RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 23:00:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 541, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ԵՂԵՌՆԸՙ ՌՈՒՍԱԿԱՆ ՎԵՊՈՒՄ

Ա. Բ.

Անցած տարեվերջին լույս է տեսել ռուս գրող Իգոր Անգլերի «Լսող սիրտը» վեպի առաջին հատորը: «Լսող սիրտ» է կոչվել հինավուրց օսմանյան ծիսական դաշույնը, որը կորսվել է պալատական հեղաշրջումների ու սպանությունների շղթայում եւ կովկասյան պատերազմների խճճված ճանապարհներով հասել Բաքու: Այստեղ նա վերսկսել է իր արյունոտ ուղինՙ հետապնդելով մի դժբախտ հայ ընտանիքի, որը փորձում էր փախչել իննսունականների Բաքվի ջարդերից: Վեպը դետեկտիվ, արկածային եւ միստիկ ժանրերի միահյուսում է, մի քրեական պատմությունՙ հիմնված իրական դեպքերի վրա, ունի իրական հերոսներ, որոնցից ոմանք իրենց կյանքի իմաստը տեսնում եւ գտնում են հանցաշխարհում, ոմանք էլ փորձում են դուրս պրծնել այնտեղից: Այնտեղ կան թե՛ խեղված ճակատագրեր, թե՛ բռնություն, թե՛ անարգված պատիվ, թե՛ ազգային հաշվեհարդար: Վեպի հերոսներից է Էդուարդ Հովսեփյանը, որի ճակատագրին հետեւում է ընթերցողը:

Վեպն արժանացել է ռուս գրական մամուլի («Լիտերատուրնայա գազետա», «Ավրորա») բարձր գնատականին: Ընթերցողները նշել են, որ այն կարդացել են մեկ շնչով եւ անհամբերությամբ սպասում են երկրորդ հատորին: Իսկ Մարինա Դավթյան անունով մի ընթերցողուհի գրել է. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերից հետո ԽՍՀՄ ՊԱԿ-ը, սոցիոլոգիայի ինստիտուտի մասնակցությամբ, հարցում անցկացրեց Ադրբեջանից փրկված փախստականների վերաբերյալ: Ես իմ աչքերով կարդացել եմ նրանց վկայությունները... ավելացնելու բան չկա... մինչ օրս ցնցվում եմՙ հիշելով այն»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ