RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



Տեղադրվել է` 2019-09-26 23:47:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2035, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՂԿԱՁՈՐԻ «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍԸ»ՙ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը որոշել է ընդունել մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի` իրեն պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի նվիրատվությունը: Հյուրանոցի արժեքը, ներքին կահավորանքով հանդերձ, տասնվեց միլիոն դոլարի սահմաններում է: Երկու ամսվա ընթացքում կառավարությունում կորոշեն նաեւ հյուրանոցի հետագա օտարման ճակատագիրը, մինչ այդ տասերկու մլն դրամից ավելի ծախսվելու է մոտակա երկու ամիսներին` հյուրանոցի պետական պահպանությունը կազմակերպելու համար: Սովորաբար` տեր չունեցող հյուրանոցի ներքին կահավորանքի կողոպտումը դժվար է կանխել, այս դեպքում եւս դժվար կլինի ներսի եղածի դուրսկրումը: Տեսնենք, թե ինչպես կպահպանեն արդեն պետության ունեցվածքն այս երկու ամսում, մինչեւ օտարումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ