RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2021-09-03 > #033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021



Տեղադրվել է` 2021-09-16 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2815, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՊԱՂԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԲԺՇԿԻ ԿՅԱՆՔՆ ԱՐԺԵՆԱԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցել էին Քանաքեռ-Զեյթուն ԲԿՙ տեսակցելու պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին , որի առողջական վիճակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել էր:

Հիշեցնենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Չարչյանի առողջական վիճակից ելնելովՙ փոխել խափանման միջոց կալանքը, որը, սակայն, չի բավարարվել:

Սեպտեմբերի 15-ին մի խումբ բժիշկներՙ բժշկական խալաթներով, բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Դատախազության դիմացՙ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազի հետ:

Բժիշկներն ահազանգում ենՙ Արմեն Չարչյանի վիճակն է՛լ ավելի է վատացել, կալանավայրում գտնվելը նրա հիվանդությունների հետ անհամատեղելի է:

«Արմեն Չարչյանն ունի ինսուլինակախյալ շաքարային դիաբետ հիվանդություն: Նրա համարյա բոլոր օրգան համակարգերը ախտահարված են, դրանք ծանր ախտահարումներ են: Այսօր իմացա, որ նաեւ աչքն է ախտաբանական գործընթացի մեջ մտել: Գոյություն ունի կառավարության որոշում, որտեղ հստակ սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքի հետ: Այս ցանկի մեկ հոդվածին էին համապատասխանում Արմեն Չարչյանի առողջական վիճակի բարդացումները, այսօր իմացա, որ արդեն 4-ի է հասել: Խոսքը ծանր բարդությունների մասին է: Մեկ շաբաթ հետո այս 4-ը կդառնա 8»,- ասել է բժիշկ Սամվել Սահակյանը :

Արմեն Չարչյանի փաստաբանը դիմել է, որպեսզի հրատապ նիստ նշանակվի: Նիստը նշանակվել է հոկտեմբերի 1-ին:

Բժիշկ Սամվել Սահակյանին հաջողվել է հանդիպել գլխավոր դատախազի հետ: Նա ներկայացրել է Արմեն Չարչյանի հիվանդության վտանգներն ու հավանական հետեւանքները:

«Պարոն դատախազը ճանապարհ ցույց տվեց, ասացՙ միանշանակ կողմ է իմ դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք է ներկայացնել: Դա ներկայացնելու դեպքում խոսք տվեց, որ ամեն ինչով մեզ կօգնի, իրենք եւս կմիջնորդեն հրատապ նիստ հրավիրելու հարցով, որտեղ եթե մեր փաստաթղթերը համարեն հիմնավոր, նաեւ մեր խնդրանքի երկրորդ բաժինը կկատարվի»,-տեղեկացրել է բժիշկ Սահակյանը:

Փաստորեն, ամեն օրը, ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել Արմեն Չարչյանի համար. Հապաղելը լի է վտանգներով, սակայն հայտնի չէ, թե «հրատապ նիստը» ե՞րբ կհրավիրվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 17-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ