Այս տարի համապետական ու համազգային նշանակության տոն ենք նշելուՙ Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100 ամյակները: Հոբելյանի կապակցությամբ իրականանալու են պետական ու մասնավոր նախաձեռնություններ, գիտաժողովներ, հրատարակվելու են գրքեր: Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի Առաջին Հանրապետությանն եւ մայիսյան հերոսամարտերի 100 ամյակի կապակցությամբ մի քանի ժողովածուներով հրատարակելու եւ առանձին ցուցահանդեսներով ...
Այվազովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 17-ին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մատյանում գրանցվել է. «Գեւորգ Այվազյանի որդի Հովհաննես»: Հայկական շրջանում այդ անվամբ է ծովանկարիչը միշտ նշվել: Նկարչի նախնիները 17-րդ դարում Արեւմտյան Հայաստանի Անիի շրջանից գաղթել են հարավային Լեհաստան` Գալիցիա, որն եղել է Եվրոպայում առաջին հայկական գաղութը: 19-րդ դարի սկզբին նկարչի ...
Լատվիայի ազգային բալետի նոր թատերաշրջանի բացումը անցած տարվա սեպտեմբերին նշանավորվեց հատուկ իրադարձությամբ. թատերախմբին միացավ եվրոպական համբավի բալետի մենապարող Ավետիք Կարապետյանը: Վերջին գալա-համերգին, որ կազմակերպել էր «Անդրե Ժագարսի մշակույթի աջակցության հիմնադրամը», նա ցնցող կերպով կատարեց «Բուրժուան» պարային համարըՙ Ժաք Բրելի երաժշտությամբ եւ պա-դե-դենՙ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետից (մի քանի օրով հայրենիք ...
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում հունվարի 19-ին կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ միաձայն քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն ...
1912-13թթ հայությունը համազգային մասշտաբով նշում էր գրերի գյուտի 1500 եւ հայոց գրատպության 400 ամյակները : Չունենալով ազգային պետություն, հայությունը աներեւակայելի արժանապատվությամբ եւ երախտագիտությամբ էր նշում մեծ տարեդարձները: Արեւմտահայությունը եւ արեւելահայությունը դարձել էին, այսպես ասած, մեկ ամբողջություն, մեկ հայություն, մեկ ազգ: Դա համազգային զարթոնքի շրջան էր : 1912-ը, բառիս բուն իմաստով, ...