ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Սեբաստիայում ունեցած ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, խոսելով երկրի ռազմական արդյունաբերության մասին, հայտարարել է, որ այսօր աշխարհի գրեթե բոլոր զարգացած պետությունները միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն, բայց չորս կոչմից Թուրքիային արգելում են ստեղծել այդպիսի հրթիռներ: Նա հիշատակել է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, ինչպես նաեւ Իսրայելին, որի հետ Թուրքիայի հարաբերությունները նախանձելի վիճակում չեն գտնվում: «...մեր կողքին կա Իսրայել, որը բոլորին վախեցնում է միջուկային զենքով: Մենք այս պահին աշխատանքներ ենք իրականացնում»,- հայտարարել է Էրդողանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը |