Ապրիլյան ընդվզման բուռն օրերն էին. երիտասարդները փակել էին մայրաքաղաքի կենտրոնական ու հարակից փողոցները. ավտոմեքենաների երթեւեկը դադարել էր ի սպառ: Նորքից իջնող ուսանող ցուցարարների մի հոծ խմբի միացածՙ զրուցելով անցանք գրեթե ողջ ճանապարհը մինչեւ համալսարանական թաղամաս: Նրանց թողնելով Պետհամալսարանի առջեւՙ թեքվեցի դեպի Թումանյան, ապաՙ Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոց: Այստեղ, հենց խաչմերուկի ...
Նիկոլ Փաշինյանիՙ Լոս Անջելես կատարած այցի ժամանակ, տեղի ադրբեջանական համայնքը, Ադրբեջանի հյուպատոսարանի գլխավորությամբ սադրանքի է դիմել: Ինչպես փաստում են հյուպատոսարանի տարածած լուսանկարներըՙ օդ բարձրացրած փոքրիկ ինքնաթիռներն իրենց հետեւից ծածանել են պաստառներ, որոնց վրա գրված է եղելՙ «Karabakh is Azerbaijan! End the Occupation» («Ղարաբաղը Ադրբեջան է. վերջ օկուպացիային»):
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Կալիֆոռնիա եւ հանդիպումը ԱՄՆ-ի ամենահայահոծ համայնքի հետ զուգակցվեց նրա իշխանավարման թերեւս ամենաշիկացած ժամանակահատվածի հետ. Ամուլսարի պայթյունավտանգ խնդիր, Ռ. Քոչարյանի հետ կապված դատական գործընթացներ, Ստամբուլյան կոնվենցիա, երթեր ու ցույցեր, աղմկահարույց պաշտոնանկություններ, Սահմանադրական դատարանի ու դատական համակարգի անհասկանալի վարքագիծ, եւ այս ամեննՙ արմատական փոփոխություններ ակնկալող հասարակությանՙ չբավավարված ...
Վերջին տարիներին հայեցողին չի լքում այն զգացողությունը, որ մենք ինչ-որ մոդելավորողի հորինած խաղի շարքային խաղացողներ ենք, չցիտակցելով` ինչ-որ համակարգչային խաղի ֆիգուրներ ենք դարձել, եւ ինչպես համակարգչային խաղում հերոսերը կառավարվում են, այնպես էլ մեզ մեկն աննկատ հրում է այսուայն հուն, այնպիսի գործողությունների շրջապտույտի մեջ, որն իրեն է պետք: Անհանգստացնող ու հոգի ...
Այս Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տոնի գլխավոր միջոցառումները հանրապետության երկրորդ քաղաքում անցկացնելը եւ հետագա տարիներին էլ երկրի տարբեր քաղաքային բնակավայրերում կազմակերպելու կառավարության խոստումը մի պարզ, բայց կարեւոր իմաստ եւ ուղերձ ունեն: Այն պարզ ձեւակերպվեց նաեւ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքում. մեր հայրենիքը միայն Երեւանը չէ:
Կառավարությունը որոշել է ընդունել մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի` իրեն պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվությունը: Հյուրանոցի արժեքը, ներքին կահավորանքով հանդերձ, տասնվեց միլիոն դոլարի սահմաններում է: Երկու ամսվա ընթացքում կառավարությունում կորոշեն նաեւ հյուրանոցի հետագա օտարման ճակատագիրը, մինչ այդ տասերկու մլն դրամից ավելի ծախսվելու է մոտակա երկու ամիսներին` հյուրանոցի ...
Նոր իշխանութեան շրջանի անկախութեան երկրորդ տարեդարձին կ՛ակնկալուէր, որ երկիրը աւելի կայուն դարձած ըլլար, աւելի բարեկարգուած, աւելի մաքրուած ամէն տեսակի կեղտերէ, մարդիկ աւելի ուրախ ըլլային, աւելի հաւատքով նայէին ապագային, աւելի կապուած երկրին, պետութեան, կառավարութեան, նոյնիսկՙ քաղաքապետութեան... սակայն այդպէս չեղաւ:
Ռամկավար ազատական կուսակցությունն արդեն 98 տարի հպարտ ու ազնվաբարո նավարկում է ժամանակի ծովում: Որպես ապրող ու արարող կենդանի օրգանիզմ` ՌԱԿ-ը երբեմն հանդարտ, երբեմն խութերի հանդիպելով կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ դուրս գալ խաղաղ ու արարող հանգրվան: Խորհրդային տարիներին ժողովրդական սկզբունքներով առաջնորդվող ռամկավարները վեր կանգնելով դասակարգային անիմաստ սահմանազատումներից Սփյուռքում արեցին ...
Հայաստանն ու Ռուսաստանը ընդհարման եզրին են ասողին չի կարելի խուճապարար անվանել: Իրականում հակառուսական հռետորաբանությունը ինչպես Հայաստանի լրատվամիջոցներում, այնպես էլ քաղաքական քննարկումներում բավականին թեժացել է, եւ Ռուսաստանն առայժմ խստագույն զգուշավորությամբ է արձագանքում դրան, վերապահելով առավել կտրուկ կամ ավերիչ պատասխանը ավելի ուշ մի ժամանակի:
Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2019 թ.-ի «Համաշխարհային զբոսաշրջության զեկույցում» Հայաստանը զբաղեցրել է 79-րդ տեղը, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում հերթական գրառումն է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանը 5 կետով առաջընթաց է ունեցել եւ հիշեցրել, որ 2017 թ.-ի զեկույցում Հայաստանը 84-րդ տեղում էր: Իմիջիայլոց նշենք, որ դրան ...
Ֆրեզնոյում գործող «Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը» (SAS) իր հիմնադրման 45-ամյակն է նշելու Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանում (UCLA) հոկտեմբերի 12-13-ին կազմակերպելով երկօրյա միջազգային գիտաժողով ի պատիվ Խաչիկ Թոլոլյանի, որ ընկերակցությունում սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի հիմնադիրներից է եւ «Սփյուռք» (Diaspora) հեղինակավոր ամսագրի հիմնադիր-խմբագիրը: Ներկայումս նա անգլերենի եւ համեմատական գրականության դասախոս է Ուեզլյան համալսարանում:
Սեպտեմբերի 23-ին Մոսկվայի Մեծ թատրոնի հարեւանությամբ գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն:
«Երկար տարիներ իմ «հարեւանին» համարում էի կարիքի մեջ եղած անձնավորություն: Միայն 1985-ին էր, երբ Բոստոնում ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանությանը նվիրված մի գիտաժողովի, ուր հանդիպեցի հայ վերապրողների, նրանց զավակների եւ թոռների, որոնք ինձ պատմեցին այդ ողբերգական պատմության մանրամասնությունները: Եվ այնտեղ էր, որ առաջին անգամ սեղան նստեցի մի խումբ հայերի հետ, որոնք ...
Սեպտեմբերի 20-ին հեռուստատեսությամբ առաջին ատյանի դատարանի այն նիստին հետեւողները, որը քննարկեց մինչեւ վերջնական դատավճռի ընդունումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաեւ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին արտասահմանում երկշաբաթյա բուժում անցնելու, իրականումՙ Արցախյան պատերազմի ժամանակ ստացած վերքերից կորցրած ոտքի պրոթեզը Գերմանիայում փոխելու նպատակով երկրից երկու շաբաթով բացակայության թույլտվություն տալու ...
2018 թ.ապրիլի 1: Եվրոպայում Զատկի տոնն է: Բրյուսելում ամենուր տոնական տրամադրություն է, մարդիկ շտապում են այցելել ռեստորաններ, սրճարաններ: Քաղաքի ամենածանրաբեռնված շրջանը Սուրբ Եկատերինայի փողոցն է, որը գտնվում է «Գրան պլաս» հրապարակից ոչ հեռու: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում պրոֆեսորի տեսքով անցորդի վրա, որն առանց շտապելու քայլում էր կենտրոնական փողոցներով: Այդ ...
Ձեր թերթի 19.09.19թ-ի համարում աղոթարար ոմն Ռ.Ղազարյանի կողմից տպագրվել է շնորհավորանք վեհափառին` նոր նստավայրի բացման առիթով եւ միաժամանակ նշվել Գյումրու «Թռչունյան տուն» սաների եւ աշխատակիցների դժգոհությունը կառույցին շուրջ 4 ամիս չֆինանսավորելու համար ու ոչ մի փաստաթղթով չհիմնավորված «Թռչունյան տան»ը ուղարկված կտակի չիրականացման համար:
Սեպտեմբերի 21-ին Ստամբուլի «Աթաթուրք» օդակայանից Նյու Յորք ուղեւորվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանըՙ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար 74-րդ նիստին: Նրան ուղեկցել են առաջին տիկ. Էմինե Էրդողանը, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, պետգանձարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որն իր փեսան է, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առեւտրի նախարար Ռուհսար Փեքքանը, նախագահի խոսնակ ...
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը մասնագիտությամբ ինժեներ շինարար է եւ ճանաչված դաշնակահար, որն ապրում է Տորոնտոյում (Կանադա): Համերգներից ու խտասալիկներից ստացած հասույթները հաճախ նվիրել է Հայաստանում եւ Ղարաբաղում իրականացվող ենթակառուցվածքների ծրագրերին, որոնցում նա մասնակցել է նաեւ որպես ինժեներ շինարար: Մեծապես նպաստել է Դիարբեքիրի/Տիգրանակերտի (Թուրքիա) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին եւ ...
Ինտերնետում անընդհատ շրջանառվող «զարմանահրաշ» լուրերից մեկը, որը պատմում է Հայաստանի Սպանդարյան գյուղի բնակչուհի 22-ամյա Սաթենիկ Կարազյանի բյուրեղյա արցունքների մասին, փորձել է «ստուգել» գերմանական RTL հեռուստաընկերությունը։ Հեռուստաընկերության կայքէջում սեպտեմբերի 25- ին տեղադրված հրապարակման մեջ ներկայացվում է, թե կնոջ աչքերից օրական մինչեւ 50 բյուրեղ է թափվում։ Տարբեր ԶԼՄ-ներին Սաթենիկը պատմել է, թե ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հավելյալ զորաբաժին Մերձավոր Արեւելք ուղարկելու նախագծին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը ՙ պարզաբաներով, որ դա Սաուդյան Արաբիայի նկատմամբ Իրանի նախահարձակ քաղաքականության հակազդեցությունն է: Նրա խոսքերով, ամերիկյան լրացուցիչ զորքերի գործունեությունը կրելու է պաշտպանողական բնույթ եւ կենտրոնացած է ...
Իր նախագահության տարիներին Դոնալդ Թրամփը քանիցս սպառնացել է ռազմական հարված հասցնել Իրանին: Նույն ձեւով կարելի է հիշատակել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպեր, որոնք Վաշինգտոնը կկարողանար իբրեւ պատրվակ օգտագործել ռազմական գործողություն սկսելու համարՙ անօդաչու թռչող սարքերի հետ կապված պատմությունը, այսպես կոչված լցանավային պատերազմը եւ այլն:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» եւ Եվրոպական համալսարանի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է համատեղ գործողություններՙ ուղղված համալսարանի ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու կիրառական հմտությունների խորացմանը: Հուշագիրը ստորագրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 21-ից 32 տարեկան 45 հայ երիտասարդ կամավորների: Զրուցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետՙ երիտասարդները ծանոթացել են ընկերության հաջողության պատմությանը, հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներին: