Մարիա Վիսլավա Աննա Շիմբորսկան (Wislawa Szymborska) (1923-2012) լեհ բանաստեղծուհի է, էսսեիստ եւ թարգմանիչ, որն 1996-ին արժանացել է գրականության գծով Նոբելյան մրցանակի, իրՙ թվով ոչ շատ ստեղծագործությունների համար, որոնք «մարդկային իրականության պատմական եւ կենսաբանական կոնտեքստն են երեւան հանում հեգնական երանգներով եւ առանձնահատուկ ճշգրտությամբ»: Համաշխարհային հռչակ է ձեռք բերել այդ մրցանակի շնորհիվ: ...
Անժելա Սահակյանը 2001 թվականից աշխատում է Փարիզի Հայկական ռադիոյում: Տարիներ շարունակ նա ռադիոունկնդրին է ներկայացնում «Բաց նամակ. ճշմարտության պարտադրանքով», «Արցախապատում», «Հայ մամուլի տեսություն» հաղորդաշարերը: Անժելա Սահակյանը տարբեր բանախոսների օգնությամբ, նաեւ հարցազրույցների տեսքով վերլուծում է Հայոց ցեղասպանության կազմակերպման հանգամանքները, պատմական փաստերը, ռադիոեթերը տրամադրում տարբեր վերլուծաբանների, դիվանագետների, որոնք դատապարտում են թուրքական հայատյաց ...
«Եթե լսում ենք մի Օմար Խայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի եւ կամ սրանց նման մեծ ստեղծագործողներից մեկի կամ մյուսի անունը, պետք է իմանանք, որ նրանք իրենք էլ մի-մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքներն եւ իրենց շրջապատը»: (Հ.Թ., Գրականությանը ազգային պաշտպաննություն պետք է ...
Ես Վահան Թէքէեանի բանաստեղծութիւններով հմայուած մէկն եմ. կը սիրեմ, քանի որ երբ կարդամ, կը գրաւուիմ եւ կը մղուիմ կրկնելու ընթերցումս : Երբ աւելի լաւ ըմբռնելու համար երկրորդ անգամ կը կարդամ, ըմբռնումը կը վերածուի սիրոյ եւ երթալով այդ սէրը կը փոխակերպուի վայելքի, յատկապէս երբ մեկնաբանելով անոր փիլիսոփայական տողերը կը հասնիմ իր ...
Գլենդեյլի (Կալիֆոռնիա) «Armenian Arts» (Հայկական արվեստներ) կենտրոնում փետրվարի 2-ին բացվել է Ջեկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը: Մասնագիտությամբ գրաֆիկական գծագրիչ եւ մանկական գրքերի նկարազարդող, որոնցից ամենահայտնին «Առյուծասիրտն» է, Ավետիսյանի ներկայացրած կտավները շատ հաճախ առեղծվածային երանգ ունեն եւ հիմնականում արտահայտում են կյանքի երկվությունը եւ հատկապես սփյուռքում հայ մարդուՙ իր ինքնությունը կերտելու եւ իր ...
Հարյուր քսան տարուց ավելի է, ինչ մարդկությունն առատորեն օգտվում է իր ստեղծած ամենից հանճարեղ գյուտերից մեկիՙ կինոյի շռայլած բարիքներից, որոնցից է նաեւ անցյալն անմահացնելու բացառիկ կարողությունը:
Լոս Անջելեսի «Հանդուրժողականության թանգարանում» փետրվարի 7-ին տեղի է ունեցել գիտական սիմպոզիում, որին մասնակցել են մտավորականներ եւ հասարակական ծառայությունների ներկայացուցիչներ:
«Բարքլի նյուզ» լրատվամիջոցի տեղեկություններով, դերասան Բոբ Օդենքըրքը ներկայացնելու է Բարքլիի Կալիֆոռնիա համալսարանի լրագրության բաժնի նախկին դեկան եւ «Վաշինգտոն փոստ» թերթի մրցանակակիր վետերան խմբագիրներից Բեն Բաղդիկյանին «Փոստը» (The Post) վերնագրով նոր գեղարվեստական ֆիլմում, որը պատմելու է 1970-ականներին մեծ աղմուկ հանած «Պենտագոնյան թղթածրարների» հրապարակման գաղտնի մանրամասնությունների մասին: 4000 ...
IBBY-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե) ամեն տարի ներկայացվող «Պատվո ցուցակը» ներառում է անդամ երկրների կողմից առաջարկված մանկագիրների, նկարազարդողների - թարգմանիչների լավագույն աշխատանքները: IBBY-ի «Պատվո ցուցակ - 2018»-ում ընդգրկված են նաեւ Հայաստանից երեք անուն. վաստակաշատ մանկագիր Յուրի Սահակյանն իր «Նապո Չորրորդը» գրքով, թարգմանչուհի Աշխեն Բախչինյանը ...
Նյույորքցի գրող եւ ֆիլմարտադրիչ Քրիստոֆեր Ադամյանը արժանացել է նորաստեղծ Թոլոլյան մրցանակի, փարիզահայ գրող Նիկողոս Սարաֆյանի «Le Bois de Vincennes» (Վենսենի Անտառը) գրքի թարգմանության համար: Մեծապես տպավորված այդ գործով եւ ցանկանալով մեծարել Սարաֆյանին, Ադամյանը վերջերս լույս է ընծայել իր նորՙ «Բանաստեղծը Վաշինգտոնյան բարձունքներից» (A Poet in Washington ...