RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020



Տեղադրվել է` 2020-01-09 23:23:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2621, Տպվել է` 169, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ «ԲՈՒԺՋՈԿԱՏԸ» ՕԳՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՑՆԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հ.Ծ.

Ինքնաթիռով ճանապարհորդելը կարող է լարվածության հավելյալ աղբյուր դառնալ շատերի համար: Թռիչքների չեղյալ հայտարարումը, ուշացումների անորոշ երկարությունը, անվտանգության անցակետերի մոտ մարդկանց կուտակումները դարձել են սովորական երեւույթներ օդանավակայաններում:

«Թուլացնելու համար ուղեւորների լարվածությունը, մենք այժմ 22 շներից եւ 1 խոզից (5-ամյա Լիլուն) կազմված «բուժջոկատ» ունենք, որ սիրում է նրանց եւ հեշտությամբ հաղորդակցվում նրանց հետ: Ուղեւորներն էլ նրանց են սիրում, շոյում, խաղում նրանց հետ եւ հաճախ նաեւ «սելֆիով» նկարվում: Արդյունքը դրական է», նշում է, ըստ Սան Ֆրանցիսկոյից «ABS-7 News» լրատվամիջոցի, Ջենիֆեր Ղազարյանը ՙ այդ «բուժջոկատի» ծրագրային ղեկավարը: «Մարդիկ տարբեր նպատակներով են ճամբորդում: Երբեմն հարկադրված եւ տխուր առիթներով, այնպես որ շփումը «բուժջոկատի» կենդանիների հետ փոխում է նրանց տրամադրությունը: Ապացուցված է նաեւ, որ շներին շոյելը նվազեցնում է արյան ճնշումը, եւ օգնում մարդկանց դուրս գալ տաղտկալի վիճակից», ավելացնում է Ջենիֆերը:

«Բուժջոկատը» աշխատում է շաբաթական 7 օր: Գաղափարը մտահղացել են «Մինետա Սան Խոսե» միջազգային օդանավակայանի աշխատակիցները 9/11-ի ահավոր միջադեպից հետո, երբ տեսել են, թե ինչպիսի դրական ազդեցություն է թողնում իրենց գործընկերոջ պատահականորեն օդանավակայան բերած վարժեցված շունը:

Տարիների ընթացքում գաղափարը տարածվել է եւ այժմ Ամերիկայի շատ օդանավակայաններում կարելի է հանդիպել կենդանիների նման «բուժջոկատների», որոնց շարքերում գտնվող «Լիլուն», օրինակ, շատ է սիրում նվագել իր խաղալիք դաշնամուրը:

Նկար 1. «Բուժջոկատը» Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում Ջենիֆեր Ղազարյանը «Բուժջոկատի» անդամներից մեկի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ