ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՅՍ ՏԱՐԻ 7 ԵՐԵԽԱ Է ՃԱՆԱՊԱՐՀԵԼ ԴՊՐՈՑ Գ. Գ. Հայաստանի Հանրապետության ամենաերիտասարդ բազմազավակ ընտանիքը Մարտիկ եւ Անժելա Մելքոնյաններին է: Նրանք ունեն 15 երեխա, որոնցից ամենափոքրը 10 ամսական է: Այս տարի նրանք երեխաներից 7-ին ուղարկել են դպրոց: Ընտանիքը առաջիկա տարիներին մի ամբողջ դասարան կհավաքի, մանավանդ որ Մելքոնյանները չեն պատրաստվում սահմանափակվել 15 երեխաներով, այլ այնքանՙ որքան Աստված կտա: Աստված պահի բոլորին: |