Երբ Շառլ Ազնավուրը ողջ էր, նրա անունը զգուշությամբ էր օգտագործվում, որպես կանոն, մեծ նախագծերի դեպքում անգամ շանսոյեի թույլտվությունն էր ձեռք բերվում: Ազնավուրն իր հավանությունը պետք է տար, հետո միայն իր անունը գրվեր այս կամ այն նախագծի վրա:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հերթական անակնկալը մատուցեց: Ոչ միայն օպերան, հանրությունը եւս ցնցվեց հերթական լուրից. Նազենի Ղարիբյանը մայիսի 22-ին ընտրվել է օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ: Արտագնա նիստը հրավիրվել է մշակույթի նախարարությունում: Խորհրդի անդամներից 4-ը նախարարությունից են, երկուսըՙ օպերային ...
- Երեք տարի առաջ Ձեր թարգմանությամբ լույս տեսավ շվեյցարացի աշխարհահռչակ արձակագիր եւ դրամատուրգ Ագոտա ԿՐԻՍՏՈՖԻ պիեսների ժողովածուն` «Հրեշը» վերնագրով: Գիրքն, իսկապես, բացառիկ երեւույթ էր, ոչ միայն, որ առաջին անգամ դուք հայերեն էիք «հնչեցնում» այդ ինքնատիպ գրողի գործերը, այլեւ որ դրանք առավել քան համահունչ էին արդի աշխարհի տագնապներին:
Այս անունըՙ Արշո, խորհրդանիշ էր, ինչպես Լիբանան-Հայաստան կապի, այնպես էլ Միջին Արեւելքի երկրների եւ ողջ Սփյուռքի: Քիչ են այն մարդիկ, ովքեր կարողանում են ողջ կյանքում պահել այնպիսի հավասարակշռություն, որը գործում է ոչ միայն անձնական հարաբերություններում, այլեւ դուրս է գալիս անձնականից ու դառնում Արշո Թութունջյան:
Նրան շատերը համարում են մեծագույնը հայ նկարչուհիներից: Թիֆլիսում ծնված եւ ողջ կյանքում այնտեղ ստեղծագործած այս մի տաղանդին վրացիները չսեփականացրին (անգամ Վիքիպեդիայում նրա կենսագրությունը չկա վրացերենով). անուն-ազգանունը «չափազանց» հայկական է, նկարների ստորագրությունն էլՙ մեսրոպատառ, եթե անգամ իր նկարներում հայկական բնորոշ ոչինչ չկա...
Մայիսի 23-ին, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, բանասեր, գրող, կինոգետ Արծվի Բախչինյանը հետաքրքրական եւ ազդեցիկ մի երեկո նվիրեց Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին, որը կրում էր «Շառլ Ազնավուրՙ արտիստը եւ հայը» խորագիրը: Նա ընտրել էր դասախոսության ձեւըՙ ժամանակ առ ժամանակ էկրանին ցուցադրելով լուսանկարներ, համերգային կատարումներ եւ հատվածներ ֆիլմերից, որոնցում խաղացել էր Ազնավուրը:
Բուլղարական «Բալկանիստիչեն ֆորում» գիտական հանդեսի այս տարվա առաջին համարում ընդգրկվել է նաեւ բուլղար հետազոտող Մարիանա Պիսկովայի «Արշավիր Շահխաթունու մի ֆիլմըՙ Հայաստանի մասին, ստեղծված Ֆրանսիայում, նկարահանված Բուլղարիայում 1928 թվականին» հոդվածը (էջ 111-134): Հեղինակը մանրամասն ներկայացրել է ֆրանսաբնակ դերասան Արշավիր (Աշո) Շահխաթունու (1895-1957) «Անդրանիկ» գեղարվեստական կինոնկարը, նկարահանված 1928-ին, ...