Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» բեմականացմանը Սունդուկյանի թատրոնը ծանոթ է դեռ իր սկզբնավորման ժամանակներից: Մեծ երգիծաբանի գործին առաջինն անդրադարձել էր Ռուբեն Սիմոնովը , որն իր բեմադրության գաղափարը բնորոշել էր հետեւյալ կերպՙ «Մեզ համար պիեսի գործողությունը կատարվում է ներկայումս: Այսօրվա մեծապատիվ մուրացկաններն ամեն տեսակի բախտախնդիր ու շինարար աշխատանքի անընդունակներն ...
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85 ամյակը հատկանշվել է նոր հրատարակությամբ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը պատրաստել է հերթականՙ 18-րդ գիրքը: Սերգեյ Առաքելյանը մեր մշակույթին վերաբերող արխիվային նյութեր է հավաքում դեռ 4-րդ դասարանից. մեր օպերային թատրոնն ու նա տարեկիցներ ենՙ 85: Սերգեյ Առաքելյանն արդեն մի ...
Արցախի բարձր լեռներում, արծվի բույնի պես բազմած քաղաք-ամրոց Շուշին XX դարի սկզբներին զարգացած մշակութային եւ առեւտրաարդյունաբերական կյանքով լիարժեք քաղաք էր: Այստեղ հրատարակվում էին 20 հայերեն ու 2 ռուսերեն ամսագիր եւ թերթ, գործում էին 6 դպրոցներ, ռեալական ուսումնարան, Հարավային Կովկասում առաջին օրիորդաց Մարիամյան դպրոցը ու Թեմական դպրոց: 350 տեղանոց Խանդամիրյանի դրամատիկական ...
Ամեն անգամ հաճույքով եմ մտնում մեր պարարվեստի քոլեջ (որն իներցիայով շարունակում եմ ուսումնարան կոչել), իսկ վերջերս այնտեղ իրականացված հիմնարար նորոգությունից հետոՙ է՛լ ավելի հաճույքով: Եվ ամեն անգամ հպարտությամբ եմ լցվումՙ նրա միջանցքներում տեսնելով այդ կրթօջախի սյուները հանդիսացող հայ բալետի պատմությունը կերտած երախտավորներին: