Ամփոփելով 2017 թվականին տարբեր հնավայրերում կատարած պեղումներըՙ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշում է ամենանշանակալի ձեռքբերումները: Դրանք հնագիտական արժեքավոր հայտնագործություններ լինելուց բացի, նաեւ հիմնարար հետազոտությունների աղբյուր են օտարազգի գիտնականների համար: Անցյալ տարի Հայաստանի տարբեր վայրերում 39 արշավախումբ է աշխատել, որոնցից 16-ըՙ համատեղ ...
2004 թուականին Եր-անի մէջ լոյս է տեսած «Հայաստան-Ճափոնիա» երկլեզու (հայերէն-ճափոներէն) ժողովածուն, որ կ’ընդգրկէ հայ եւ ճափոնցի ժողովուրդներու միջեւ եղած ամենատարբեր առնչութիւններու վերաբերեալ մասնագէտներու յօդուածներ: Կը թուէր, թէ այդ ժողովածուէն ետք նիւթը սպառած պիտի ըլլար, քանի որ Ճափոնի հետ հայ ժողովուրդի յարաբերութիւններու պատմութիւնը համեմատաբար նոր է (սկիզբ կ’առնէ ընդամէնը 19-րդ դարէն): ...
Սխալված չենք լինի եթե ասենք, որ վերջին ժամանակներում հրատարակված ոչ մեկ գիրք այնքան գրախոսականների ու շնորհանդեսների չի արժանացել, որքան Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» 419 էջանոց հուշամատյանը: Գրքի 700 օրինակները մի քանի ամսում գրեթե ամբողջովին սպառվել ենՙ գեղեցիկ մրցանիշ հաստատելով մեր օրերին հատուկ ընթերցողական սովի պայմաններում, միաժամանակ վերահաստատելով ճշմարտությունըՙ լավ գիրքը ...
«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 6-ի համարում կալիֆոռնիաբնակ սոցիոլոգ եւ Մ. Նահանգներում հայ գաղթականների կյանքը ուսումնասիրող մասնագետ Գարի Քյուլհանջյանը գրախոսելով վերջերս վերահրատարակված դոկտ. Հակոբ Բեշլյանի «Վերնաշապիկ քաջի համար» հուշագրությունը, այն որակել է «փոքրածավալ, բայց ազդեցիկ»:
Հովհ. Թումանյանի կյանքում 1887թ. սեպտեմբերին տեղի ունեցավ կարեւոր եւ խիստ էական իրադարձությունՙ նա սիրահարվեց լրջորեն եւ առհավետ: Օրիորդը Մարիամ Մաճկալյանն էր: Նա առավել հայտնի է իր ավազանի անունովՙ Օլգա: Հանդիպումը տեղի ունեցավ Թիֆլիսի Խարփուխ թաղում, որտեղ պատահաբար կողք-կողքի բնակվում էին Հովհաննեսը եւ Մարիամի մեծ մայրը: Այդ օրը նրանք միաժամանակ դուրս ...