Այս տարվա աշնանը լրանում է երաժշտության մեծ տեսաբան, երաժիշտ - բանահավաք, հորինող, խմբավար ու երգիչ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը, որը ոչ միայն Գողթանի, Քյոթահիայի, այլեւ համայն հայության հպարտությունն ու պարծանքն է: Կփորձենք գիտական գրականության, հուշագրությունների նյութերով անդրադառնալ գողթանցիներիՙ զոկերի ծագումնաբանության, Կոմիտասի, նրա «հոգեւոր ժառանգների» տոհմաբանության հարցերին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դարձյալ անհանգիստ են: Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ թատրոնի արտիստները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի փաստարկների դեմ հակափաստարկներ էր պահանջել իրենցից: Արտիստներն էլ թատրոնի իրավաբանի օգնությամբ հակափաստարկները գրավոր կերպով ներկայացրել են ...
Օրերս Բրազիլիայում լույս տեսավ երկու գիրք Հայոց ցեղասպանության մասին: Առաջինը Համբարձում Չիթճյանի «Մազի չափ, մազին մոտ. Հայոց ցեղասպանության վերապրածի հուշերը» հատորն է: Այն անգլերենից պորտուգալերեն է թարգմանել բրազիլական հայազգի գրող Սանտյագո Նազարյանը , խմբագիրներն են մարդաբան, դոկտոր Կառլոս Անթառամյանը ...
Եռաբլուր զինվորական պանթեոնում ամփոփվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակիՙ ԱՍԱԼԱ-ի կնքահայրը համարվող Գուրգեն Յանիկյանի աճյունը: Նրա անունը Հայաստանում հաճախ է հնչել, բայց հանրությունն առաջին անգամ իմացավ, որ մահից առաջ Գուրգեն Յանիկյանը կտակ է գրելՙ իր մարմինը ողջակիզել ու աճյունը տեղափոխել Հայաստան:
Տարիներ առաջՙ 2013-ին, երբ Հայաստանում էր միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսոր, դաշնակահար Յուրա Մարգուլիսը, որպես Գյումրու «Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատոնի ժյուրիի անդամ, ես ժամանակս իզուր չկորցրի: Կապվելով Յ. Մարգուլիսի հետՙ ներկայացա եւ հանդիպում խնդրեցի: Անչափ հետաքրքիր էր հանդիպել մի մարդու, որը տարիներ առաջ ինձ հրավիրել էր ԱՄՆՙ ուսանելու իր ղեկավարած մագիստրոսական ...
«Գրքերի հեղինակ եւ ակտիվիստ Փիթեր Բալաքյանը պատկանում է աշխարհին: Որպես դասախոս նա նվիրված է այս համալսարանի ուսանողներին, որոնց նա սերնդե սերունդ դաստիարակում է ու ձեւավորում: Ես շնորհավորում եմ նրան դասավանդման բնագավառում «Բալմութ» մրցանակին արժանանալու առթիվ», նշել է Կոլգեյթ համալսարանի ռեկտոր Թրեյսի Հաքսը :
Ֆրեզնոյի պետհամալսարանի բիզնես կենտրոնում մայիսի 1-ին, փարիզաբնակ երաժիշտներ Արամ եւ Վիրջինիա Քերովբյանների ներկայությամբ կայացել է ռեժիսորներ Նաթալի Ռոզեթթիի եւ Թուրի Ֆինոքիարոյի «Երգեցողությունը աքսորավայրում» ֆիլմի պրեմիերան: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ` մրցանակակիր վավերագրական ֆիլմը, որը համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների գարնանային ծրագրի մաս է կազմում, պատմում է, թե ինչպես Քերովբյանների ընտանիքը եվրոպացի դերասանների մի խմբին ...
Խորհրդային Միության ժամանակներից մնացած չարության հնացած գործելաոճի՞, թե՞ տգիտության հետեւանքով Հայաստանի Օպերային թատրոնի շուրջ ստեղծված տագնապը առիթ է, որ ժողովուրդը մեկ բռունցք դառնալով պաշտպանի Օրբելյանին, չնայած նա պաշտպանության կարիքը չունի, քանի որ Օպերայում նրա գործունեության կարճ ժամանակի պատմությունն ինքնին խոսուն ապացույց է նվիրվածության եւ կատարելության: