Եթե ճիշտ էր լիբանանահայ հեղինակավոր ֆինանսիստներից մեկիՙ «Պետությունըՙ դա դրամն է» սկզբունքը, ապա այժմ կարելի է վստահությամբ պնդել, որ Լիբանան պետությունը կարող է գոյություն չունենալ այլեւս: Այդ սկզբունքը իրեն արդարացրել էր քաղաքացիական պատերազմի (1975-1990) ամբողջ տեւողության, երբ երկրում չէր մնացել պետական ոչ մի կառույցՙ բացի Կենտրոնական բանկից, որը անասելի դժվարություններով ...
Այսուհետեւ պահեստի զինապարտ այն անձինք, որոնք ծանուցում ստանալուց հետո առաց հարգելի պատճառի չեն ներկայանա ՊՆ հայտարարած հավաքներին եւ զորավարժություններինՙ կտուգանվեն 30 հազար դրամով, այդ մասին նախագիծ է քննարկվում է Ազգային ժողովում: Առաջ էլ տուգանք կարՙ 20 հազար դրամ, սակայն գործիքակազմի բացակայության պատճառով չի կիրառվել: Այժմ, սակայն, դրա կիրառումն ապահովվելու է: ...
Պարզվում է` խորհրդարանում «շրիշակ» բառը գիտեն, համենայնդեպս` ԱԺ մեծամասնության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետամանորյա` 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի անդրանիկ քառօրյայի երկրորդ օրվա սրացման ժամանակ հիշեցրեց, որ պատգամավորների կողմից ավելի շատ գործածական ռուսերեն «պլինտուս» բառի հայերեն համարժեքն է այդ բառըՙ ի գիտություն պոտենցյալ գործածողների: Չնայած զանգվածաբար, նախկին լրագրող թե ոչ, մեր պատգամավորներն ...
Հունվարի 21- ին Բեռլինումՙ KfW բանկի կենտրոնակայանում, Երեւանի հետ տեսակամրջի միջոցով, հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց Բեռլինի Վիլմերսդորֆ փողոցում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը, որին գերմանական մամուլըՙ մասնավորապես «Թագեսշպիգելն» այսպես արձագանքեցՙ «Թվայնացված կրթություն.Գերմանիան սովորում է Հայաստանից»: Սույն գնահատականն ընդգծվեց նաեւ տեղական ֆինանսական առցանց լրատվականում, անշուշտ շոյելով մերՙ գովեստի կարոտ ներքին ունկը, որի ...
Նախանձել կարելի է այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք գիտեն հարգել իրենց առաջնորդներինՙ նաեւ կյանքի օրոք, առանց բարդույթների, առանց հաշվենկատության եւ առանց քծնանքի կամ թշնամանքի:
Անցեալ շաբթուան ակնարկիս մէջ խօսած էի Սփիւռքի հայկական դպրոցներու փակման երեւոյթին եւ անոր տարբեր անդրադարձներուն մասին, սակայն կը կարծեմ որ այս նիւթը հարկ է աւելի հանգամանօրէն լուսարձակի տակ առնել:
Տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի մասին հայտարարություններ անելիս, վարչապետ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեցՙ խոսքը նո՞ր աշխատատեղերի, թե՞ ստվերից դուրս բերվածների մասին է: Վերջին անգամ նրա հայտարարած այդ ցուցանիշը 91 հազարն էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իրական կյանքում ոչ միայն նոր աշխատատեղեր չեն ավելանում, այլեւ գործազրկությունն ավելի է խորանում: Այն ...
Հաստատակամությունն ու զգոնությունը ի վերջո տալիս են դրական արդյունք: Աշխարհասփյուռ հայերս մի ամբողջ դար պայքարեցինք, որպեսզի աշխարհի 30 երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իսկ 2015-ին այն համաշխարհային հնչեղություն ստացավ Ծիծեռնակաբերդում կայացած հարյուրամյակի հիշատակության առթիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Ա-ի Երեւան ժամանելու, անցյալի իրադարձություններին նրա պատշաճ բնութագրման եւ աշխարհի չորս պետությունների ղեկավարների մասնակցության ...
«Ազգ-ի» նախորդ համարում, անդրադառնալով Լիբիայում հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պայմանագիր ստորագրելու առաջադրանքով հունվարի 13-ին Մոսկվայում հրավիրված միջազգային կոնֆերանսին, կարծիք էի հայտնել, որ դրա ձախողումը հիասթափություն է պատճառել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հավանաբար հիասթափության նոր աղբյուր կհանդիսանա հունվարի 19-ի նույն հարցին նվիրված Բեռլինի կոնֆերանսը: Լիբիայի ճգնաժամիՙ Մոսկվայից հետո նաեւ Բեռլինում ...
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի մեկից, ամենայն հավանականությամբ, բարձրանում է գազի գինը, գոնե հայտնի է, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը այդ հարցով դիմելու է համապատասխան հանձնաժողով: Սրա մասին, այսինքնՙ գնի բարձրացման, «Ազգ»ում գրել էինք դեռ անցած տարի, շեշտելով, որ գազի ներկա գինը, խոսքը ներքին սպառմանի մասին է, գործող իշխանությունները երկար պահպանել չեն ...
Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական փորձագիտական ակումբի, «Ինտեգրում եւ զարգացում» հ/կ-ի, ինչպես նաեւ Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի համատեղ գիտաժողովը: Փորձագիտական հավաքի հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական ինտեգրացիոն տարածքի պետությունների ներքին եւ արտաքին մարտահրավերների հիմնական խնդիրները:
Երբ նույնիսկ Ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է ասում, որ ատելության առկա չափը վտանգավոր է երկրի եւ ժողովրդի համար, այլ կերպՙ ազգային անվտանգությանը սպառնալիք է, ուրեմն մեր գործերն ամենեւին էլ լավ չեն: Ճիշտ է, Վանեցյանը հնարավոր է սա ասում էՙ ելնելով իր քաղաքական նպատակներից ու նկրտումներից, բայց մյուս կողմից, ...
Ամուսնուս եւ եղբորս հետ 2011-ին հնարավորություն ունեցա այցելելու Թուրքիաՙ ամերիկահայ «ուխտավորների» խմբի հետ, որի առաջնորդն էր այդ գործին անխոնջ նվիրյալ Արմեն Արոյանըՙ Կալիֆոռնիայից: Ակնկալում էինք, որ կվերագտնենք մեր արաբկիրցի ծնողների բնակավայրերը, եւ երջանիկՙ դրանց գտնելու համար: Բայց տխուր, որ դրանցում ոչ մի հայկական հետք չէր մնացել: Դրությունը գրեթե նույնն էր ...
Միջազգային քաղաքական ասպարեզում անցյալ շաբաթ ամենից ավելի քննարկվող թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունն էր, թե այսուհետ իրենք ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ միջպետական հարաբերություններում առաջնորդվելու են ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլՙ բացառապես սեփական սահմանադրությամբ նախատեսված դրույթներով: Մինչեւ Պուտինի այդ հայտարարությունը նման մոտեցումով հանդես էր գալիս միայն մեկ երկիրՙ ...
ՀՀ քաղաքացին, վստահ եմ համոզված է, որ դժվար է կյանքի ութերորդ տասնամյակն ապրող մեկին, ով նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, անակնկալի բերել: Այդպիսի մեկը լինելով, այսուհանդերձ նման պահ ապրեցի Հանրային հեռուստաընկերության հունվարի 18-ի լուրերի հեռարձակման ընթացքում ունկնդրելով ՀՀ վարչապետիՙ երկրի գյուղոլորտի վիճակին նվիրված այցերից մեկի մասին պատմող ռեպորտաժը: ՀՀ թիվ ...
Հիշում եք մեկ տարի առաջՙ անցյալ տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել Հայաստանում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, աղյուսակ ներկայացրել, որտեղ երեւում են 2017 թ.ի եւ 2018 թ.ի ինը ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները եւ որտեղ նա հպարտորեն հայտարարում էր «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո եւ դրա ...
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հադնես է եկել Իրանին վերաբերող հայտարարությամբ: «ԱՄՆ-ը եւ Եվրոպան ունեն տարբեր մոտեցումներ: Թեեւ ԱՄՆ-ը հրաժարվել է միջուկային համաձայնագրից եւ անցել առավելագույն ճշումների, մենք ուզում ենք առաջընթացի հասնել բանակցությունների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հանդես են գալիս համաձայնագրի պահպանման օգտին, որպեսզի Իրանին ...
«Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված արհեստական կառույցի ձայնն արդեն խաթարում է մեր հանգիստը: Բաքուն ամեն բան անում է, որպեսզի նրանց ձայնը Երեւանում ու բանակցային սեղանի շուրջ լսելի լինի: Ցավոք, ՀՀ ղեկավարությունը ջուր է լցնում նրա ջրաղացին ու տեղի տալիս այդ պահանջներին` առանց հակակշիռ ստեղծելու:
Այսպես կարելի է բնութագրել Քրիս ՄկՔորմիկի նոր «The Gimmicks» (Հնարագետները կամ խաղային հնարքները) վեպը, որի «խաղային» մասը ներառնում է նարտին, ըմբշամարտը, իսկ «պատմության» մասըՙ ցեղասպանությունը եւ արդարությունը վերականգնելու ԱՍԱԼԱ-ի գործունեությունը:
Հռոմի ակումբը հասարակական կազմակերպություն է, վերլուծական կենտրոն, որը 1968 թվականին հիմնել են իտալացի արդյունաբերող Աուրելիո Պեչչեին եւ Տնտեսական ու սոցիալական զարգացման կազմակերպության գիտական հարցերի գծով գլխավոր տնօրեն Ալեքսանդր Քինգը:
- 100 տարի առաջ` 1920 թվականին, Հայաստանում արտադրվել է մինչեւ մեկ միլիոն ԿՎտժ էլեկտրական էներգիա: Էլեկտրակայաններում աշխատող մարդկանց թիվը չի գերազանցել 65-ը: 1920թ. Հայաստանի յուրաքանչյուր բնակչի բաժին էր ընկնում 3.2 ԿՎտժ էլեկտրական էներգիա: