«Նկարչություն: Ի՜նչ անսահման հաճույք, երբ միտքդ գալիս է ու մատիտի սուր ծայրի միջով նկարվում սպիտակ թղթի վրա... շարժվում է ձեռքդ, եւ գծերը գրկվում են, բաժանվում, վազում, ընկնում...»:
Նոյեմբերի 5-ի երեկոյան Խաչատրյանի անվան եռյակի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան) կատարմամբ կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հերթական համերգը, որը նվիրված էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյա հոբելյանին եւ բացվեց նրա մասին պատմող տեսաֆիլմով:
Ռուբեն Ղազարյանը 2015-ի սկզբից ղեկավարելու է նաեւ Ինգոլշտադտի վրացական կամերային նվագախումբըՙ գլխավոր դիրիժորի եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները ստանձնելով, նոյեմբերի 5-ին տեղեկացնում է klassik. com-ը: Սա նվագախմբի երաժիշտների ցանկությունն է եղել, որը բավարարվել է: Ինչո՞ւ նաեւ, քանի որ Ռուբեն Ղազարյանը շարունակում է Վյուրթեմբերգյան կամերային, գերմանական մամուլի սիրած բնորոշմամբՙ «լեգենդար» նվագախմբի գեղարվեստական ...
Օրերս գեղեցիկ եւ օգտակար նախաձեռնութիւն մը կազմակերպած էին Թէքէեան մշակութային միութիւնը եւ Ս. Թովմաս եկեղեցւոյ Մշակութային յանձնախումբը, եկեղեցւոյ սրահին մէջ:
Այս տարվա հունիսին Օտտավայի (Կանադա) Ազգային արվեստների կենտրոնի ամառային երաժշտական ինստիտուտի երիտասարդ արտիստների ծրագրին մասնկացելուց հետո 14-ամյա շնորհալի ջութակահարուհի Դիանա Ադամյանը Հայաստանից մասնակցել է կենտրոնի տարեկան գալա համերգին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Ադամյանին համերգին մասնակցելու հրավիրել է կենտրոնի նվագախմբի երաժշտական ղեկավար Պինչաս Զուկերմանը, ով Դիանային առաջին անգամ հանդիպել էր ...
Նյու Ջերսիի Թեքեյան մշակութային կենտրոնում վերջերս կայացել է թավջութակահարուհի Էլիզաբեթ Գալֆայանի լսատեսողական դասախոսությունն ու համերգը, որն աննախադեպ հաջողություն է ունեցել, տեղեկացնում է Շողիկ Շալյանը «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: