1920-ին, համեմատելով իր եւ Պաբլո Պիկասսոյի ձեւակերտման յուրահատկությունները Երվանդ Քոչարը գրում է. «Պիկասսոյի ֆորմաները, այո, նույնպես բաժան-բաժան են, բայց... նա մարմնի կառուցվածքը ուզում է տարածության մեջ ներկայացնել բոլոր կողմերից (դիվիզիոնիգմ)՛ միեւնույն ժամանակ ստանալով դինամիկ վիճակ (դինամիզմ): Նա ստիպված է տարրալուծել ֆորմաները եւ ապա որոշ օրենքներով լրացնել դրանք (կոմպլեմենտարիզմ): Մինչդեռ ես... ...
Առհասարակ, մարզային կամ սփյուռքի համայնքային թատրոնների մասնագիտական պատրաստվածության հանդեպ խստապահանջություն ցուցաբերելուց զերծ ենք մնում: Հաշվի ենք նստում այն հանգամանքի հետ, որ աշխատապայմաններն ու միջոցները մեղմ ասած սուղ են: Բայց երբ վերջիններիս կատարածի հետաքրքրականության նշաձողը սիրողականի եզրագծին հասնելուն է ձգտում, քիչ մը խղճմտանքով խոսելն այլեւս անկարելի է: Մի պարզ պատճառով: Նման ...
Մեր կերպարվեստագետներն ու նկարչության սիրահարները վաղուց գիտեն մոնումենտալ նկարիչ Աննա Հարությունյանին , որը հայտնի է նաեւ թատրոնի, կինոյի եւ բեմական զգեստների իր ձեւավորումներով, ինչպես նաեւ իր ցուցադրությունների համար մշտապես նոր ձեւաչափերի որոնումներով: Ուստիեւ այնքան էլ անսպասելի չէր, որ ապրիլի 26-ին նկարչուհին իր հերթական միջոցառմանը ներկա գտնվելու համար ...
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում լույս է տեսել հայազգի ալբանացի բանաստեղծ, թարգմանիչ Էմիլ Ասդուրյանի (Աստուրյան) «Լռության զանգակները» գիրքը: Սա նրա առաջին արձակ հատորն է:
Լրագրող Հեյլի Մելինը «Garage.vice.com» կայքում հիացմունքի խոսքեր է շռայլում մարտի 17-ից ապրիլի 21-ը «Վենիս-Բիչի» (Կալիֆոռնիա) Թիմ Բունգալոյում (Venice Beach, Ca. Team Bungalow) գործող լուսանկարչական ցուցահանդեսի երկու մասնակիցներիՙ Շերի Հովսեփյանի եւ Պոլ Մպագի Սեպույայի հասցեին: Երկուսն էլ նվիրված են մարմնի «տրանսցենդենտալ աբստրակցիաները» յուրահատուկ ձեւով ներկայացնելու բարդ գործին եւ լուսանկարչական ապարատը օգտագործում ...