RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19 > #007, 2021-02-26 > #008, 2021-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021



Տեղադրվել է` 2021-02-18 23:00:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 543, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի հայցորդ

«Գիրքը մարդկության պատմության, բոլոր գիտելիքների ու գիտությունների նյութականացված հիշողություն էՙ գրված քաղաքակրթության արյունովՙ թանաքով:»

Գ.Ա. Սուքիասյան

Լույս է տեսել Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանի «Գիրքը եւ գրադարանային-տեղեկատվական մշակույթը Արցախում» ուսումնական ձեռնարկը (2020 թ.): Ձեռնարկը նախատեսված է գրադարանային-տեղեկատվական եւ մատենագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների, ուսանողների եւ ընդհանրապես ընթերցողների համար: Հեղինակն անդրադարձել է Արցախի գրքի եւ գրադարանային-տեղեկատվական մշակույթի պատմությանը, գրատպության պատմական զարգացման վերլուծությանը նոր կենտրոնների ձեւավորման առանձնահատկություններին, կարեւորել Արցախի բուհական գրադարանների եւ այնտեղ Մատենադարանի զարգացման գործընթացը:

Լուսաբանվել են ուսումնական ձեռնարկի նպատակը, խնդիրներն ու նշանակությունը, ներկայացնելով գրքի եւ պարբերական մամուլի պատմությունն ու գրադարանային գործի փոխադարձ կապերի զարգացման առանձնահատկությունները: Վերլուծվել է Արցախի մասին տեղեկատվագիտական աղբյուրներըՙ ընթերցողին հաղորդակից դարձնելով գրադարանային-տեղեկատվական մշակույթի անցյալին, ներկային եւ զարգացման հեռանկարներին:

Ուսումնական ձեռնարկն ունի գիտակրթական կարեւոր նշանակություն, որում համակողմանիորեն ներկայացված, վերլուծված ու գնահատված են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի եւ հայկական Սփյուռքի գրադարանային-տեղեկատվական կենտրոնների արժեհամակարգերը, նրանց տեղեկատվական եւ մշակութաբանական նշանակությունը:

Ուաումնական ձեռնարկը հարուստ է նաեւ ընթերցողներին ուղղված գործնական առաջադրանքներով եւ հանձնարարական գրականության մատենագիտություններով, որոնք ավելի են բարձրացրել աշխատանքի տեղեկատվական եւ աղբյուրագիտական արժեքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 19-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ