Եթե ճիշտ է տարածված այն ասույթը, թե երբ լռում է դիվանագիտությունը, որոտում են թնդանոթները, ապա ճիշտ պետք է լինի նաեւ այդ մտքի շրջված ձեւըՙ եթե լռում են թնդանոթները, ապա խոսում է դիվանագիտությունը: Ու թեեւ պատմությունը մեզ սովորեցնում է, որ դիվանագիտությունը երբեք չի լռում ու երբեք անգործ չի մնում, ինչպես հետախուզությունն ...
Ավստրիական «Դեր Շտանդարդ» թերթում Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Էլքան Նուրիեւը փետրվարի 15-ին անդրադարձել է Հայաստանի քաղաքական ճգնաժամին, ներկայացրել վարչապետ Փաշինյանի քաղաքական ծանր կացությունը: Համառոտենքՙ վարչապետի թիմին չի հաջողվել մի շարք արդի մարտահրավերներ հաղթահարել, ինչն ուղղակիորեն հանգեցրել է իշխանական կոնֆլիկտի եւ ինստիտուցիոնալ ճգնաժամի: «Թավշյա հեղափոխության» բարեփոխումներից ակնկալիքներ ...
Տեսնում եք երեւի, որ մենք չենք տրվում տարբեր նպատակներով հրապարակ նետվող հարցազրույցների ու տեսակետների խորը վերլուծությանը եւ տիրաժավորմանը, որոնք ոչ թե պարզաջրում են իրավիճակը, այլ մի հետին նպատակով ավելի խառնշտորում, մենք երբեմն միայն ամենացցուն դետալներին ենք անդրադառնում: Չենք ուզում, այդպիսով, մի բաժակ պղտոր ջուր էլ մենք ավելացնել այս քանի ամիսը ...
Փետրվարի 18-ին Պրահա ժամանեցին արցախյան պատերազմից տուժած զինվորներ Արամ Ավետիսյանն եւ Նորայր Սուքիասյանը , որոնք առաջին զինվորներն են, որոնք կստանան բարձրակարգ պրոտեզավորում: Արամին ուղեկցում է հայրըՙ Արցախյան երեք պատերազմների մասնակից Արմեն Ավետիսյանը:
Կ՛ապրիմ Երեւանի ամենաբանուկ փողոցներէն մէկուն հարեւանութեամբ: Բանուկ է փողոցը, քանի որ Երեւանի ամենամեծ ոսկիի գործատեղին եւ շուկան այստեղ է: Այդ իսկ պատճառով, փողոցը խճողուած է սեփական մեքենաներով եւ թաքսիներով, զանազան վաճառատուներով, գլխաւորաբար ոսկերչատուներով եւ սնունդի կեդրոններովՙ ճաշատուներ եւ մթերքի խանութներ: Հաշուած եմ, հազիւ 300 մեթր երկարութեամբ փողոցի այս հատուածին մէկ ...
19-ամյա ժամկետային զինծառող Իսրայել Ակինյանը Ջաբրայիլում թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է հոկտեմբերի 2-ին, մի քանի օրով տեղափոխվել Երեւանՙ իբր բուժում ստանալու, բայց այդպես անշարժացած, վիրավոր ձեռքով էլ նորից ուղարկվել Ջաբրայիլՙ դարձյալ մասնակցելու թեժ մարտերին: Մի քանի ընկերներով տեղեկացրել են հրամանատարին, որ այդ տարածքը օրեր առաջ թշնամին ...
Ճակատագրի կամոք օտար ափերում ապաստանած եւ առողջ ծիլեր տված հայի զարմանալի տեսակի օրինակներՙ որքան ուզեք: Նրանք ամենուր են` աշխարհի չորս անկյուններում: Եվ որտեղ էլ նրանց նետել է բախտի անիվըՙ աշխատասիրության, նպատակասլաց ու ջանասեր բնույթի շնորհիվ` ոտքի են կանգնել, դրսեւորել իրենց` զարմանք ու հիացմունք պատճառելով տվյալ երկրի մարդկանց, շրջապատին: Նման ուժեղ ...
Փետրվարի 16-ին լրացավ Հայաստանի երրորդ հանրապետության անկախ մամուլի առաջնեկիՙ «Ազգի» 30-ամյակը: Որքան էլ երեսունը «պարտադրում» է թեկուզ մի լավ տոնել, բայց մեր պարտված կառավարությունը, որի խաղադրույքը պետության փլուզումն է դարձել, ջանաց բոլոր հնարավոր միջոցներով լրագրողներիս ներսում տակնուվրա անել տոնականի զգացումը: Արդեն տխուր էինքՙ պատերազմը մեր տուն էր մտել, պոպուլիզմը ծամում ...
«Ազգ» թերթը սովորական լրատու հրատարակութիւն մը չէ եղած: Ան հանդիսացած է ռահվիրայ մը հայ մամուլի պատմութեան մէջ: Երբ փուլ եկաւ Սովետական Միութիւնը, այդ փլուզումով յառաջացած ազատութեան մէջ մարդիկ շուարած էին ի՞նչ ընել այդ նոր ազատութեամբ. ինչպէ՞ս զայն գործածել պատասխանատու կերպով հանրութեան բարօրութեան համար:
Հայաստանը 750 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր է թողարկել: Այդ մասին, չգիտես ինչու, պաշտոնապես հայտարավեց միայն թողարկումից մի քանի օր անց: Մյուս զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես «դրական ազդակ» եւ «հետպատերազմյան շոկի հաղթահարման» երեւույթ: Մինչդեռ, գործ ունենք Հայաստանի արտաքին պարտքի կտրուկ ավելացման հետ: Մասնավորապես, ֆինանսների նախարար ...
Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները էական ազդեցություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Վերջին 10 տարվա ընթացքում, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, տարեկան արտերկրից իրենց հարազատներին Հայաստան ուղարկվող գումարը կազմում էր միջինը 2 մլրդ դոլար: Դա մեր պետական բյուջեի եկամուտների մոտ երկու երրորդի չափ կազմող գումար է, ինչը փաստում է դրա կարեւորությունը:
Ջոն Քաչոյանը (ծնված 1982-ին, Օսթլիում, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա) բազմամրցանակակիր ավստրալացի ռեժիսոր, գրող, սցենարիստ եւ դասախոս է. միջազգային գործունեություն է ծավալում թատրոնում, օպերայում եւ կինոյում: Հղանում եւ հմտորեն կյանքի է կոչում պատմություններ բազմաթիվ ժանրերում եւ ձեւաչափերով: Ջոնը «Ավստրալական թատերախաղեր» կազմակերպության, Վիկտորիա նահանգի կինոյի տաղանդների գրանցման եւ Ավստրալացի գրողների գիլդիայի «Փաթուեյզ» ...
Նիցայում (Ֆրանսիա), փետրվարի 5-ին երկարատեւ հիվանդությունից հետո 96 տարեկան հասակում վախճանվել է ազգային-մշակութային հայտնի գործիչ, հայկական կերպարվեստի լավագույն գործերի հավաքորդ, մամուլի ու գրականության մեկենաս, հայկական ազատագրական նորագույն շարժման աջակից, Մեծ եղեռնի լուսապսակ նահատակներից` բանաստեղծ եւ բժիշկ Ռուբեն Սեւակի եղբորորդին` Հովհաննես Չիլինկիրյանը:
«Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Պատրիկ Հայպսի հոդվածից տեղեկանում ենք, որ լոսանջելեսյան «Cloudburst Entertainment» ընկերությունը իրավունք է ձեռք բերել ցուցադրելու երկրով մեկ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» գեղարվեստական ֆիլմը, որն այս տարի պաշտոնապես ընդգրկված է Օսկարի օտար (միջազգային) ֆիլմերի մրցույթում:
Արեւմուտքի չմիջամտելն Արցախի կործանիչ պատերազմում ընկալվեց որպես 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի կրկնություն: Արցախն ու հայերին ռեալպոլիտիկի զոհասեղանին ակնհայտորեն թողնելուց հետո, հայերին կոչ է արվում անհրաժեշտ դասեր քաղել եւ վերանայել իրենց կապը պատրանքային քրիստոնյա Արեւմուտքի հետ, ինչպեսեւ իրենց դառնալիքըՙ որպես ազգ:
Թեեւ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սանձազերծվեց Արցախի Հանրապետության դեմ, սակայն բուն թիրախը Հայաստանն էր: Հայ ժողովրդի շատ ջերմ բարեկամ եւ ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , իր լավագույն ընկերոջՙ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ համագործակցությամբ, բզկտելով Արցախը, նախ կաթվածահար արեց հայաստանյան իշխանություններին, ապա ...
1915-ի ցեղասպանությունից հետո օսմանյան Թուրքիայում իշխանությունների թեթեւ ձեռքով հիմնահատակ ավերվել է 2500 հայկական եկեղեցի եւ 457 վանք: Այդ մասին նշել է առաջադեմ թուրք պատմաբան Այշե Հյուրը : Դա Թուրքիայի տարածքում արեւմտահայության բնաջնջումից հետո Արեւմտահայաստանում հայկական հետքը վերացնելու, ինչպես նաեւ յուրացված տարածքի պատմությունը եւս յուրացնելու նպատակ է հետապմնդել: ...
Հայաստանի գրեթե բոլոր համալսարանները փետրվարի 9-ին իրենց դռները բացեցին ուսանողների առաջՙ անցնելով առկա ուսուցման: Ոսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջին շաբաթը ավարտվեց որոշների համար օն-լայն ուսուցմամբ, իսկ որոշների համար էլՙ առկա:
Շուրջ երեք տասնամյակ առաջ, ինչ-ինչ հանգամանքների արդյունքում մերը հռչակված ՀՀ սահմանամերձ որոշ տարածքները երդվյալ հակառակորդին զիջելու իրողությունը ծանր հարված է յուրաքանչյուր հայի համար: Որ այն իրականացրած իշխանությունը վայրկյան առաջ պետք է հեռանա եւ իրավական պատասխանատվության ենթարկվի, դա էլ է անքննելի, քանզի դավաճանությունը արդարացում չունի: Այնպես որ բոլորովին անհիմն չէ մեր ...
Պատերազմից հետո Արցախ գնալը անհրաժեշտություն է, որպեսզի քո աչքով տեսնես ինչ է կատարվում, եւ թե ինչպես ես թշնամու «քթի տակով» անցնում ու գնում զինվորիդ մոտ:
2021 թ. հունվարի 16-ին Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում վախճանվել է անվանի գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան ու նկարիչ Ստեփան Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրող, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի եղբայրը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հայրը): Նա ծնվել է 1937 թ. Երեւանում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ...
Ռոստովի Հարավային Դաշնային համալսարանի (ՀԴՀ) նպատակն է տեսական եւ կիրառական հայագիտության, գիտակրթական, հետազոտական եւ վերլուծական գործունեություն ծավալելը, հայերենի զարգացման հիմնախնդիրների հետազոտությունը, հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի ուսումնասիրությունը եւ այդ բնագավառներում հրատարակված աշխատությունների ու տարածաշրջանում գործող համանման կառույցների հետ համագործակցությունը: Օրերս տեղեկացանք, որ ՀԴՀ-ի գիտական խորհրդի որոշումով Ռոստով քաղաքում բացվել է ...
Անցած տարեվերջին լույս է տեսել ռուս գրող Իգոր Անգլերի «Լսող սիրտը» վեպի առաջին հատորը: «Լսող սիրտ» է կոչվել հինավուրց օսմանյան ծիսական դաշույնը, որը կորսվել է պալատական հեղաշրջումների ու սպանությունների շղթայում եւ կովկասյան պատերազմների խճճված ճանապարհներով հասել Բաքու: Այստեղ նա վերսկսել է իր արյունոտ ուղինՙ հետապնդելով մի ...