները քիչ են, անհամեմատ քիչ: Եթե նախորդ տարիներին կարելի էր հանդիպել հարյուրավոր առաջին կուրսեցի ջախավեցի ուսանողների, ապա այս տարի այդ թիվը ոչ թե կիսվել է, այլ բազմակոտոր եղել, որովհետեւ տեղի երիտասարդությունն արդեն, կոպիտ է հնչում, զզվել է համապատասխան մարմինների կամայական, անհեռատես ...
Երուսաղեմը երկրագնդի ամենաթեժ վիճաբանությունների առարկա դարձած քաղաքներից մեկն է: Հետեւաբար, այդ սուրբ քաղաքում հայկական ներկայության հետ կապված որեւէ հարցի քննարկումը հավասարապես վիճելի է: Այդուհանդերձ «Հայկական Երուսաղեմ» անվանումն իր պատմության եւ աշխարհի կարեւորագույն քաղաքներից մեկում գտնվելու հանգամանքով պատվաբեր մեծարանք է:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,8 տոկոս: Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ հրապարակվեց հունվար-հունիսի ցուցանիշը, աճը 6,5 տոկոս էր, իսկ երկու ամիս առաջՙ հունվար-մայիսինՙ 7,3 տոկոս:
Օրերս լրացավ մեր աննման Toto-ի ծննդյան 60-ամյակը: «Ազգ»ի ստեղծման օրից նաՙ երիգծանկարիչ, նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը եղել է մեր ընթերցողների սիրելին, 28 տարվա նրա երգիծական ստեղծագործություններըՙ սրամիտ եւ հանդուգն, վկայարանն են հայ նոր պետականության քաղաքական ու սոցիալական կյանքինՙ միշտ քննադատի սուր-զվարթ հայացքով: Նրա 60-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միությունը շուտով հրատարակելու ...
Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ընտանիքը Մարտիկ եւ Անժելա Մելքոնյաններին է: Նրանք ունեն 15 երեխա, որոնցից ամենափոքրը 10 ամսական է: Այս տարի նրանք երեխաներից 7-ին ուղարկել են դպրոց: Ընտանիքը առաջիկա տարիներին մի ամբողջ դասարան կհավաքի, մանավանդ որ Մելքոնյանները չեն պատրաստվում սահմանափակվել 15 երեխաներով, այլ այնքանՙ որքան Աստված կտա: Աստված պահի բոլորին:
Մերօրյա Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ծավալվող գործընթացները մասամբ անբացատրելի ու անգամ անհասկանալի են: Թեեւ «Մոդուս»-ներն ու այլեւայլ միջազգային վերլուծակենտրոններն ինչ-ինչ զարգացումներ արձանագրում են, այսուհանդերձ ՀՀ քաղաքացին ցանկանում է դրանցում իր մասնակցությունն զգալ, նոր աշխատատեղերի առկայությունը տեսնել, իր կողմից հավելյալ արժեքի ստեղծման զգացումն ապրել: Ցավոք, վերջին օրերին «Ձյունիկ» սառնարանային տնտեսությունում, «Վեգաս»-ի պահեստում ...
Վրացուհի Մարինայի հյուրատան երեկոները բուռն են ու աղմկոտ: Կեսգիշերին մոտ, երբ նույն հարկի տակ հավաքվում են տարբեր ազգերի հարեւանները, ծովից փչող քամին նրանց բազմալեզու զրույցներն ու ծիծաղն իրար է խառնում ու Քոբուլետիին ինտերնացիոնալ հանգստավայրի տիտղոս տալիս: Բաց պատշգամբումՙ մի սեղանի շուրջ, նստած են վրացի երիտասարդ զույգերը, անընդմեջ ծխում են, լուծվող ...
Բակում իրարանցում էր. հինգ օր շարունակ, անվերջանալի հարստության պես, մարդկանց կողմից ավելորդ համարված, մերժված, չգիտես ինչու «աղբ» անունը վաստակած իսկական հարստությունը, որ բլրանման կիտվում, թափվում ու հոսում էր «աղբ-լեռան ստորոտի» լայնքով ու երկայնքով... աղբատարը եկել էր տանելու:
Առաջիկա երեք տասնամյակի ընթացքում Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասական խոհերի տեղիք է տալիս: Կյանքը ցույց տվեց, որ անկախ Հայաստանի երեք նախկին նախագահներից եւ ոչ մեկը իրենց կառավարման տարիներին այդպես էլ նույնիսկ մտահոգություն չհայտնեցին աղետաբեր արտագաղթի կապակցությամբ, ինչ մնար մտածեին բնակչության աճի մասին (*): Եվ ...
Հայաստանի ներկա վիճակը լավագույնս կարող ենք բնութագրել մի շատ հայտնի ժողովրդական առածով. «Շունը տիրոջը չի ճանաչում» : Եւ իրոք, մեր երկրում այսօր ոչ միայն շունը տիրոջը, այլեւ տերը սեփական շանը չի ճանաչում: Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ինչպես ոմանք ենթադրում էին առաջին օրերին, կյանքն այդպես էլ ...
Արդեն երկար ժամանակ հեռուստացույցների էկրաններին կարելի է տեսնել, թե ինչպես է Հոնկոնգի փողոցներով քայլում մարդկանց հոծ ամբոխը, ինչ-որ բան է բղավում ու բաժանում թերթոններՙ դրանով իսկ կատարելով այն հրահանգները, որոնք մշակվել են անգլոամերիկյան հատուկ ծառայություններում եւ վերազգային ոչ կառավարական կազմակերպություններում: Ակնհայտ է, որ այդ քաղաքում տեղի է ունենում «գունավոր հեղափոխության» ...
unian.net-ը գրում է, որ Ուկրաինայի գերագույն ռադան չեղարկել է պատգամավորական անձեռնմխելիության մասին օրենքըՙ փոփոխելով երկրի սահմանադրության 80-րդ հոդվածը, որին կողմ է քվեարկել 373 պատգամավոր, 28 հոգի չեն մասնակցել քվեարկությանը, 3 հոգի ձեռնպահ են քվեարկել:
Լիբանանի եւ Իսրայելի սահմանների վրա հերթական լարվածությունն է սկսվել, կողմերը հարվածներ են փոխանակել: Իրավիճակն այնպիսին է, որ շատ դժվար է պարզել դեպքերի իրական պատկերը: Իսրայելական եւ լիբանանյան աղբյուրների հաղորդումները, ինչպես նաեւ երկու կողմերի պաշտոնական անձանց հայտարարությունները խիստ հակասական են:
Իր նախագահության հինգ տարիներին Ուկրաինայի արդեն նախկին ղեկավար Պետրո Պորոշենկոն երկրից դուրս է բերել մոտ 8 մլրդ դոլար, ինչպես նաեւ գողացել է Արժույթի միջազգային հիմնադրամի օգնության հերթական չափաբաժինը, պնդում է հրեա-ուկրաինական ծագումով ամերիկացի գործարար եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիի տնտեսական խորհրդական Սեմ Կիսլինը :
Սեպտեմբերի 1-ն էրՙ Գիտելիքի, ուսումնական տարեմուտի տոն: Անցնում էի մի դպրոցի մոտով: Կրթօջախի շենքի առջեւ մարդաշատ էր: Ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, մեքենաներ, հայրիկ-մայրիկներ, տատիկ-պապիկներ ու հուզավառ, հետաքրքրված ջինջ հայացքներով վճիտ մանուկներ, շատերըՙ անշուշտ առաջին անգամ դպրության խորհրդավոր օջախը ոտք դնելու եկած: Բարձրախոսով աշխույժ երգ-երաժշտություն էր հնչում, տարեմուտի հանդիսությանը ...
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն ուղիղ գծով 700 մետր հեռավորություն եւ շուրջ 10 կմ երկարությամբ շփման հատված ունի հարեւան երկրի հետ: Հակառակորդի կողմից թիրախավորվելու առումովՙ ամենառմբակոծված գյուղերից է համարվում հանրապետությունում: Սրանք Տավուշի մարզիՙ համայնքների մասին ներկայացված պաշտոնական տվյալներից են:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրըՙ միաժամանակ կարեւորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը: Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայքում բնակվող Մուրադյանների ընտանիքին: