RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019



Տեղադրվել է` 2019-09-10 19:43:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԻՆԵՐԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրըՙ միաժամանակ կարեւորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը: Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայքում բնակվող Մուրադյանների ընտանիքին:

Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել: Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը, սեփականն ունենալու հույսը չէր մարել: 13 տարի առաջ Մուրադյանները սկսել էին իրենց տան շինարարությունը, սակայն կարողացել էին կառուցել միայն պատերը: Ֆինանսական խնդիրների պատճառովՙ տուն ունենալու երազանքը հայտնվել էր հետին պլանում, իսկ շինարարական աշխատանքները մնացել էին անավարտ: Տարիների սպասումից հետո, մինչեւ տարեվերջ, ընտանիքը կունենա հարմարավետ եւ արժանապատիվ տուն:

«Ես դեռ պատանի էի, երբ սկսեցինք տան շինարարությունը: Այժմ ինքս էլ որդի ունեմՙ 2 տարեկան: Ցանկությունս միայն այն է, որ երեխաս մեծանա ավելի լավ պայմաններումՙ սեփական տանը»,- ասել է Պետրոսը :

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 43 ընտանիք:

«Մուրադյանները վերջապես կունենան իրենց երկար փափագած սեփական օջախը հայրենի հողի վրա, կազատվեն վարձով ապրելուՙ տարիների ֆինանսական ու հոգեբանական ծանրագույն բեռից: Ընտանիքի համար ու հատկապեսՙ երեխայի համար, չափազանց կարեւոր է ապահով անկյուն ունենալու զգացողությունը: Մշտական կարիքը, անընդհատ տեղափոխությունները խանգարում են, որ երեխան ինքնաբավ եւ ուժեղ դառնա: Մենք պետք է օգնենք այս երեխային, այս ընտանիքինՙ մայր հողի վրա ամուր կանգնելու հարցում: Աջակցությունը չի սահմանափակվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ծրագրին ուղղված ֆինանսական միջոցների հատկացումով: Մենք այստեղ ենք որպես կամավորներ, որպեսզի մեր անձնական ջանքերով օգնենք մեր հայրենակից Մուրադյաններինՙ իրենց երազանքը իրականացնելու հարցում: Երեխայիՙ ուրախությունից փայլող աչքերը տեսնելը մեծ պարգեւ է», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Սեփական, արժանավայել պայաններով ապահովված տունը պետք է ոչ թե հեռավոր երազանք լինի ընտանիքի համար, այլ ամենօրյա իրականություն: Արդեն բազում տարիներ, մենքՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ օգնություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որոնք զրկված են եղել տուն ունենալու բերկրանքից: Ուրախ եմ ասելՙ մինչեւ տարեվերջ Մուրադյանները կավարտեն շինարարական աշխատանքները եւ կունենան իրենց հարմարավետ տունը, իսկ սեփական տունը մարդկանց կապում է հայրենինքի հետՙ արթնացնելով ապագայի հանդեպ լավատեսությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միայն Կոտայքի մարզում կառուցվել եւ վերանորոգվել է 13 տուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 06-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ