RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021



Տեղադրվել է` 2021-09-09 22:44:20 (GMT +04:00)


Ընթերցված է` 2393, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՉԻ ԳԱԼԵՆՑԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է

Հ. Ծ.

Միջազգային ճանաչման արժանացած, Գերմանիայում ապրող հայազգի նկարիչը յուրովի է նշել իր ծննդյան 50-ամյակը, կազմակերպելով տարբեր ժամանակաշրջանների իր ստեղծագործությունների ցուցահանդեսըՙ 2019-ին բացված «Wolf and Galentz» պատկերասրահում: Ցուցահանդեսի նախնական խորագրերից են եղել «Առաջին 50-ը», «Արիերգարդիստի կեսդարյա ճանապարհի ձեւավորման փուլերը» եւ «Երկունքը», սակայն ի վերջո նա հանգել է «Անձնական ակումբ» տարբերակին, որը կանխատեսում էր մտերմիկ հավաք (ոչ թե ցուցահանդես) ընկերների, բարեկամների եւ մասնագետների: «Անհարմար էր ներկա ժամանակներում, երբ Հայրենիքդ գտնվում է բազմաթիվ չլուծված հարցերի բեռի տակ, շքեղորեն նշել քո տարեդարձը», նշել է Արչին, միաժամանակ ավելացնելով, «բայց չէի ցանկանա այս գեղեցիկ պատկերասրահը վերածել «լաց ու կոծի պատի»: Այդ պատճառով էլ ստեղծագործական տարբեր շրջաններս 8 առանձին ծրագրերի եմ բաժանելՙ «Վերապրելու կաշվե պարկը», «Ինքնատեղակայում: Շփոթված, բայց կարեկցող», «Ոչ կարմիր դրոշներ» եւ այլ անվանումներով, որպեսզի այցելուներ, իմ գործընկերները նոր ժամանակների լույսի ներքո դիտարկեն եւ քննարկեն իմ անցյալի գործերը»: «Վերապրելու կաշվե պարկ» ծրագրի ներքո ցուցադրվել են նաեւ Աշոտ Աշոտի, Սիլվինա Տեր-Մկրտիչյանի եւ Նշան Գազազյանի կտավները:

Գալենցը ծնվել է Մոսկվայում, որտեղ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Գեղարվեստաթատերական համալսարանը: Երեք տարի անց, որպես այցելու ուսանող, կուրսերի է մասնակցել Բեռլինի Գեղարվեստի համալսարանը: Մագիստրոսի աստիճան է ստացել 1997-ին: Առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինում 2000 թվին: Դրանից հետո ավելի քան 80 խմբակային ցուցահանդեսների է մասնակցել: 2019-ին Անդրեաս Վուլֆի հետ հիմնել է իր պատկերասրահը: Սփյուռքի նախարարության կողմից 2012-ին պարգեւատրվել է Արշիլ Գորկի մեդալով:

Տեղեկությունըՙ Մուրիել Միրաքի հոդվածից «Միրոր-Սփեքթեյթրում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 10-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ