1953 թվականից Փարիզի թիվ 59 ավենյու Ֆոշ հասցեիՙ XIX դարի ճարտարապետական եռահարկ կառույցի առաջին հարկում էր հանգրվանում Ֆրանսիայի հայկական թանգարանը: Հիմնադիրըՙ Նուրհան Ֆրենգյանը 1940-ականներից սկսած Ֆրանսիայում եղած մի քանի մասնավոր հավաքածուներ կարողացավ ի մի բերել եւ ստեղծեց այնպիսի մի թանգարան, որն ակունքներից մինչ այսօր, տարբեր դարաշրջաններ ու շերտեր ներկայացնող հայ ...
2012-ի տարեսկիզբին Երեւանի պետական համալսարանի հրատարակչատունը լոյս ընծայած է Յովհաննէս Շիրազի «Անի» վիպերգը (պոէմը)ՙ պրոֆեսոր Սամուէլ Մուրադեանի խմբագրութեամբ: Այս հրատարակութիւնը մեր գրականութեան հերթական «սպիտակ էջ»երէն մէկը կը փակէ:
Հայաստանի «Ազգ» օրաթերթի մշակութային յաւելուածին մէջ (շաբաթ, 9 փետրուար 2013, http:/www.archive.azg.am/AM/culture/2013020901) հետաքրքրութեամբ կարդացի թերթի խմբագրապետ պր. Յակոբ Աւետիքեանի «Փառաւորուեց հայ գիրքը, բայց ոչ տպագրությունը» յօդուածը, ուր արտայատուած միտքերուն, մտահոգութիւններուն եւ հարցադրումներուն համաձայն եմ հարիւր առ հարիւր: Իրօք, տպագրութիւնը, այսինքն գիրքը գիրքի վերածողը, մնաց «աղքատ ազգական»ի անշուք դերին մէջ, լուսանցքի վրայ:
- Երուանդ Հ. Քասունի. «Քննական ակնարկ «Միշըների Հերլըտ»ի 1915-1918 թթ. հայ ժողովուրդի ցեղասպանութեան եւ վերածնունդի մասին արձանագրած վկայագրութիւններուն», Բեյրութ, 2012, 608 էջ: Գիրքը ընծայված է «Օտարազգի այն բոլոր միսիոներներուն, հասարակական ու դիվանագիտական գործիչներուն, որոնք կեցան հայ ժողովրդի կողքին, Գողգոթայի ճանապարհը անցնելու տարիներուն»:
Եթե խորհրդային տարիներին հայկական ազգային խորհրդանշանների նկատմամբ վերաբերմունքը էապես սահմանափակված էր գաղափարախոսական դրույթներով, եւ այդ թեման առավելապես տարաբնույթ կոլեկցիոներների հետաքրքրությունների ոլորտումն էր, ապա ներկայումՙ պայմանավորված, թերեւս, անկախ պետականության վերականգնման փաստով, երբ շեշտադրումները ազգային թեմատիկայի ուղղությամբ ավելի ու ավելի են խորանում, զուտ հետաքրքրասիրությունը տեղի է տվել ազգային անցյալի իմացության, նորանոր գիտելիքներ ...
Հայաստանում քչերը միայն ծանոթ են սփյուռքահայ հայտնի երգահան, խմբավար, երաժշտական բազմաբեղուն գործիչ Աշոտ Պատմագրյանիՙ 1978 թ.-ին Բեյրութում լույս ընծայած «Իմ յուշերից» գրքին, որի էջերում 1898 թ.ին Թավրիզում ծնված եւ հետագայում Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում եւ այնուհետեւ Գերմանիայում երաժշտագիտական կրթություն ստացած հեղինակը հետաքրքրական ու թանկարժեք տեղեկություններ է տալիս Պարսկաստանի, Թիֆլիսի, Բեռլինի, ...