RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15 > #039, 2021-10-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021



Տեղադրվել է` 2021-10-08 00:39:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1772, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՋՆՋԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ ԱՐՑԱԽԻՑ

ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանող

Ադրբեջանցիները հանել են տվել Ամարասի վանական համալիրում ծածանվող Արցախի դրոշը:

Մաճկալաշենի գյուղապետի խոսքովՙ ռուս խաղաղապահներն են գնացել Ամարաս ու ասել, որ դրոշը պետք է հեռացվի: Գյուղապետն ասում է, որ իրենք այս դեպքում ոչինչ անել չեն կարող, չեն ուզում ընդդիմանալ ռուս խաղաղապահներին, քանզի իրենց ֆիզիկական անվտանգությունը նրանցից է կախված:

Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասում է,- «Էդ մեր լուծելու հարցը չի, մեր իշխանությունը պետք ա ռուսների հետ կապի դուրս գա ու էս հարցը լուծի: Ես ինչ կարամ անեմ»:

Սակայն դրոշը հանելուց հետո նույն գյուղի բնակիչ Խաչիկ պապը վերձրել է Արցախի դրոշը եւ դրել Ամարաս վանքի նույն տեղում, որից հետո ռուս խաղաղապհները կրկին հանել են դրոշը: Այս պահին Ամարաս վանքի վրա Արցախի դրոշը չի ծածանվում:

Եվ այսպեսՙ Ադրբեջանը շատ հետեւողական հայկական հետքն է ջնջում ոչ միայն Շուշիում, Հադրութում եւ օկուպացված մյուս բոլոր տարածքներում, այլեւ Արցախի մեր վերահսկողության տակ մնացած մասերում:

Որոշ ժամանակ առաջ էլ ադրբեջանցնիները Ամարասի տարածքում առաջ էին եկել եւ հասել վանքի պարիսպների մոտակայքը ու իրենց դրոշները շարել. ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն թշնամին հետ էր գնացել: Իսկ ադրբեջանական բեռնատարները հանգիստ գնում են Արցախի ճանապարհով, այնպես որ Արցախի բնակիչներին այդ ամենը անխոչընդոտ տեսանելի է: Կարմիր շուկայի ճանապարհը թշնամու համար անարգել բաց է չնայած թշնամին Ֆիզուլիից Շուշի նոր ճանապարհ է կառուցել անունն էլ դրել Հաղթանակի ճանապարհ...

Այսպիսին է դարձել մեր հայրենիքը, եւ չնայած այս դաժան իրականությանը այսօրվա մնացած փոքր Արցախը հույս է վաղվա մեծ ու ամբողջական Արցախը տեսնելուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 08-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ