Միջազգային քաղաքական տարին սկսվեց վատ, շատ վատ: Հունվարի 3-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը եկավ հօդս ցնդեցնելու բոլոր լավատեսների հույսերը, թե ի վերջո նախագահ Թրամփին կհաջողվի իրականացնել Մեծ յոթյակի վերջին նիստին տված «խաղաղության գագաթաժողով» գումարելու իր խոստումը, որը կարող էր կարգավորման հեռանկարներ բացել հատկապես Միջին ու Մերձավոր Արեւելքի բռնկուն իրավիճակի առջեւ: ...
Երկիր մոլորակի երկու ծայրերում նույն օրվա ջերմաստիճանային տարբերությունն ըստ Ցելսիուսի, 114, 9 աստիճան է կազմել: Մինչ աշխարհը հոկտեմբեր ամսից հետեւում է Ավստրալիայում մոլեգնող հրդեհներին, երբեմնի կանաչ, այժմ բոցավառ ու ծխից շնչահեղձ այդ ցամաքամասում հունվարի 2- ին ռեկորդայինՙ + 48 աստիճան եւ ավելի գրանցելով, մյուս հատվածումՙ Գրենլանդիայում սարսափելի ցուրտ էՙ մինուս ...
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, ինչը օր-օրի ավելի լարվելու միտում ունի: Իրանի հրթիռային հարձակումը Իրաքում գտնվող ավիաբազաների վրա դրա վառ ապացույցն է:
«Ազգ» շաբաթաթերթի 39-րդ համարում (առ 18 դեկտեմբերի 2019 թ.) Իրանի «Ստվերի ասպետը» հոդվածումս գրել էի «Ալ-Քուդս» (Երուսաղեմի ուժեր) Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին:
2019-ի դեկտեմբերին, երբ արդեն Կ. Պոլսո պատրիարք էր ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը, Քյոլնում ծավալուն զրույցի հրավիրեցինք Գերմանահայության պաշտոնաթող առաջնորդ, 2017- ին տեղապահի պաշտոնում ընտրված, բայց Պոլսից դառնությամբ հեռացած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Տխուր էր այն հանգամանքը, որ ինչքան խոսում էինք Պոլսի պատրիարքական ընտրություններից, այնքան մեր զրույցը հեռանում էր հավատից:
Տարիներ առաջ Հայիթիում մեծ երկրաշարժ եղավ, մարդկային հսկայական կորուստ արձանագրվեց, տեղի բնակչությունը ծանր ողբերգություն ապրեց: Հիշում եմՙ մեր խմբագիրն այդ օրերին առաջարկեց անդրադարձ անել Կարիբյան ծովի այս կղզու բնակչությանը պատուհասած արհավիրքին. վատ էր զգում, ասացՙ մեր ոչ մի թերթ չարձագանքեց, լավ չէ օտարի ցավին այսպես անտարբեր լինելը. հիշեցինք 1988-ի դեկտեմբերի ...
Վերջին շրջանում Թուրքիան սկսել է աչքի ընկնել օրակարգային խնդիրների առատությամբ: Որպես կանոն դրանք երկրում անընդհատ սրում են իշխանություն-ընդդիմություն պայքարը, որի ընթացքում անընդմեջ փոխվում է այդ խնդիրների առաջնահերթությունը: Հազիվ էր ավարտվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ԱՄՆ կատարած վիճահարույց այցը, որպես առաջնահերթ խնդիր Թուրքիայի օրակարգում հայտվեց Իդլիբից դեպի թուրքական սահման ...
Չենք ցանկանում վատատես լինել, բայց արձանագրենք, որ նոր տարին սկսվեց տխուր իրադարձությունով` ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում սպանվեց Իրանի ամենանշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Մարդ, որը կարողացել է արդյունավետ պայքարել Մերձավոր Արեւելքում միջազգային ահաբեկչության «Իսլամական պետություն», ալ-Նուսրա, ալ-Ղաիդա եւ այլ վտանգավոր կազմակերպությունների դեմ: Պետությանն ու սեփական ժողովրդին նվիրված, օրինավոր շիա, հմուտ հրամանատար, ...
Հետամանորյա այս օրերին հայ հանրության բացարձակ մեծամասնության մաղթանքը 2020 թվականից մեկն է. թող այն խաղաղության ու աշխատանքի տարի լինի: Առաջինը, հայոց բանակը, զինվորից մինչեւ սպա, միանշանակ երաշխավորում են, մեր խոնարհումը նրանցից յուրաքանչյուրին: Երկրորդը, ըստ համընդհանուր մոտեցման ու գնահատման, երկրի իշխանություններն են, եւ այստեղ առաջնայինը ՀՀ կառավարության անելիքն է, որն ըստ ...
Ստորեւ թարգմանաբար ներկայացված հոդվածում Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի տարեվերջյան զեկույցի ամփոփ նկարագրությունն է: Հիշեցնենք, որ անցած տարին հոբելյանական էր նաեւ այս մեծանուն հայի համար, որը Հայաստանում դժբախտաբար այդպես էլ չնշվեց...
«Ազգը» մեկ անգամ չէ, որ մերկացրել է բազմակի իրավախախտող-ինքնակոչ Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանին: Դեռեւս 2017 թ. հրապարակվել եւ բոլոր տարբերակներով հազարավոր ընթերցումներ են ունեցել իմ «Բաց նամակ-ահազանգը» մինչեւ անգամ «ով» դերանվանն անարժան դրա «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքացուի վերաբերյալ (թիվ 29), ինչպես նաեւՙ պատմական գիտությունների թեկնածուներ Արտակ Մաղալյանի եւ ...
Դեկտեմբերի 14-ին Պրահայի քաղաքային գրադարանի փոքր դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյակը: Բացելով երեկոն, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը ողջունեցին ներկաներինՙ անդրադառնալով ամսագրի անցած ուղուն: «ՕՐԵՐ»ը քսան տարեկան է, սա նշանակում է արդեն, որ չափահաս է, ամուր կանգնած ոտքերի վրա, հավատարիմ ...
2018 թ.ի ամրան, երբ Լիբանանի իրաւաբաններու եւ լրագրողներու պատուիրակութեամբ մը (կազմակերպուած հիւսիս-արեւելեան Սուրիոյ ինքնավարութեան կողմէ) ճամբայ ինկանք Մեմպիճէն դէպի Հալէպի քարուքանդ եղած Շահպաա ճարտարարուեստական թաղամասին մէջ գտնուող Աֆրինի գաղթակայանը, սարսափելի տեսարաններ պարզուեցան մեր առջեւ: Գործարաններ, ջերմաելեկտրակայաններ, ռազմական օդակայաններ, գիւղեր եւ աւաններ գետնին հաւասարած էին: Այստեղ, ընդամենը մի քանի ամիս առաջ ...
Լոնդոնի «Բարբիկան կենտրոնի» դահլիճում հունվարի 14-ին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Ջոն (Ջիվան) Տեր-Թադեւոսյանի (1926-1988) Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագրի» ընթերցման հիման վրա 1959-ին գրած N2 սիմֆոնիայի եվրոպական երկար սպասված պրեմիերան, Ալեքսեյ Շորի Բարկարոլանՙ ջութակի եւ նվագախմբի համար, ինչպես նաեւ Մաքս Բրուխի ջութակի ...
Չինացի մտածող Կոնֆուցիոսը ժամանակին ասել էՙ «Եթե ծրագիր ես կազմում մեկ տարվա համար, ապա բրինձ մշակիր, 10 տարվա համարՙ ծառ տնկիր, իսկ 100 տարվա համարՙ կրթիր երեխաներ»: Այս սկզբունքին է հետեւել Վարդանանց ասպետների կազմակերպությունն իր հիմնադրման օրվանիցՙ 103 տարի առաջ, կրթաթոշակներ հատկացնելով Միջին Արեւելքի (մասնավորապես Բեյրութի Վահան Թեքեյանի անվան եւ ...
Ինքնաթիռով ճանապարհորդելը կարող է լարվածության հավելյալ աղբյուր դառնալ շատերի համար: Թռիչքների չեղյալ հայտարարումը, ուշացումների անորոշ երկարությունը, անվտանգության անցակետերի մոտ մարդկանց կուտակումները դարձել են սովորական երեւույթներ օդանավակայաններում:
Զեին խոստացել էի իր լակական (դաղստանյան ժողովուրդ - ծան. թարգմ.) տուն գնալՙ ճիշտ պատրաստած մի կաթսա հայկական տոլմայով: Զեն չառարկեց: Նա առհասարակ հայերի հետ չի վիճումՙ փոքրուց գիտի, որ անիմաստ է եւ էներգիա սպառող: Ինչպես այն անեկդոտումՙ ավելի հեշտ է տալ: Դրա համար իմաստուն Զեն խոհեմաբար համաձայնվեց: Ես միս գնեցի: ...
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում կոչ է արել համատեղ պատասխան մշակել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» խմբավորման հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության դիմաց:
Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթավերջին ամերիկացիները Բաղդադի օդանավակայանում սպանեցին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի եւ «Ալ-Խաշդ աշ-Շաաբի» զինված կազմավորման առաջնորդի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, հաջորդ օրը ամերիկյան օդուժը Իրաքի մայրաքաղաքի հյուսիսում հարվածներ հասցրեց այդ խմբավորման շարասյանը: Հարձակման հետեւանքով զոհվեց հինգ մարդ: Միեւնույն ժամանակ Baghdad Al Youm լրատվական հարթակը մանրամասնում է, ...
Որեւէ երկրի համար կարեւոր նշանակություն ունի դրամական միավորի առկայությունը: Հայաստանի անկախացումը հնարավորություն տվեց ունենալ նաեւ սեփական դրամական միավոր: Դրամը մեր երկրի հպարտության կարեւորագույն գործոններից է: Սակայն ոչ միշտ ենք այն ճիշտ օգտագործում: Շատ հաճախ թղթադրամի վրա կարելի է տեսնել զանազան գրառումներ եւ այլն: Անհրաժեշտ է մտածել այս մասին եւ լրջորեն ...
«AGBU INSIDER» պարբերականի անցյալ տարվա վերջին համարը ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանի բնութագրմամբ նվիրված է «արվեստի բիզնեսին», այսինքն այն գումարային գնահատանքին, որին արվեստի որեւէ գործ արժանանում է շուկայական աշխարհում մարդկանց մոտ առաջացրած իր հուզական եւ մտավոր զարգացմանը նպաստող գործոններով: Իսկ ովքե՞ր են կարողանում մարդկանց ուղղորդել դեպի գեղեցիկը, կամ նորարարությունըՙ ...
Ջիհան գետի ձախ ափին գտնվող Մարաշ քաղաքին տարբեր ժամանակներում տիրել են հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները, եւայլն: Լեւոն Բ. թագավորի (1187-1219) օրոք Մարաշը միացվել է Կիլիկիայի հայկական թագավորությանը: XVI դարից այն անցել է օսմանյան Թուրքիային: Մեծ եղեռնի ժամանակ քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը բռնությամբ տեղահանվել են: Նրանց մեծ մասը զոհվել է: