Բարեբախտաբար չիրականացավ որոշ գուժկանների նախատեսությունը, ավելի ճիշտՙ ցանկատեսությունը. ԵԱՏՄ վեհաժողովը Երեւանում կայացավ առանց էական անհարթությունների, եւ մեր մայրաքաղաքը մեկ օրով դարձավ համաշխարհային ուշադրության կենտրոն, մանավանդ որ այս անգամվանը հերթական չէր, այլ ընդլայնվածՙ հյուրի կամ դիտորդի կարգավիճակով դրան մասնակցում էին նաեւ ամերիկյան պատժամիջոցների տակ ճկռող Իրանը, Ռուսաստանի հետ լրջագույն խնդիրներ ունեցող ...
2019 թ. սեպտ. 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը (նախագահող դատավորՙ Մ. Դրմեյան) միաձայնությամբ մերժեց վարույթ ընդունել սփյուռքահայ մի խումբ ինքնակոչների պարագլուխ Սերխիո Նահապետյանի դիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել Ռամկավար Ազատական կուսակցությանը իր կանոնադրության մեջ փոխել, ոչ ավել ու ոչ պակաս, անունը, զինանշանն ու դրոշը: Դատարանը մերժման իր հիմնավորումները ներկայացնելուց հետո արձանագրեց, ...
Անցնող շաբաթվա իրադարձությունները տարողունակ էին` կառավարությունը մի շարք կարեւոր որոշումներ ընդունեց, այդ թվում` հաստատեց իր հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի շրջանակում ստեղծվելու է հակակոռուպցիոն կոմիտե եւ հանձնաժողով: Ազգային ժողովն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ սահմանելու մասին օրենքը` ի թիվս այլ կենսական օրենքների: Սակայն հետագայի համար իրենց նշանակությամբ ավելի կարեւոր երկու իրադարձություն ...
Թէ ինչո՞ւ վարչապետին համար կարեւոր էր ամերիկահայութեան շնորհել իր «արտաքին սփիւռքի» անդրանիկ այցելութիւնը, հասկնալի է կարգ մը կողմերով: Նախՙ որոշ մարդիկ սկսած են Լոս Անճելոսը նկատել սփիւռքահայութեան մայրաքաղաքը...(Այս մասին քիչ յետոյ): Երկրորդՙ վարչապետին նպատակն էր հարուստ եւ ազդեցիկ գաղութ մը այցելել, տեղացի հայերն ու իրենց նիւթական կարողութիւնները աւելի կապելու համարՙ ...
Ինչպես տեղեկացրել էի թերթի նախորդ համարումՙ սեպտեմբերի 30-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալեցին սփյուռքահայ գրող, գրականագետ, գրաքննադատ, հրապարակախոս, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, ԵՊՀ եւ ՀՊՄՀ պատվավոր դոկտոր, կուսակցական գործիչ Երվանդ Ազատյանին :
Պայմանավորվածության համաձայն ՌԱԿ հերթական համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 29-ին, սակայն այն ՌԱԿ կենտրոնական վարչության որոշումով 40 օրով հետաձգվեց: Ինչո՞ւ:
ՌԱԿ հոբելյանին նվիրված միջոցառումների եզրափակիչ ակորդը դարձավ հոկտեմբերի 1-ին «Մեգերյան կարպետներ» ընկերության թանգարան-ցուցասրահում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելությունը: Ներկա էին Սփյուռքից ժամանած, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բնագավառները ներկայացնող մեծաքանակ հյուրեր, որոնց թվում էին` Ազգային ժողովի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, գիտության, մշակույթի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 1-ին նշված ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանը Չինաստանը տոնեց որպես գերտերություն, որի ազդեցությունն այսօր տարածվում է ողջ գլոբալ հարթությունում: Ներկայի հզոր պետության հիմքը դրել է այդ երկրի կոմունիստական կուսակցությունը Մաո-Ցզեդունի ղեկավարությամբ, եւ վերջինիս Պեկինի կենտրոնական հրապարակում տեղադրված դամբարանը այցելելու համար այսօր էլ հազարավոր մարդիկ հերթ են կանգնում: Սեփական պատմության նկատմամբ ...
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսին կեղծիքի քարոզչության մեջ կարեւոր տեղ էր զբաղեցնում ՀՀ արտաքին պարտքի թեման: Դրա մասին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա շրջապատի փոխանցմամբ, խոսում էին բոլորըՙ անկախ սեռից, տարիքից, մասնագիտությունից եւ ընդհանրապես գրագիտությունից: Խոսում էին արտաքին պարտքի չափի մասին, հաճախ ակնհայտորեն ուռճացնելով այն, բնականաբար, առանց ...
Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: «Ուժ եւ միասնություն» կարգախոսը որդեգրած կուսակցության քաղխորհրդի անդամներ են ընտրվել Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը , Գագիկ Նազլուխանյանը , Սերգեյ Զաքարյանը , ...
Հայաստանը 50 երկրների շարքում մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին: Միջազգային այս նախագիծն ամեն տարի անց է կացվում տարբեր խորագրերի ներքո. այս անգամ ընտրվել էր «Արվեստ եւ ժամանց» կարգախոսը: Հայաստանյան մշակութային 100 վայրերումՙ թանգարաններում, պատմամշակութային հուշարձանների շրջակայքում, թատրոններում, արվեստն ու ժամանացը համադրել էին այնպես, որ այցելուները նաեւ մի քիչ լիցքաթափվեին, իրենք ...
Ընդամենը 20 տարեկանին, 1938 թուականին Ֆրանսա ծնած այս սրբուհինՙ Նոէլ Տոմինիք, 1959-ին որպէս «petite s ur» մայրապետական միաբանութեան անդամուհի, կը հասնի Պէյրութ: Որոշ ժամանակ ծառայելով Ժէիթաուիի Սուրբ Ընտանիքի մայրապետներու հիւանդանոցին մէջ, մահացու արկածէ մըն ալ փրկուելով, 1961 թ.ին Երուսաղէմի մէջ իր նորընծայութեան ուխտը իրականացուց քրիստոնէութեան սրբազնագոյն քաղաքին մէջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին վերադարձավ Անկարա, առանց, իհարկե, նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու: Թեեւ թուրքական որոշ լրատվամիջոցները սեպտեմբերի 26-ին իրենց կայքեջերում գրել էին , թե նա մասնակցելով ԱՄՆ-ի նախագահի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տված ճաշկերութին, այնտեղ հանդիպում է ունեցել Թրամփի հետ, սակայն հանդիպմանը վերաբերող նյութերում ...
Օրերս Երեւանի պետական համալսարանի Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանն անդրադարձել էր ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծին: Իր մտահագությունն ու անհանգստությունը հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջՙ Յու. Ավետիսյանը բերում է անհերքելի փաստեր, որոնք հաստատում են, որ նախագծի մի շարք կետեր ու ենթակետեր հարցականի տակ ...
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա: Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված էլեկտրական հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքըՙ 1.16 միլիարդ կՎտժ:
Այս վերնագիրն է կրում հոկտեմբերի 8- 10 Բեռլինում եւ Հալլեում գումարվողՙ Կոմիտասի 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, համերգներն ու ցուցահանդեսը, որի կազմակերպչական ծանրությունը կրում են Երեւանի Կոմիտաս թանգարան-ինստիտուտը, Հալլե Վիթթենբերգի Մարտին Լութեր, Բեռլինի Հումբոլտ համալսարանները, Բեռլինի պետական գրադարանը, Բեռլինում ՀՀ դեսպանությունը: ՅՈՒՆԵՍԿՕ- ի շրջանակներում անցկացվող եռօրյա միջոցառումների աջակիցներն են ԳԴՀ ...
Հայ հոգեւոր եւ մշակութային կյանքը Մոսկվայում շարունակվում է: Սեպտեմբերի 20-21-ը ՌԴ մայրաքաղաքում անցկացվեց միջազգային գիտաժողովՙ նվիրված հայ ժողովրդի երեւելի զավակներից երկուսիՙ Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հայագիտության կենտրոնը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ ...
«Ազգի» նախանցյալ համարում, հիմք ընդունելով Կ. Պոլսո «Հայ թերթ» հրապարակումը, գրել էի, թե Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն «գրոհայիններ» դաստիարակելու մեջ ինչպես է ամբաստանել «Կեդրոնական» (կենտրոնական) վարժարանին: Ես այդ նյութը քաղել էի Պոլսո «Հայ թերթից»: Նշված հրապարակումը թուրքերեն էր, ...
«Berlin ist eine Reise Wert» արտահայտությունը քաջածանոթ է գերմանացիներին եւ քչերն են, որ կարող են չհամաձայնվել դրա հետ: Եվ իսկապես այդպես է: Միշտ էլ արժե շրջագայության համար մեկնել Բեռլին, որն այդ արտահայտության թարգմանությունն է: Դրանում մի անգամ եւս համոզվեցի, երբ մի քանի օրով Բեռլինում այցելեցի ընկերների, որոնց երկար ժամանակ չէի ...
Խմբագրությանը հասցեագրված շրջաբերականը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկյան մի շարք համալսարանների դասախոս Արփի Սարաֆյանի «Endless Crossings: Reflections on Armenian Art and Culture in Los Angeles» (Անվերջ խաչաձեւումներ: Խորհրդածություններ Լոս Անջելեսում հայկական արվեստի եւ մշակույթի մասին) խորագրով ...
Եթե ԱՄՆ-ում 2016 թ. նախագահական ընտրություններն անցան դրանց Ռուսաստանի հնարավոր միջամտության նշանաբանով, ապա 2020 թ. ընտրությունների նախօրեին ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել է Ուկրաինան: Առաջիկա ընտրություններում դեմոկրատներից Թրամփի մրցակիցը համարվող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի 2014 թ. «եվրոմայդանից» հետո վերահսկում էր Ուկրաինան: Իսկ նրա որդինՙ Հանթեր Բայդենը, այն ժամանակ պաշտոն էր ...
Բոլոր անօրինական օտարերկրյա զորամիավորումները պետք է հեռանան Սիրիայի տարածքից, հակառակ դեպքում Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունն իրեն իրավունք է վերապահում դիմելու ամեն տեսակ պատասխան գործողությունների: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը :
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Թահիր Քերիմլին հանդես է եկել ղարաբաղյան կոմիտե ստեղծելու առաջարկությամբ: Ըստ նրաՙ այդ կոմիտեն պետք է ունենա մշտական ներկայություն Մեջլիսում եւ մասնակցի թեմային առնչվող բոլոր քննարկումներին:
Գլենդեյլի «մեծահասակների զվարճանքի կենտրոնում» (Glendale Adult Recreation Center) վաղըՙ հոկտեմբերի 5-ին Ամերիկայում հայկական թանգարանին ի նպաստ հայկական անտիկ գեղարվեստական գործերի ցուցադրություն է տեղի ունենալուՙ կազմակերպությամբ Հայկական դրամագիտության եւ հնությունների ընկերակցության (ANAS), Համազգայինի արեւմտյան շրջանի գործադիր վարչության եւ Գլենդեյլի տեղական մասնաճյուղերի: «Մեր նպատակն է Երեւան հանել այն վիթխարի ժառանգությունը, որ պատկանում ...
Վայոց ձորի մարզի Արփի գյուղի բնակիչների համար ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել, գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղիՙ մթության մեջ գտնվող հատվածը: Գլխավոր փողոցն արջերին չի գրավել լուսավորված ու մարդաշատ լինելու պատճառով: Արփիում այժմ առաջնահերթ է ...