Անկախությունից ի վեր արվեստի մարդիկ բողոքում են, թե չկան կինոյի, թատրոնի, ստեղծագործական միությունների մասին օրենքներ, որոնք կկարգավորեն մշակութային դաշտն ու կտարբերակեն ռեժիսորի եւ նրբերշիկ արտադրողի գործունեությունը:
Կահիրեի համալսարանի խորհուրդը, համալսարանի նախագահ Կապեր Նասսարի գլխավորությամբ որոշում է կայացրել համալսարանում վերաբացել Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, որը անսպասելիորեն եւ առանց որեւէ բացատրության փակվել էր անցյալ տարի: Ոչ անհիմն ենթադրություններ կան, որ այն փակվել էր թուրքական ճնշումների հետեւանքով: Նշենք, որ մինչեւ գեներալ Սիսիի վարչախմբի իշխանության գալը, նախկինՙ իսլամիստական իշխանության օրոք, թուրքական ...
Վաղը, շաբաթ, նոյեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Թեքեյան կենտրոնի (Խանջյան 50) մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունըՙ գրականության, երաժշտության, նկարչության եւ մանկապատանեկան ստեղծագործությունների գծով:
«Հայագիտակ» հրատարակչությունը օրերս կրկին հրապարակ հանեց մի բացառիկ ժողովածու խոսուն վերնագրովՙ «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի եւ հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը»:
Դեռ մանկության տարիներին ես կապվել եմ թատրոնին: Պատճառը հասկանալի էրՙ ծնվել եմ անվանի դերասանՙ ՀՀ ժող. արտիստ, պետ. մրցանակի դափնեկիր Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից Գեւորգ Աշուղյանի ընտանիքում:
«1933 թ. հուլիսի 18-ը բեկումնային փուլ է նշանավորում մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ: Այդ օրը Երեւանում վայրէջք է կատարել առաջին քաղաքացիական ինքնաթիռըՙ դնելով Թբիլիսի-Գյումրի-Երեւան օդային հաղորդակցության սկիզբը: Գծի սպասարկման համար Անդրկովկասի օդային հաղորդակցության վարչությունը հատկացրել էր «Պ-5» մակնիշի երկու ինքնաթիռ»:
Աշխարհի բոլոր ծննդավայրերն ալ թանկարժէք են, սիրելի ու անփոխարինելի տեղացիին համար, որովհետեւ պորտալարով կապուած է անոր. անոր օդին, անոր հողին ու ջուրին, անոր մարդոց ու անոր սրտի զարկերուն: Սակայն, ինչո՞ւ Հալէպի պարագան տարբեր է բոլորէն:
Անցած ամիս Երեւանում հաճելի ծանոթություն ունեցա մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի հետ: Առաջին անգամ էր Հայաստանում, եկել էր անգլիացի ամուսնուՙ փիլիսոփա Ռոջեր Սմիթի հետ եւ չափազանց խանդավառ էր: Հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Սիրոտկինան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտության եւ տեխնիկայի պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, զբաղվում է Ռուսաստանում հոգեբուժության, ազատ ...
Տխուր լուր ստացվեց Թեհրանից. սրտի եւ այլ վիրահատություններից հետո մահացել է լրագրող, մշակութաբան, ցուցահանդեսների եւ համերգների կազմակերպիչ Ժանետ Տիգրանուհի Լազարյանը , նշանավոր Լազարյան տոհմից սերված բարձր ինտելեկտի տեր մի անձնավորություն, որ ծնվել է Իրանի մայրաքաղաքում, Նախիջեւանից գաղթած ընտանիքում: Տարրական ու միջնակարգ կրթությունն ստացել է Սպահանում ու Թեհրանում, ...