Առայժմ շատ բան չգիտենք փետրվարի 1-ին Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով կայացած եռակողմՙ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան բանակցությունների բովանդակության մասինՙ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին եւ հունվարի 11-ին Պուտին-Ալիեւ-Փաշինյան ստորագրությամբ հրապարակված հայտարարություններով նախատեսվողՙ այսպես կոչված կոմունիկացիոն եւ ճանապարհա-տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ վերագործարկման ծրագրի գործադրմանը: Միայն գիտենք, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից սպրդած շշուկների, որ հայկական ...
«Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրով, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից մեկ ամսով գործում են դեպի Ռուսաստան չվերթները, ընդ որումՙ մեծ պահանջարկի պատճառով ավիաընկերությունները մի քանի անգամ թանկացրել են ավիատոմսերի արժեքները: Գումարվում են նաեւ համավարակի թեսթերի հանձման համար ծախսերը:Չնայած դրանՙ մեկնել ցանկացողների թիվը շատ մեծ է: Առաջին չորս օրերին Հայաստանից ...
Հայաստանի հանրության քաղաքականապես ակտիվ հատվածը խորը ներքաղաքական տուրեւառի մեջ է ընկղմված, ընդդիմադիր հատվածը դեռ կոնսենսուս չունիՙ մասնակցելո՞ւ է հնարավոր արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ, եթե դա կազմակերպի իշխանությունը, ընդհանրապեսՙ կոնսենսուս չունի՞, թե՞ ով-ում հետ կգնա ընտրության, ովՙ մենակ կգնա, քաղաքական շրջանակների թիվ մեկ քննարկման հարցը հիմա դա է: Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ...
Անցեալ դարու իննսունականներու սկիզբը, երբ ամէն մարդ ազատութեան երիվարին նստած կը սուրարՙ խօսքի «թուր կեծակին» բռնած, աջ ու ահեակ ճօճելով զայն, հին հաշիւներ մաքրելու կ՛ելլեր, քանի այլեւս խորհրդային սեղմումները չկային, եւ ատենն էր, որ օգտուէին տիրող ազատութեան մթնոլորտէն, մինչեւ իսկ օրուան նախագահը վարկաբեկելու ու ծաղրելու կը համարձակէին, երբ նախկին իշխանութեան ...
Վերջերս վիճակագրական կոմիտեն հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2020» զեկույցը, որտեղ ամփոփվել էին 2019-ին անցկացված աղքատության ոսւումնասիրության արդյունքները: Դրանք փաստում են, որ Հայաստանում աղքատությունն աճել է: Միաժամանակ, վիճկոմը առաջարկում է չհամեմատել այդ ցուցանիշը նախորդ տարիների հետ, քանի որ «մեթոդաբանությունը փոխվել է»: Ուշագրավ է, որ մեթոդաբանական փոփոխություն վերջին անգամ ...
2020-ը ծանր տարի էր Հայաստանի համար. մարտ ամսից տարածվեց համավարակը, իսկ սեպտեմբեր ամսին սկսվեց 44-օրյա պատերազմը: Այս երկուսը ազդեցին երկրի մի շարք ոլորտների զարգացման վրա: Ամենից շատ տուժած ոլորտներից առաջինը տուրիզմն է:
ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի պարտականություններից մեկը կապ հաստատելն էր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեյի հետ, որպեսզի Մինսկի խումբը վերսկսի իր աշխատանքներն ու շարունակի հետապնդել իր օրակարգի անավարտ մնացած հարցերը, որոնց թվում են Ուկրաինայում, Բելառուսում եւ Կովկասում տեղի ունեցած կատարված իրադարձությունները: Հարցերն անշուշտ առնչվում են մեկ ընդհանուր երկրիՙ ...
Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել արդեն երեք տասնամյակից ավելի Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ գործունեություն ծավալող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար, բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանի սրտում: Պետերբուրգցիները նրան համարում են իրենց «մարդը», իրենց քաղաքի այն իրական հերոսը, որն արդեն երկար տարիներ գործուն մասնակցություն է ...
Ֆրանսական հայտնի շաբաթահանդեսիՙ «Էքսպրեսի» նախկին փոխխմբագիր, հրապարակախոս եւ էսսեիստ Քրիստիան Մակարյանը խորաթափանց հայացքով հետեւում է մեր այս աշխարհին: Իր վերջին գրքի («Աղետի ծագումնաբանություն», «Լը Սերֆ», 2020, 276 էջ) լույս տեսնելու առիթով նա համաձայնեց պատասխանել մեր հարցերին:
Փանոս բարեկամս, վստահ եմ, թե գիտես, որ քեզ հաճախ եմ հիշում, մեր երկարամյա բարեկամությունը, անցած տարիները, բայց հավատա, որ վերջին շրջանում, գոնե երկու եւ ավելի տարի, անընդհատ ներկա ես:
Արմեն Ջիգարխանյանը մի անգամ իր ընկերոջըՙ Առնո Բաբաջանյանին, հարցրեց. «Ինչպե՞ս ես դու երաժշտություն գրում»: Նա պատասխանեց. «Լսո՛ւմ եմ: Լսո՛ւմ»: Իր հերթին ամբողջ երկիրը լսում ու երգում էր նրա երգերը, որոնք սրընթաց ներխուժեցին 1960-ականների «ձնհալի» մթնոլորտ ու դարձան հիրավի դարակազմիկ: Երաժիշտի հոբելյանի նախօրեին հիշում ենք, թե ինչպես կոմպոզիտոր-երգահանի համբավը ետնաբեմերից այն ...
Սպենդիարյան օպերային թատրոնի մեծ ազդագիրը ծանուցում էր, որ հունվարի 31-ին ներկայացվող «Անուշը» նվիրվում է այդ բեմադրության հեղինակ, մեծանուն արտիստ Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Սիրտ չկա, բայց կյանքին կառչած լինելու նշան է սա, Մեծերին չմոռանալու, նրանց վաստակը գնահատելու պարտավորություն, որ ինձ նմանՙ տխուր չասեմ, ողբերգություն ապրող մարդուն, հանդիսատեսին ...
Պանդխտությունը հայ ժողովրդի ճակատագրի ծալքերից ամենաընդգծվածն է, պատերազմի ծալքի պես: Դրա հիմնական պատճառները հանդիսացել են պատերազմներն ու դրանց հաջորդող սոցիալական խնդիրները, միով բանիվ` հացի խնդիրը:
Ես չեմ կարողանում զանգել Մարիին: Մարին ինձ նման լրագրող է: Մոտ քսան տարի ճանաչում ենք իրար: Ասուլիսներից առաջ հաճախ ենք միմյանց պատմել, նաՙ իր Վահանից, եսՙ իմ Սոնայից: Երազանքներ ու նպատակներ ենք հյուսել, որ մեր զավակները լավ սովորեն, մասնագիտություն ընտրեն, ճիշտ արժեհամակարգով դաստիարակվեն, բուհ ընդունվեն... Մեր հյուսած երազանքներից թեւեր ենք ...
«Zelta Rudens Printing» հրատարակչությունը Ռիգայում լույս է ընծայել հայ գրող, թատերագիր եւ գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» (Aleksandrs Tops ijans, «Osma u banka») վեպը: Անդրիս Ձենիսը վեպի լատվիերեն թարգմանությունը կատարել է ռուսերեն հեղինակային թարգմանությունից: Թարգմանության նախաձեռնողներից է արձակագիր եւ լրագրող ...
Հայ ժողովրդի նշանավոր զավակներից, ազգային-ազատագրական պայքարի գաղափարական սերմնացան ու կազմակերպիչ, երջանկահիշատակ Մկրտիչ Խրիմյանը վերադառնալով Բեռլինի վեհաժողովից ցավով արձանագրեց երկու կարեւոր հանգամանք.
Լսելով մեր տնտեսվարական մտքի որոշ մասի ՀՀ ներկա վիճակից առաջիկա կայացման անելիքները, ակամայից կարելի է մտաբերել նախորդ դարի 80-ականների ավարտի շրջանը: Վերակառուցում հռչակվածի անվան տակ ԽՍՀՄ տնտեսությունը փլուզվել էր, իսկ տնտեսագիտության որոշ ներկայացուցիչներ խոսում էին սոցիալիստական տնտեսավարման առավելություններից, դժվարությունները հաղթահարելու վճռականությունից: Գրեթե համանման պատկեր է մերօրյա Հայաստանում. երկիրը հայտնվել է ...
Օրերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչությամբ լույս է տեսել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի նոր ուսումնասիրությունըՙ «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի սկիզբ» վերնագրով եւ «Պատմաբան-միջազգայնագետի դիտարկումներ» ենթախորագրով:
Նիցայում (Ֆրանսիա), փետրվարի 5-ին երկարատեւ հիվանդությունից հետո 96 տարեկան հասակում վախճանվել է ազգային-մշակութային հայտնի գործիչ, հայկական կերպարվեստի լավագույն գործերի հավաքորդ, մամուլի ու գրականության մեկենաս, հայկական ազատագրական նորագույն շարժման աջակից, Մեծ եղեռնի լուսապսակ նահատակներից` բանաստեղծ եւ բժիշկ Ռուբեն Սեւակի եղբորորդին` Հովհաննես Չիլինգիրյանը։