RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 20:37:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2312, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԻՐԱՐԱՆՑՈՒՄԸ»

Հ. Ծ.

Գլենդեյլի (Կալիֆոռնիա) «Armenian Arts» (Հայկական արվեստներ) կենտրոնում փետրվարի 2-ին բացվել է Ջեկ Ավետիսյանի անհատական ցուցահանդեսը: Մասնագիտությամբ գրաֆիկական գծագրիչ եւ մանկական գրքերի նկարազարդող, որոնցից ամենահայտնին «Առյուծասիրտն» է, Ավետիսյանի ներկայացրած կտավները շատ հաճախ առեղծվածային երանգ ունեն եւ հիմնականում արտահայտում են կյանքի երկվությունը եւ հատկապես սփյուռքում հայ մարդուՙ իր ինքնությունը կերտելու եւ իր մշակութային արժեքներին հավատարիմ մնալու անընդհատական պայքարը: Այդ պատճառով էլ նա «Turmoil» (Իրարանցում) ընդհանուր անվանումն է տվել իր ցուցահանդեսին:

Արվեստին միշտ մոտիկ լինելով, Ավետիսյանը, ըստ ստացված հաղորդագրության, հատկապես տպավորվել եւ ազդվել է 20-րդ դարի ամերիկյան գրականության նոր, փորձարարական թեմաներից ու գրելաձեւերից եւ փորձել է պոստմոդեռնիստական ուղղությունը նկարչության միաձուլել իր ստեղծագործություններում:

«Armenian Arts» մշակութային կենտրոնը նպատակ է հետապնդում հանրությանը տեղեկացնելու մարդկությանը հայերի բերած նպաստի մասին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 09-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ