Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն ու հատկապես Հին Արտաշատ հնավայրը պեղող հնագետներն ահազանգում ենՙ հուշարձանը վտանգված է: Ամեն տարի գարնանը նրանք Հին Արտաշատ են գնում ու տեսնում, որ հնավայրի տարածքում գտնվող հնավայր-գերեզմանոցն ավելի է ընդլայնվել: Բազմիցս դիմել են մշակույթի նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի հուղարկավորություններն այնտեղ արգելվեն, բայց ապարդյուն:
Մայիսի 21-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ Boheme գրական-երաժշտական խմբի հոբելյանական համերգը: Լեփ-լեցուն դահլիճում հանդես եկան խմբի անդամներ`հեղինակ- կատարողներ Ռուբեն Քամալյանը , Գագիկ Շիբոյանը , Վահե Քոչարը եւ բանաստեղծ, մանկավարժ Գոռ Հարությունյանը :
Մայիսի 26-ին նախատեսվում է Երեւանի մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում անցկացնել Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգ Պատրիկ Ֆեորիի, Էլեն Սեգարայի, Սլիմանի, Քեյթ Ռայանի, Լեա Կաստելի եւ Րաֆֆի Արտոյի մասնակցությամբ: Եվ թեեւ արեւմտյան աշխարհի, հատկապես եվրոպական երկրների երաժիշտների եւ հանդիսատեսների հետ Ազնավուրի կապերը բոլորին են հայտնի, նրա առնչություններն արեւելյան, հատկապես արաբական աշխարհի ...
Վերջին շրջանում մեր գրական շրջանանկներում աղմուկ բարձրաձվեց ԿԳՆ-ի կողմից մի շարք մանկական հանդեսների ֆինանսավորման դադարեցման շուրջ, որի մասին մեր թերթում գրել էր իմ գործընկեր Նաիր Յանը: Ի՞նչ է եղել եւ ինչպե՞ս է եղել. դրա մասին խոսեցի պետական հովանավորությունից զրկված հանդեսներից մեկիՙ «Աղբյուրի» խմբագիր, բանաստեղծ, գրականագետ Թադեւոս Տոնոյանի հետ:
Ռուս մշակույթի պատմության մեջ հետք թողած հայազգի տիկնանց մեջ եղել է մեկը, որը թեեւ արվեստում չի հասել բարձունքների, սակայն միայն իր գոյությամբ ապահովել է բաղձալի ներկայություն, դարձել ներշնչանք եւ անփոխարինելի ուղեկից: Խոսքը դերասանուհի եւ բալետային մենեջեր Ելենա Կոմիսարժեւսկայա-Բալիեւայի (1895-1981) մասին է, ծնյալ Հակոբյան, որը Եվրոպայում եւ ...
Լուսինէ Աւետիսեանի աշխատութիւնը Հայաստանում արեւելահայերէնի դասական ուղղագրութիւնը կարգաւորելու արդի ժամանակների առաջին փորձերէն է. պետական ու գիտաուսումնական բացթողութեան պայմաններումՙ խրախուսելի մի նախաձեռնութիւն:
Մեկենասությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի, Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Պետրոս Տեր-Մաթոսյանի եւ Բարլոու Տեր-Մկրտչյանի համահեղինակությամբ վերոնշյալ խորագրով (Western Armenian in the 21st Century: Challenges and New Approaches) հատորը, որն առաջինն է այդ համալսարանում նորաստեղծ Հայկական ուսումասիրությունների կենտրոնի նախաձեռնած մատենաշարի:
Դիմանկարներ, քաղաքային անցուդարձ, գյուղական կենցաղից մինչեւ հայաստանյան գեղեցիկ համայնապատկերներ․իրականության այս եւ այլ բացառիկ պատառիկներն արտացոլվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի օպերատորության եւ լուսանկարչության բաժնի 25 ուսանողի աշխատանքերում։