RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 23:00:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1393, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՌԱՎԱՐԻՑՙ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ...

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի

Հայաստանի գրեթե բոլոր համալսարանները փետրվարի 9-ին իրենց դռները բացեցին ուսանողների առաջՙ անցնելով առկա ուսուցման: Ոսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջին շաբաթը ավարտվեց որոշների համար օն-լայն ուսուցմամբ, իսկ որոշների համար էլՙ առկա:

Երեւանի պետական համալարանը, որն այս կիսամյակին դեռ ամբողջովին անցում չի կատարել առկա ուսուցման, աշխատում է հիբրիդային համակարգով:Համալսարանի որոշ ֆակուլտետներ շաբաթական երկու օր առկա ուսուցմամբ են անցկացնում դասը, իսկ մնացած երեք օրըՙ հեռավար:

ԵՊՀ-ի համալսարանի Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Վարսիկ Արմենակյանը , որն այժմ եւս սովորում է հեռավար ուսուցմամբՙ խոսեց օնլայն ուսուցման մասին.

«Արդեն մեկ տարի է, ինչ դասապրոցեսը կազմակերպվում է առցանց: Առցանց դասավանդումը իհարկե ունի դրական կողմեր: Օրինակՙ չեն պահանջվում ծախսեր տարածքների վարձակալման, ուսման վայր տեղափոխվելու համար, ինչպես նաեւ ունենք ազատ ժամանակ երկրորդ մասնագիտություն սովորելու, սակայն մեզ համար շատ դժվար է առցանց, քանի որ բարձրագույն մաթեմատիկան շատ դժվառ է ընկալվում ու շատ հարցեր են առաջանում: Առցանցի դեպքում ե՛ւ դասախոսներն են դժվարանում նյութը լավ մատուցել, ե՛ւ մենք ենք մի փոքր վատ հասկանում»:

Այնինչ առկա դասապրոցեսը նպաստում է ուսանողների ու դասախոսների միջեւ անմիջական հաղորդակցմանը: Սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգիչ եւ համացանց, դժվար է ապահովել անընդհատ մուտք դեպի տեղեկատվական աղբյուրներ, ինչպես նաեւ տեխնիկական պատրաստվածությունՙ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար:

«Միանշանակ օն-լայն դասերի անցկացման ձեւը ավելի արդյունավետ է ե՛ւ դասերի, ե՛ւ մարդկային շփման առումովՙ առանց այն էլ օրվա մեջ մեծ մաս է զբաղեցնում հեռախոսը, համացանցը, իսկ հեռավար դասերի արդյունքում էլ ավելի էինք գամվում համակարգչին, իսկ համալսարանում դասերի անցկացման տարբերակն ավելի ընկալելի է, քանի որ տանը որքան էլ փորձես չես կարողանում այնպես կենտրոնանալ, ինչպես համալսարանում:

Արդեն մեկ շաբաթ է, ինչ առկա ուսուցմամբ ենք սովորում. Դեկանատների կողմից առկա է պատշաճ ուշադրություն եւ վերահսկողություն համաճարակային կանոնների պահպանման հարցում:Համալսարան գալու առաջին իսկ րոպեներից հասկացա, որ երբեւէ հեռավար ուսուցումը չի կարող լիարժեքորեն փոխարինել առկա ուսուցմանը, քանզի հեռավար կրթությունը անմասն չի կարող մնալ բազում խնդիրներից, որոնց հանդիպեցինք այս մեկ տարվա ընթացքումՙ տեխնիկական, հաղորդակցման կամ հոգեբանական տեսանկյունից»,- ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի ուսանողուհի Լաուրա Օսիպյանը :

Այսօր հակահամաճարակային կանոնների պահպանումը թույլ կտա նվազեցնել վիրուսի տարածումը եւ հնարավորինս շուտ անցում կատարելու բնականոն կյանքին, եւ այլեւս չբախվել այն դժվարություններին, որոնք ապրեցինք կարանտինային այս մեկ տարում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ