Սիրով տեղեկացնում ենք, որ վաղըՙ հոկտեմբերի 14-ին` ժամը 15։00-ին տեղի կունենա Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոնի բացումը Առողջապահության ազգային ինստիտուտի շենքում (Կոմիտաս 49/4)։ Այն կյանքի է կոչվել ֆրանսիական Sante՛ Arme՛nie առողջապահական նախաձեռնության ջանքերով։
Դավադրական բոլոր տեսությունները գոյության իրավունք են ստանում, երբ հետադարձ քննական հայացք ենք գցում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հետեւած զարգացումներին, որոնք շարունակվում են արդեն երեք տարիՙ մեր երկրի ու ժողովրդի համար ողբերգական հետեւանքներով: Իշխանությունների ու գլխավոր իշխանավորի նկատմամբ մեր ունեցած համակրանքներից ու հակակրանքներից անկախ, ողջամիտ ...
Երեկ հետմիջօրեին գերմանական ԶԼՄ-ները հաղորդեցին, թե Ֆինլանդիան էլ Շվեդիայի եւ Դանիայի նման կասեցնում է մինչեւ 30 տարեկան տղամարդկանց Moderna կորոնապատվաստանյութ ներարկելՙ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ստացած տարիքային նշված խմբի տղամարդիկ գանգատվել են սրտամկանի բորբոքումից: Շվեդիան եւ Դանիան հոկտեմբերի 6-ին էին արդեն ծանուցել, թե տարիքային այդ խմբին չեն առաջարկելու ...
Եկեք դուրս գանք լրատվամիջոցներում սովորաբար առկա «ասաց-պատասխանեց» ձեւաչափից, թեեւ վերջին օրերին իրոք հետաքրքրական շատ խոսքուզրույց է հնչել, եւ մեր երկրի շուրջ կատարվող իրադարձությունների մեջ ամենաակտուալ շեշտադրումնեըը նկատենք: Վերջին շրջանում ավելի տեսանելի է, որ Ռուսաստանը հենց ինքն է փորձում Մինսկի խմբի ձեւաչափը փոխել եւ, այլ տարածաշրջանային խնդիրների լուծման հետ մեկտեղ, հայկական ...
Հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան, ըստ հաղորդագրությունների, ծրագրված էր նախապես: Սա երկկողմ այցերի ձեւաչափով, մոսկովյան այցելությունից հետո, Արարատ Միրզոյանի երկրորդ պաշտոնական այցն էր:
Իրանը մասնակցելու է Հայաստանում Գորիս-Կապան ավտոճանապարհի այլընտրանքային մայրուղու կառուցմանը: Իրանական պատվիրակությունն ուղեւորվել է Երեւանՙ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին, որն այլընտրանք է լինելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհին: Երեւան ուղեւորված պատվիրակությունը գլխավորում է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության հարցով փոխնախարար եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին:
Անկախութեան երեսնամեակի երեկոյեան Հանրապետութեան հրապարակին կից գտնուող խաչքարերու պուրակին մէջ էինք ես ու ազգականս. դժուար եղաւ նստարան գտնել, քանի որ բոլորը գրաւուած էին ոստիկաններու կողմէ, մեծ թիւով ոստիկաններ, որոնք հանգիստ նստած, կամ ճեմելով կը ծխէին, կամ ձեռքի հեռախօսով զբաղած էին: Այսքան մեծ թիւով ոստիկան ինչո՞ւ համար է. գիտէի որ միջոցառման ...
Քայլելու ու վազելու նկատմամբ յուրահատուկ սեր ունեն իշխանականները: Գյումրիից քայլելովՙ Երեւան գալուց ու փողոցում ընկած իշխանությունը վերցնելուց հետո այժմ էլ մտածում են վազելու մասին: Կառավարության որոշմամբՙ «Վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի անցկացման նպատակով գործադիրի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 35 710 200 դրամ է ստացել:
Դա պատճառաբանվում է իրանական զինուժի լայնածավալ զորավարժություններով, նաեւ այն հանգամանքով, որ հայտնի չէ, թե երբ են ավարտվելու դրանք: Ավելին, միջազգային մամուլը եզրակացություններ է անում, որ այդ զորավարժությունները իրենց մեջ պարունակում են պատերազմի վերաճելու սպառնալիք: Այդ դեպքում պատերազմը չի սահմանափակի միայն Իրանով եւ Ադրբեջանով: Այս հետեւությունը BBC-ին է արել եւ չի ...
Կովկասյան տարածաշրջանի հարցերով զբաղվող դիտորդները եկել էին այն եզրակացությանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումով, ինչպես այդ երկիրը շարունակում է պնդել, Կովկասում հնարավոր կլիներ վերադառնալ խաղաղ ժամանակներին: Նրանք չէին գիտակցում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մղված պատերազմը սոսկ նախերգանքն էր նոր անկայունության, որովհետեւ այդ պատերազմում Ադրբեջանը միայնակ չէր գործում: Թուրքիան բացահայտորեն ...
Հրեական դպրոցներից մեկում ուսուցիչը մտնում է դասարան եւ հայտարարում. «Երեխաներ, Աստված չկա, կարող եք նայել երկինք ու հայհոյել նրան»: Աշակերտները մեծ սիրով անում են ուսուցչի հանձնարարությունը, եւ միայն վերջին շարքում նստած Աբրահամն է, որ լուռ հետեւում է այդ սրբապղծությանը: Ուսուցիչը նկատում է Աբրահամի լռությունն ու դիմում նրան.
«Ծնկների վրա բանակցելը հարմար չի, չոքած չի ստացվելու, չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ»,-հոկտեմբերի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակի մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը :
Հոկտեմբերի 1-ից մեկնարկած իրանական 2-րդ զորավարժությունները լուրջ ազդակ են տարածաշրջանում իրանական շահերի բարձրաձայնման մասին: Հայտնի է, որ յուրաքանչյուր զորավարժության նպատակն է պարտադրել մյուս կողմին կատարելու որոշ քաղաքական եւ տնտեսական զիջումներ: Բացառություն չեն կազմում վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ ծավալված իրանական մասշտաբային զորավարժությունները Արցախի Հանրապետության տարածքից բռնազավթված, Արաքս գետի ափամերձ շրջանների ...
Ընդդիմադիրների անցանկալի հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է օգտվում «նախկիններ», «թալան», «30 տարում ոչինչ չեք կառուցել» եզրույթներից, եւ հասարակությունը հերթական անգամ ատելությամբ է լցվում «նախկինների» նկատմամբ: Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր ղեկավարների ժամանակ էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ թալանել են պետական բյուջեն, աչք ծակող մեծության ու շքեղության ...
«Բարի գալուստ դժոխք»,- արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին հայկական հեռուստաընկերության եթերից Ալիեւին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ ներկայացող Արծրուն Հովհաննիսյանը եւ հենց սեպտեմբերի 27-ին անմիջապես էլ ֆեյսբուքյան գրառումները «ստորագրեց» #Հաղթելուենք հեշթեգով:
Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայկական ուսումնասիրությունների կենտրոնի նոր գիրքըՙ «Միություն եւ բարգավաճում կոմիտեն: Հիմնադիրները, գաղափարախոսությունը եւ կառուցվածքը» վերնագրով: Մատենաշարի այս նորՙ 13-րդ գրքի քննարկումները կայացել են սեպտեմբերի 25-ին: Քննարկմանը մասնակցել են գրքի խմբագիրներ դոկտ. Ումիտ Կուրտը , Արա ...
2021 թվականի հոկտեմբերի 1-ին լրացավ հայ ավանդականներից Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյակը: Նրա անցած մեկդարյա ոչ հեշտընթաց ճանապարհը լի է եղել մաքառումներով, զանազան հաջող նախաձեռնություններով ու նաեւ խորը հիաթափություններով: Սակայն մշտապես է եղել շատ կարեւոր մի հանգամանքՙ անկախ իրավիճակից կուսակցությունն ի դեմս իր նվիրյալների, երբեք չընկրկեց դժվարությունների առաջ եւ հպարտ ու ...
Այս լուսանկարներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում է հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիրները հերթական անգամ փորձեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին նեղը գցող հարցեր ուղղել: Թեեւ իշխանականների խիստ ջղաձգումներին, որ ընդդիմադիրները Փաշինյանին հանկարծ ու հանկարծ կապիտուլյանտ կամ դավաճան չանվանեն, այնուամենայնիվ, դաշնակցականները դրանք արտաբերելու ձեւը գտան:
Ամիսներ առաջ ուրախությամբ եւ մեծ հպարտությամբ տեղեկացանք, որ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած մեծ ներդրման, բժշկական ասպարեզում ցուցաբերած նվիրվածության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մեր հայրենակից, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Գեորգի Գենադիի Մելքոնյանը պարգեւատրվել է ռուսական ...
Երգիչ (բարիտոն) Արմեն Կարապետյանի հետ ծանոթացել եմ 2000 թվականին, Փարիզում, երբ նա այնտեղ նոր էր սկսել իր կարիերան կնոջՙ սոպրանո Լիանա Հարությունյանի հետ: Անցած տասնամյակներին Լիանան, որպես երգչուհի համբավ ձեռք բերեց Արեւմուտքի օպերային աշխարհում, իսկ Արմենը երգարվեստից անցում կատարեց մեկ այլՙ փոքր-ինչ անսպասելի բնագավառ:
Երկուշաբթիՙ հոկտեմբերի 4-ին, երբ հայտնի դարձավ, որ Նոբելյան կոմիտեն բժշկության ասպարեզում բացառիկ է նկատել Արտեմ Փաթափությանի եւ Դեյվիդ Յուլիուսի հայտնագործությունը, գերմանական լրատվամիջոցները, լրագրողները, գիտնականները, նաեւ որոշ քաղաքական գործիչներ չթաքցրին իրենց ակնկալած նախընտրելինՙ ինչո՞ւ Covid-19-ի դեմ լավագույնը համարվող գերմանա-ամերիկյան Բայոնթեք- Ֆայզեր BioNTech Pfizer ...
Լրագրողական աշխատանքը, ինչպես շատ այլ մասնագիտություններ, երբեմն կարճատեւ դադարի պահանջ է առաջացնում: Դե, կարելի է մի փոքր հանգստանալ, առաջիկա մտորումների ու շարադրելիքի փաստերը հավաքել, ինչու ոչՙ տան կիսատ գործերին ընթացք տալ... Ավաղ, մերօրյա Հայաստանում նաեւ այսկերպ չի ստացվում, ոչ միայն օրը, այլեւ յուրաքանչյուր ժամն է ստիպելու պես պարտադրում կամ դրա ...
Հոկտեմբերի 2-ին Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի բացօթյա տարածքում Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, ղեկավարությամբ եւ նախաձեռնությամբ երգիծանկարիչ, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Սուքիաս Թորոսյանի (Toto), բացվեց «Լեւանա» խորագրով փառատոնըՙ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Փառատոնից ցուցադրանքին դեռ մինչեւ հոկտեմբերի 10-ը կարելի է ծանոթանալ թանգարանի տարածքում:Փառատոնի հիմնական մասնակիցներն էին երիտասարդ երգիծանկարիչներ, ուսանողներ:Փառատոնի ...
Օրերս 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրաճանաչ կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը: Նա այն արվեստագետներից էր, ում անվան հետ են կապված է հայ կինոյի պատմության բազում դրվագներՙ 50-ական թվականներից սկսած: Նկարահանել է քառասունից ավելի խաղարկային ու վավերագրական ֆիլմ: Հարկ է նշել, որոնց շարքում կարելի է առանձնացնել «Ավդոյի ավտոմեքենան» (ռեժ.ՙԴմիտրի Կեսայանց ), «Մորգանի ...
Հոկտեմբերի 5-ին Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի «Հայրենիքի համար» կենսագրական հանրագիտարանի շնորհանդեսը, որի ընթացքում մանկավարժական համալսարանի զոհված ուսանողները հետմահու պարգեւատրվեցին «Մանկավարժական համալսարան» մեդալով, որոնք հանձնվեցին նրանց ընտանիքներին:
Այսօր, հոկտեմբերի 8, ժամը 16:00-ին, Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Հայաստանի Թեքեյան մշակութային միության, ԱՄՆ եւ Կանադայի մշակութային միության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա «Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխության ամփոփիչ ձեռնարկը:
«Նյու Յորք թայմսում» հրատարակված իր հոդվածում Փիթեր Լիբեյը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ի մրցանակաբաշխության արդյունքներով բեռլինաբնակ Նաիրի Բաղրամյանն արժանացել է 2022-ի «Նաշեր» մրցանակին, որ Դալլասի Նաշեր քանդակագործության կենտրոնը շնորհում է «այն արվեստագետներին, որոնք զարգացնում եւ ընդարձակում են քանդակագործության իմաստն ու հնարավորությունները»: Նաիրին ...
Աթենքի «Վաքխիքոն» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել «Սասունցի Դավիթ. հայոց ժողովրդական դյուցազնավեպը» գիրքը Յորղոս Մոլեսկիսի հունարեն թարգմանությամբ եւ եւ առաջաբանով: Այն ընդգրկում է հատվածներ հայոց դյուցազներգությունից եւ կազմում է 190 էջ: