Վերնագիրը, վստահ եմ, թթվեցնելու է գործընկերներիցս ոմանց դեմքը. Խ. Միության կազմաքանդումից հետո մի՞թե կարելի է խոսել, առավել եւս գովել գաղափարական եւ պատասխանատու մամուլ կոչվող երեւույթը, որը հականիշն է համարվում բազմակարծության եւ ընդհանրապես խոսքի ազատության:
Հոկտեմբերի 14-ին մեկնարկեց «Ավրորա» ֆորումը, որի շրջանակում ` ChainPoint19 բլոկշղթայի (Blokchain) միջազգային համաժողովը, որը հյուրընկալել է Nooor-ի հայկական ասոցիացիան: Քանի որ Հայաստանը դարձել է զարգացող տեխնոլոգիաների, տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների եւ հավակնոտ start-up-երի նոր հանգրվան, համաժողովն անցկացվում է այստեղ: Մրցանակաբաշխության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ...
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում էր դեռեւս 2016 թվից, երբ Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնց առացքը կազմում են քրդերի Ժողովրդավարական միասնության կուսակցությունըՙ PYD-ն եւ վերջինի ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներըՙ YPG-ն, Եփրատի արեւմտյան ափում Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչներից գրավել էին ...
Այս շաբաթ տեղի ունեցող իրադարձությունները նույնպես թավալագլոր արագությամբ հաջորդում էին միմյանց, միայն երկու-երեքի վրա կանգ առնենք` դրանց առավել լայն շահառությունը նկատի առնելով:
Համաշխարհային պատմության զարգացման վերաբերյալ տարբեր տեսություններ կան: Դրանցից մեկը, իր թերություններով եւ մի շարք հարցերի մեկնաբանման առումով պակասավորությամբ հանդերձ, լավագույններից էՙ աշխարհի պարույկաձեւ զարգացման տեսությունը: Հիմնական գաղափարն այստեղ այն է, որ ամեն ինչ, կապ չունի մեծամասշտաբ թե աննշան իրողություններ, ժամանակի եւ տարածության մեջ կրկնվում են նոր մակարդակում: Թեզը հաստատող օրինակներ` ...
21-րդ դարում, ամբողջ մարդկության աչքի առաջ, մինչեւ ատամները զինված թուրքական բանակն օրերս ներխուժեց Սիրիա սուվերեն պետության տարածք եւ տարբեր զինատեսակներով օդից ու ցամաքից անընդհատ ռմբակոծում է սիրիացի քուրդ, եզդի, ասորի եւ հայ ինքնապաշտպանական ջոկատների հենակետերն ու խաղաղ բնակավայրերը: Օրեցօր, ժամ առ ժամ լրատվամիջոցները հայտնում են նորանոր զոհերի ու ավերածությունների մասին: ...
Մե՜ծ ազգ ենք, ստեղծագո՜րծ, աշխատասէ՜ր, խելացի՛... Շարեցէք որքան կ՛ուզէք ածականներն ու որակումները, որոնք սահման չեն ճանչնար, երբ ինքնագովութեան սկսինք: Իբր թէ «Մենք մեզ ոչ մէկից չենք գերադասում»... այնպէս ալ կը գերադասենք, որ միւս ազգերը բոլոր մեր ետեւը կը մնան:
Հայաստանում օտարերկրյա ներդումները շարունակում են նվազել եւ դա «թավշյա հեղափոխություն» կոչվածի անմիջական հետեւանքն է: Եղավ մի պահՙ անցյալ տարվա երկրորդ եռամսյակումՙ հենց հեղափոխական ցնցումների ժամանակահատվածում դրանք կրճատվեցին մոտ 10 անգամ: Եվ չնայած դրանից հետո ներդումները որոշ չափով ավելացան, այդուհանդերձ, այս պահի դրությամբ շարունակում են զիջել նախահեղափոխական ժամանակաշրջանին: Այժմ այս ամենը ...
Չակերտներում դրված բառերը ՀՀ վարչապետի օրեր առաջ երկրի կառավարության նիստերից մեկում բարձրաձայնած խոսքերն են: Առավել կոնկրետՙ հանրապետությունում ոչխարաբուծության զարգացմանը նվիրված հարցի քննարկման ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դիվանագիտական նրբությամբ ներկայացված այն դիտարկման յուրօրինակ արձագանքը, ըստ որի անասունի այս տեսակը արոտավայրերի խոտը արմատից հանելու հետեւանքով որոշակի շրջան ամայացնում է տվյալ տարածքը, ...
Մեր կողմից չակերտված վերնագրի ներքո Kurdistanrussia@gmail.com հասցեից հոկտեմբերի 11-ին տարածված ռուսերեն հաղորդագրության թարգմանությունն ենք ներկայացնում մեր ընթերցողներինՙ ստորեւ: Իսկապես սատանայական կոչվելու արժանի մի գրություն, որը, չենք բացառում, սարքվել է ադրբեջանական կամ թուրքական գաղտնի ծառայությունների կողմից: Նպատակըՙ սեպ խրել եզդի եւ քուրդ ժողովուրդների ու հայերիս միջեւ, այն էլ օրհասական այս օրերին, ...
Թուրքական ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններ, հասկանալի կերպով էմոցոնիալ մեծ արձագանք է գտել Հայաստանում: Նման մոտեցումը անսպասելի չէր` հաշվի առնելով մեր անցած պատմությունը, ցեղասպանության փաստը եւ այլն:
2019 թ. հոկտեմբերի 3-ին Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԽ) հետախուզության պետըՙ Հուսեին Թաիբը հայտարարեց, որ պետության հատուկ ծառայություններին հաջողվել է խափանել արաբա-իսրայելական հատուկ ծառայությունների փորձըՙ ֆիզիկապես վերացնել Իրանի ԻՀՊԽ հատուկ ստորաբաժանման «Ալ-Քուդս» (Երուսաղեմի ուժեր) հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին: Ձերբակալվել են մահափորձն իրականացնող երեք կասկածյալները:
Ազգային խորհրդանիշները` դրանց թվում նախ զինանշանը, տվյալ երկրի, պետության, այնտեղ ապրող ժողովրդի բնութագիրն են, նկարագիրը, ինքնության արտացոլումը: Հատկապես զինանշանը իր մեջ խտացնում է տվյալ ազգի մտածողությունն ու նպատակները, առարկայացնում անցյալն ու ներկանՙ անցած ճանապարհ- պատմություն, տեսակի առանձնահատկություն, հետագա նպատակ: Կա՞ այդ բոլորը մեր զինանշանում, կամ` ավելի ճշգրտենք հարցը` Սահմանադրությամբ նկարագրված ...
Այն, ինչ այս օրերին Սիրիայում տեղի է ունենում, աղաղակում է, որ առաջիկայում աշխարհի քարտեզը կրկին որոշակի խմբագրումների է ենթարկվելու (ենթադրում եմ): Ցավոք սրտի մենք գտնվում ենք այն տարածաշրջանում, որը ենթադրյալ խմբագրումների ժամանակ, ամենազգալի փոփոխություններն իր վրա է վերցնելու: Հայաստանը նույնպես մասնակցելու է այդ գործընթացին եւ պետք է այնպես անել, որ ...
Մի քանի օրից չորս տարին բոլորող թոռնիկիս համար պատկերազարդ ու գեղեցիկ մանկական գրքից հեքիաթ էի կարդում: Այն էլ ի՛նչ հեքիաթՙ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»: Նյութին արժանի առոգանությամբ կարդացի-կարդացի ու հասա այն տեղը, երբ անհաղթ քաջի անուն հանած Նազարին ուղարկում են վագրի դեմ կռվելու: Եվ ահա, «Նազար, դու Նազար, վախից գնում ...
Թուրքիայի հարավարեւելյան մասի Բաթման շրջանից ավտոմեքենայով կես ժամ հեռավորության վրա, Տիգրիսի ափին գտնվող 12 հազար տարվա հնություն ունեցող Հասանքեյֆ քաղաքը, որ «պատմական գոհար» հորջորջումին է արժանացած, շուտով կորսվելու է քարտեզի վրայից, խիստ հակասական կարծիքների տեղիք տված Իլիսու ջրամբարի շինարարական նախագծի հետեւանքով, գրում է անգլիական «Գարդիան» թերթը:
Ռուսաստանյան լրատվամիջոցները լայնորեն ազդարարեցին, որ իրավական ու քաղաքական կարգի մի խումբ գործիչներ ստեղծում են նոր կուսակցություն «Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) արդարացի ուժերի միություն» հավակնոտ անունով: Խնդիր է դրված ոչ թե վերականգնել Խորհրդային Միությունը, այլ այն ավանդույթներն ու անխռով կյանքը, այն վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որոնք կային պատմություն դարձած պետությունում եւ որոնք արդեն ...
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենիցՙ անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների ...
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը Կոլումբիա համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղակերտման եւ մարդու իրավունքների ծրագրի տնօրենն է: Նա եղել է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու ծրագրի (հայտնիՙ պրոտոկոլներ անունով) շուրջ նախապատրաստական աշխատանքներ ստանձնած խմբի ղեկավար: Նախագահներ Քլինթոնի, Բուշի եւ Օբամայի վարչակազմերում ծառայել է որպես պետքարտուղարի ավագ խորհրդական: ...
Ըստ Էրդողանի Ամերիկայի հետ տարաձայնությունները հարթելու նոր միջոցը մշակութային դիվանագիտություն վարելն է: ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ժողովին զուգահեռ Թուրքիայի նախագահի հովանավորությամբ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքի կենտրոնական մասում, Ուոլ Սթրիթի մոտակայքում գործող Սմիթսոնյան ազգային թանգարանում բացվել է «Ստամբուլի աչքը» մակդիրին արժանացած, մրցանակակիր արվեստագետ Արա Գյուլերի (1928-2018) լուսնկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տեւել է ...
Սիրիայի կառավարական ուժերը սկսել են զորախմբեր ուղարկել երկրի հյուսիս, որտեղ Թուրքիան եւ իր դաշնակից ուժերը իրականացնում են «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը: Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի տվյալներով, քրդերը սիրիական բանակի օգտագործման հարցում համաձայնության են եկել Դամասկոսի իշխանությունների հետ:
Այս տարվա հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Եթովպիայում մեկ օրվա ընթացքում տնկվել է 350 միլիոն ծառ: Կրկնում եմՙ 350 միլիոն, 1 օրում: Համաշխարհային այս ռեկորդի հեղինակը աֆրիկյան այդ երկրի վարչապետ Աբի Ահմեդն է, հենց նա, որն այս տարի Խաղաղության Նոբել ստացավՙ հարեւան Էրիթրեայի հետ երկարամյա հակամարտությանը վերջ տալու համար, ինչի ...
Մանավանդ վերջին զարգացումներից հետոՙ հակված չեմ հայ-ռուսական հարաբերությունները սրելու միտում ունեցող որեւէ տող գրել թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում, բայց այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամների հետ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, կոտրում է միջպետական բարձր հարաբերություններ ունենալու բոլոր պատկերացումներն ու ստիպում մտածել, որ պաշտոնական Մոսկվայի «անուշադրության» պատճառով ...