Սիրով տեղեկացնում ենք, որ վաղըՙ սեպտեմբերի 23-ինՙ ժամը 12:00-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (Մուրացանի փող., 115 շենք) կկայանա Santռ Armռnie-ի կողմից նորոգված եւ կահավորված վերականգնողական բաժանմունքի բացումը։
2021 թվականի սեպտեմբերի 20-ին Երեւանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունըՙ Մկրտչյան), գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանն ու ամբողջ հայկական սփյուռքը նշելու են պատմական շրջադարձային մի տարեթիվ` Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձը: Այն պաշտոնապես հայտարարվեց 1991-ին կայացած հանրաքվեի եւ Գերագույն խորհրդի (Ազգային ժողովի) որոշման հետեւանքով: Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահ:
Անցնող 30 տարիների ընթացքում, ամեն սեպտեմբերի 21-ին, յուրաքանչյուր ոք, ով չալարեց, խոսեց կամ գրեց Անկախության մասին, որպես գերագույն ու բացարձակ արժեք դրա առավելությունների եւ նշանակության մասին: Ոմանք համոզված, ուրիշներ հավուր պատշաճի ու տակավին ուրիշներՙ պաշտոնի ու պարտականության բերումով, բառ չխնայեցին գովերգելու 1991 թվականի սեպտեմբերյան հանրաքվեն, Հռչակագիրը, համաժողովրդային «Այոն», առանց բացատրելու, ...
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստում 2021-2022 ժամանակահատվածի համար ՀԱՊկ նախագահությունը փոխանցվել է Հայաստանին: Խորհրդի նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այդ թվումՙ Հայաստանի վարչապետը, որը ելույթ է ունեցել: ՀԱՊԿ հաջորդ նիստը, որը համընկնում է ՀԱՊԿ 30-ամյակի հետ, կանցկացվի Երեւանում, 2022 թվականի աշնանը: Տաջիկստանում դեռեւս նախատեսված են ...
Ինչի համար է խորհրդարանը, եթե երկրի համար ամենակենսական ու հրատապ անվտանգային խնդիրները չի քննարկում, ու, ով զարմանք, քառօրյայի ուղիղ կեսին, մի երկու երկրորդական նշանակության հարց քննարկելուց հետո, սպառում է օրակարգը: Դա այն խորհրդարանն է, որն օրենսդրությամբ երկրի ղեկավարման առաջնային մանդատն ունի: Այդ խորհրդարանը, թեկուզ պոստֆակտում, քննարկե՞ց նոյեմբերի 9-ի հայտարարագիրը, քննարկե՞ց ...
- Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածում ոստիկական անցակետ են տեղադրել: Ըստ տարածվող տեսանյութերիՙ նրանք այնտեղ արդեն ոստիկաններ են տեղակայել ու հսկում են ավտոմեքենաների երթեւեկը: Հայաստանից այժմ հայտարարություններ են հնչում, թե այդ տարածքները Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել: Ի՞նչ գնահատական կտաք ստեղծված իրավիճակին:
Միտքս եկաւ Աւետիք Իսահակեանի «Կեանքից թանկ բանը» բանաստեղծութիւնը, որ այնքան սիրած եմ եւ անգիր սորված: Վիրաւոր, մահամերձ վայրի աղաւնիին վերստին կեանք տալու փոխարէնՙ պարիկը անոր ամենաթանկագին բանը կ՛ուզէ. աղաւնին պատրաստ է կեանքն իսկ տալու, ուրիշ ի՞նչ ունի տալիք, սակայն պարիկը անոր թեւերը կ՛ուզէ: Թեւե՞րը ... կեանքը առանց թռիչքի ի՞նչ իմաստ ...
«Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Ըստ Սովետական Միության քարտեզիՙ ճանապարահի այդ հատվածը, որտեղ նրանք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ: Սահմանազատման գործընթաց չի սկսվել, երբ սկսվի, հստակեցումները կտրվեն»,- սեպտեմբերի 14-ին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ...
Գյումրին հոկտեմբերի 17-ին կընտրի համայնքային նոր ավագանի եւ, ըստ ամենայնի, կունենա նաեւ նոր քաղաքապետ: Համայնքի ներկա ղեկավար Սամվել Բալասանյանը չի գլխավորում իր անունով կոչվող «Բալասանյան դաշինք» նոր սոցիալական կուսակցության 42 հոգանոց նախընտրական ցուցակը, եւ նրա անունը ցուցակում չկա: Գուցե դա կապված է նաեւ այն բանի հետ, ...
Վերնագրի երկրորդ մասը հարգարժան պարոն Աբրահամ Հարթունյանի «Ոչ ծիծաղել եւ ոչ էլ արտասվել. հուշեր հայերի ցեղասպանության մասին» գրքից է, քանի որ դրանում արտացոլվել եւ ներկայացվել է այսօրվա Հայաստանում տիրող տրամադրությունը:
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնամուտից հետո ատոմային էներգիայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԷ -ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի առաջին այցը Թեհրան եւ առաջին հանդիպումը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նորանշանակ ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ:
Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու, այսպես կոչված, շատ դրական ազդակներ էր հաղորդում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանց արձագանքում էր «դրական որոշակի ազդակներին դրական ազդակներով պատասխանելու» պատրաստակամությամբ, եւ հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» հավանականությունը տեղիք էր տալիս աշխույժ քննարկումների ...
Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցել էին Քանաքեռ-Զեյթուն ԲԿՙ տեսակցելու պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին , որի առողջական վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել էր:
Ֆիզիկայի գիտավանի բնակիչների բողոքի ակցիաներն ու իրավապահ մարմինների կողմից այդ ակցիաները ճնշելու քայլերը նոր հանգրվանի են հասել: Սեպտեմբերի 14-ին բերման է ենթարկվել Ֆիզգորոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը , որը 20 օր հացադուլ էր արել, իսկ վերջին երկու օրերինՙ նաեւ ջրադուլ:
Եթե պետք է բնութագրել «Թալիբան» շարժումը, ապա սովորական բառերով այն կարելի է անվանել չարացած աֆղաններ - այդպես է անվանում վերլուծաբան Թեդ Կալլահանը այդ շարժումը:
«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն, նախեւառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», սեպտեմբերի 9 կառավարության նիստում ծանուցեց վարչապետ Փաշինյանը: Նրա «գունագեղ տոնակատարություն» բառակապակցությունը աղ լցրեց 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բաց վերքին, որոնց համար ...
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելուց եւ վերարտադրվելուց հետո իշխանությունն այժմ էլ տարբեր համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններներին է պատրաստվում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է սեփական համայնքապետերն ունենալ Հայաստանի բոլոր համայնքներումՙ հնարավոր ընդվզումները ճնշելու ու սեփական օրակարգն անցնցում անցկացնելու համար: Սյունիքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանն ու ...
Պետերբուրգաբնակ մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը, որն աշխարհի 14 երկրներում շունչ ու կենդանություն է հաղորդել 250-ից ավելի նախագծերի, իր գործունեության ընթացքում առնչվել է հազարավոր մարդկանց եւ ամենատարբեր ճակատագրերի հետ: Թե՛ ուրախ եւ թե՛ հիշատակի առիթներով ավարտուն գործերը տեսնելովՙ մարդիկ չեն կարողացել զսպել իրենց զգացմունքները, երբեմն ...
Հարգարժան ընթերցող, մի հարց տամ, էլի: Դուք ո՞ր համայնքի ո՞ր փողոցում եք ապրում... Հասկանում եմ, հարցս անհեթեթ է հնչում ու այդպիսին էլ կա. համայնքի փողոցը ո՞րն էՙ կասեք: Խնդրեմ ձեր զարմանքն ուղղեք հանրապետության հին ու ներկա իշխանություններին, որոնք եթե բոլորը մի բանում հաստատ հաջողել են, դա այն է, որ գործնականում ...
Ամեն օր, ամեն վայրկյան, քարացած, անշնչացած, արցունքի ու կարոտի մեջ ամփոփված, տասնյակ նոր պատմություններ են ի հայտ գալիս, մինչ կատարվածի հետ հաշտ ապրելու, համակերպվելու փուլը երբեք չի գալու:
Տարիներ առաջ, երբ սովորում էի համալսարանի պատմության ֆակուլտետում, ինձ համարում էին աշխույժ, շատ գրքեր կարդացած, խելացի ու բանիմաց ուսանող: Բավականին հետաքրքրասեր էի: Lինում էին դեպքեր, երբ իմ հարցերով նեղն էի գցում նույնիսկ որոշ դասախոսների: Հետաքրքրություններիս շրջանակը բավականին լայն էր, սակայն կային հարցեր, որոնց նկատմամբ առանձնահատուկ հակումներ ունեի: Այդ օրերից էլ ...
«Ժամանակակից պետության տնտեսագիտություն» 535 էջերից բաղկացած ծավալուն աշխատության հեղինակները Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի երկարամյա դասախոսներ են, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյան , տնտեսագիտության թեկնածուներ Վահագն Խաչատուրյան եւ Էլյանորա Մաթեւոսյան , որոնց հանրությունը հաճախ է հանդիպել հեռուստաէկրաններին ՀՀ տնտեսությանը ...
Սեպտեմբերի 11-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթՙ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի հիշատակին:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը Հայաստանի պատմության թերեւս ամենանշանակալի տարեթիվն է: 30 տարի առաջ հենց այդ օրը հայ ժողովուրդը տվեց իր քվեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ ակախանալու: Դժվար թե այդ ժամանակ որեւիցե մեկը իր ամենավատ պատկերացումներում անգամ կարող էր մտածել, որ օրերից մի օր Հայաստանի հանրապետությունը կհայտնվի նման բարոյալքված ծանր ...
Երբեմն այն համոզումն եմ ունենում, որ իշխանությունը ուղեղային հատուկ կենտրոնների հետ է աշխատում, որոնք նրանց հուշում են, թե հերթական ինչ անբարո օրենքներով ու որոշումներով կարող են նվաստացել ժողովրդին, որին այնքան շատ են սիրում հղում անել ժողովրդամեռ իշխանավորները: Իրենց ժողովրդի ծոցից ելած համարողները, որ պատեհ ու անպատեհ առիթներով դատափետում են նախկինների ...
ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» կրթական, դրամաշնորհային ծրագրի նոր փուլի մեկնարկի մասինՙ նախատեսված գործող բիզնեսների համար: Ծրագիրը նպաստում է մասնակիցների ձեռնարկատիրական գիտելիքների եւ հմտությունների զարգացմանը, օգնում է կատարել շուկայի գրագետ ուսումնասիրություն, մշակել մարքեթինգային ռազմավարություն, արդյունավետ կազմակերպել բիզնեսի եւ ֆինանսների կառավարումը, հասկանալ մրցակցային առավելությունները, ծանոթացնում է հարկային օրենսդրությանը: Մասնակիցները նաեւ ...
Սեպտեմբերի 13-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ «Գեղարվեստական լուսանկարչություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, Գեղարվեստական լուսանկարչության եւ ՍՄԳ ամբիոնի ուսանողների եւ շրջանավարտների աշխատանքները: Ցուցահանդեսում ներկայացված են Էռնա Պարոնյանի, Հրանուշ Վարդանյանի, Նինա Դեղոյանի, Ակսել Թահմասյանի, Յուրի Կարապետյանի, Տիգրան Իսկանդերյանի, Արամ Խաչատրյանի, Կարինե Սարիբեկյանի, Անահիտ Աբրահամյանի եւ ...
- Շարունակելով հիշածդ ցեղասպանութեան թեմանՙ երկու տարի առաջ քո մի յօդուածում հռետորական հարց էիր տուել. «Մենքՙ հայերս, պատրա՞ստ ենք դուրս գալու ցեղասպանական անվերջանալի ճանաչումներու սովորութապաշտութենէն եւ անցնելու նոր փուլի»: Կեանքը ցոյց տուեց, որ այդ անվերջանալի ճանաչումները ոչ մի տեղ չեն հանգեցնում, սակայն ոմանց կարծիքովՙ այս տարի ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը ...
Այնպես պատահեց, որ 2021 թվականը հայ պարարվեստի մի շարք ականավոր գործիչների համար հոբելյանական տարի է: Նրանց թվին է պատկանում մեր Պարի պերական համույթի նշանավոր մենապարուհի, «Մովսես Խորենացու» մեդալակիր Սրբուհի Բաբայանը :
Սեպտեմբերի 14 -ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում կրկին հանդես եկավ հայ անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը : Այս անգամ նա կատարեց Յոզեֆ Հայդնի թավջութակի եւ նվագախմբի համար կոնցերտըՙ «Դվորժակովա Պրահա» միջազգային փառատոնի «Երիտասարդ ֆիլհարմոնիկ» նվագախմբի եւ դիրիժոր Թոմաշ Նետոպիլի գլխավորությամբ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ...
Սեպտեմբերի 15-ին Չեխիայի Կրալուպե Վլտավայի վրա քաղաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ օրերս տեղադրված հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:
Օրերս ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կայքում (http:/language.sci.am) տեղադրվել է ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի «Հյուսիսային Գողթնի միջբարբառը» մենագրության էլեկտրոնային տաբերակը: