Թիֆլիսի ժանդարմական վարչության ռոտմիստր Պրիգարայի հանձնարարությամբ եւ ստորագրությամբ 1908 թ. դեկտեմբերի 23-ին բանաստեղծ Հովհաննես Թումանյանը բանտարկվում էՙ Մետեխի բանտի 15-րդ խցում անցկացնելով շուրջ վեց ամիս, մինչ 1909 թ. հունիսի 13-ը, երբ գործարանատեր, բանաստեղծի լավ բարեկամ Փիլիպ Վարդազարյանի վճարած 5000 ռուբլի գրավով նրան ազատ են արձակում:
Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի եւ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործական կյանքում կան ընդհանուր այնպիսի գծեր, որոնք նրանց մոտեցրել, դարձրել են երկար տարիների մտերիմ բարեկամներ: Այդ ընդհանրությունը դրսեւորվել է երկու Ալեքսանդրների թողած գրական ու երաժշտական ժառանգության մեջ: Ստեղծագործական խառնվածքի այդ ընդհանրությունն էլ փոխադարձաբար նպաստել է նրանց գործերի մասսայականացմանըՙ արժանանալով համընդհանուր ճանաչման:
Այս հրեշավոր երեւույթը միշտ համարել եմ մարդկային նկարագրի ծայրաստիճան վնասաբեր ու նողկալի դրսեւորումներից մեկը, եւ միշտ զարմացել, թե ինչու չի հիշատակվում յոթ մահացու մեղքերի ցուցակում, երբ, ասենք, այնտեղ ընդգրկված «Որկրամոլությունը» վնասակար կարող է լինել նախեւառաջ «շատակեր Շարայի» համար, եւ գրեթե ոչնչով չի վնասում երկրին ու հասարակությանը: Մինչդեռ ապերախտությունն ավերիչ հետեւանքներ ...
Փետրվարի 14-ին Սբ. Վալենտինի օրվա առթիվ Պրովիդենսի (ԱՄՆ) «Ռոուդ Այլենդ քոլեջի» կատարողական արվեստի Նազարյան կենտրոնում երկու համերգ է տեղի ունենալու, որի ընթացքում հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն եւ անգլերեն լեզուներով հնչելու են ռոմանտիկ երգեր, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Սիրո ձայնանիշներ» ընդհանուր խորագրի ներքո ելույթ են ունենալու աշխարհահռչակ տենոր, Մետրոպոլիտեն օպերայի ...
«Ազգի»ՙ այս տարվա հունվարի 12-ի համարում Աննա Մարիկյանի հետ մեր հրատարակած հարցազրույցում հիշվել էր ֆրանսիական պարուսույց մադամ Ռուզանը: Երկու ընթերցողուհի դիմեցին մեզՙ խնդրելով ներկայացնել այդ անձնավորությանը, որը եւ կատարում ենք ստորեւ...