RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 3116, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԷԼ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆՔ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Աստիճանաբար պարզվում է, թե ինչպես ենք պարտվում. Հաղթանակից հետո Ադրբեջանը չի հանգստանումՙ շինհրապարակ է հատկապես այն վայրերում, որ նվաճել է 2020-ին, իսկ Հայաստանը, բարեբախտաբար դեռեւս ոչ գրավոր, կորցրած տարածքների բեռից ազատագրված ասես, պատրաստ է ավելացնել դրանց թիվը: Հանրությունն էլ համաձայն է: Իբր: «Հայաստանը խաղաղություն է ուզում», ձեւակերպում են այնպես, ասես պատերազմ հրահրողն ինքն է: Բռնակալ Ալիեւը Ֆիզուլիի «միջազգային» օդանավակայանը գործարկեց: Սեպտեմբերի 5-ին Բաքվից «Ղարաբաղ» խորհրդանշական օդանավով առաջին թռիչքը վերահաստատեց, որ հայկական Վարանդան նվաճել են: Իսկ մեր դեմոկրատ վարչապետը կարծես ադրբեջաներեն է սովորումՙ համենայնդեպս տեղանուններից է սկսել: Երեւի նրան ունկնդրելով է հանրությունը վճռել, որ Fly Arna-ն ազգային մեր փոխադրողին տրվող ամենագունեղ ձեւն էՙ առաջարկված 500 տարբերակից, ինչպես սեպտեմբերի 6-ին ծանուցում է aerotelegraph-ը: Ո՞վ կասի, թե Armenian National-ի առաջին երկու տառերից կազմված այս անունը մե՛ր երկրի մասին է հուշում: Ալիեւը պինդ բռնել է խորհրդանիշներից, ազգ է կերտում: Փաշինյանըՙ հրաժարվում է: Դեմո՞ս, թե՞ օխլոս: Իր սելֆին ենՙ երկուսն էլ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ