RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-25 13:10:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՆԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ ՆԱԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին, 3-րդ կուրս

Հայաստանում ոչ միայն սննդամթերքի, այլեւ ոչ պարենային ապրանքներիՙ հագուստի, կոշիկի, մաքրող միջոցների, ոսկու եւ բենզինի շուկայում է գնաճ նկատվում: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեիՙ ոչ պարենային ապրանքների շուկայում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 2,3% գնաճ է նկատվել:

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը :

«Քանի որ օրենքը արգելում է Թուրքիայից ապրանք բերել, ստիպված ենք հագուստ ներկրել Չինաստանից, որն էլ հավելյալ ծախսեր է առաջացնում», մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակցուհի տիկին Լաուրան : Այս արգելքը «մեղմացնելու» համար առեւտրականները պատրաստվում են թանկացնել իրենց ապրանքը:

Միայն հագուստի շուկայում գրանցվել է 1,7% գնաճ, իսկ կոշիկը թանկացել է 0,8%-ով:

«Սպառողները ամեն մի ապրանք գնելիս մեզ են ամոթանք տալիս, թե գներն էլի ավելացրել ենք, մինչդեռ չգիտեն, որ այդ հարցում մենք այդքան էլ մեղք չունենք», ասաց վաճառողուհի 30-ամյա Նելլին:

Նույն պատկերն է նաեւ մաքրող, լվացող միջոցների շուկայում. այս ապրանքների մեծ մասը նույնպես ներկրվում էր Թուրքիայից: Ազգային վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ մաքրող, լվացող միջոցների շուկայում գնաճը կազմել է ՙ 1,2%:

Իսկ դեղագործական ապրանքները թանկացել են 3,2%-ով:

«Ունենք դեղորայքի տեսակներ, որոնք թանկացել են 20-ից 30 տոկոսով, կամ 200-ից 300 դրամով: Օրինակՙ «Ասկոֆեն-Պ» ցավազրկող դեղահաբերը նախկին 180 դրամից դարձել են 200 դրամ, «Նիպերտեն» արյան ճնշում կարգավորող դեղահաբերը 1150 դրամից դարձել են 1450 դրամ, իսկ «Մուլտիզան պրեգնա» վիտամինները նախկին 8640 դրամի փոխարեն դարձել են 9000 դրամ», ներկայացրեց «Իռեն-Էմմա» դեղատների ցանցի վաճառող 28-ամյա Գոհարը :

Նկատելի գնաճ է արձանագրվել նաեւ ոսկերչական զարդերի շուկայում: Պաշտոնապեսՙ ոսկյա զարդերը թանկացել ենՙ 7,5%-ով:

«Ոսկու գնի բարձրացումը կապված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Եթե նախկինում 1 գրամանոց ոսկյա ականջօղերը վաճառում էի 15 հազար դրամով, ապա հիմա նույն ականջօղը վաճառում եմ 22 հազարով», մեր զրույցում ասաց «Ոսկու աշխարհ» ոսկերչական շուկայի վաճառող տիկին Մարինեն :

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, բենզինի եւ դիզելային վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 4,1 եւ 2,9 տոկոսով: Օրինակ, մայրաքաղաքի բենզալցակայաններում «ռեգյուլար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամովՙ նախկին 320-ի փոխարեն, իսկ «պրեմիումի» մեկ լիտրըՙ 390 դրամով, նախկին 350 դրամի փոխարեն:

Բայց մյուս կողմից նվազել են բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի եւ հատակի ծածկերի գներըՙ 0,1%-ով: Ստացվում է, որ քաղաքացիները բնակարանների նորոգման ծրագրերը որոշ ժամանակով հետաձգել են, այդ իսկ պատճառով, այս շուկայում ոչ միայն պահանջարկը, այլեւՙ գներն են նվազել:

Եվ այսպես կարելի է ասել, որ ըստ պաշտոնական տվյալների եւ վաճառողների հայտնած կարծիքների ոչ պարենային մթերքների գնաճը կապված է օբյեկտիվ գործոններովՙ Թուրքիայից ներկրման արգելքով եւ ՀՀ դրամի արժեզրկմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ