ԾԱՆՈՒՑՈՒՄ ՌԱԿ Կենտրոնական վարչություն, Երեւան, 27.08.2019թ. Ռամկավար Ազատական կուսակցության (ՌԱԿ) հերթական 4-րդ համագումարը (ընդհանուր պատգամավորական ժողով) տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում : Օրակարգում` ՌԱԿ Կենտրոնական վարչության հաշվետվություն: ՌԱԿ շրջանային եւ ակումբային վարչությունների հաշվետվություն: ՌԱԿ հայեցակարգի եւ քաղաքական պլատֆորմի նախագծերի քննարկում եւ հաստատում: ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետի ընտրություն: ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների ընտրություն: ՌԱԿ Գերագույն խորհրդի, Վերստուգիչ հանձնաժողովի եւ Կարգապահական ատյանի անդամների ընտրություն: Այլ հարցեր: |