Թեքեյան մշակութային միությունն արդեն որերորդ անգամ իրականացնում է Թեքեյան մրցանակաբաշխություն, որը խթանում է արդի մշակույթի գործիչներին էլ ավելի եռանդով ստեղծագործելու:
Թատրոնի երիտասարդ սերունդը դժվար թե հիշի Վիոլետա Գեւորգյանին: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նա խաղացել է մոտ 25 տարի, նշանակալից դերեր մարմնավորել նաեւ հեռուստաթատրոնում: Իսկ քանի որ հին ներկայացումներին ոչ մի առիթով անդրադարձ չի լինում, հետեւաբար Վիոլետա Գեւորգյանի ու ընդհանրապես մեր թատրոնի միջին ու ավագ սերունդների գործունեությունը նոր սերնդի համար ...
Բիենալեները երկամյա պարբերականություն ունեցող արվեստի փառատոներ են, որոնք աշխարհում արվեստի ստեղծագործական զարգացման միտումներն ի մի բերող հավաքներ են: Չնայած բիենալեների բազմազանությանը, ստեղծագործական այս համաժողովներից ամենանշանավորը, թերեւս, Վենետիկի Բիենալեն է:
«Արամե» պատկերասրահի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում ներկայացված են ֆրանսահայ նկարիչ Գառզուի աշխատանքները: Ցուցադրությունը ներառում է Գառզուի ստեղծագործական տարբեր շրջանի գործեր` ամենահինը թվագրված 1948թ.-ով, ամենանորը` 1988-ով, որոնք բնորոշվում են ոճական ու ժանրային առանձնահատկություններով, Գառզուի նկարչական մտածողության ինքնօրինակ դրոշմով: Ներկայացված բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները օրիգինալ յուղաներկ եւ ջրաներկ աշխատանքներ են, նաեւ` լիտոգրաֆիաներ եւ երկու ...
Օրերս Հայաստանի Գրողների միությունում հանդիպում էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ: Հանդիպումն ուղեկցվում էր ասմունքով եւ երաժշտական կատարումներով: ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը ներկայացրեց հատվածներ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» թատերախաղից եւ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը կարդաց ...