RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 565, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Օրերս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» հրատարակչությամբ լույս է տեսել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի նոր ուսումնասիրությունըՙ «Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչեւ XXI դարի սկիզբ» վերնագրով եւ «Պատմաբան-միջազգայնագետի դիտարկումներ» ենթախորագրով:

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված գիրքը, լաթակազմ, 427+էջ, տպագրվել է Ակադեմիայի հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ: Խմբագիրներն ենՙ դիվանագետ-արեւելագետներՙ դոկտ. պրոֆ. Արշակ Փոլադյանը եւ պգթ Արմեն Մելքոնյանը :

Ուսումնասիրությունը վերաբերում է Հայաստանի զարգացման փուլերին, հիմնահարցերին, նրա անկախ եւ ինքնիշխան պետության եւ միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու ֆենոմենին ու նշանակությանը: Աշխատության մեջ լուսաբանվում են Հայաստանի աշխարհաքաղաքական, ռազմաստրատեգիական, տնտեսական եւ արեւելագիտական քաղաքականության արդիական ասպեկտները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ