«Իզուր չէ, որ Լուսինե Զաքարյանը ծնվել է հունիսի 1-ինՙ երեխաների պաշտպանության օրը. նա հոգով ու էությամբ մանուկ մնաց միշտ», - հայ հոգեւոր երգերի անզուգական մեկնաբան, անվանի սոպրանո Լուսինե Զաքարյանի մասին նրա ժամանակակիցներն այսպես են ասել:
Մայիսի 24-ին տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի տարեվերջյան հանդեսը: Շուրջ 130 ուսանողներ ավարտեցին համալսարանըՙ կազմելով նրա 59-րդ շրջափուլը:
ԱՄՆ-ում լույս տեսնող «Պայքար» շաբաթաթերթի էջերում ցավով կարդացինք Ռուբինա Նազարյանի հոդվածը, որտեղ նա գուժում է, որ փակվում է Գլենդեյլում արդեն 32 տարի գործած, հայության ու հայկականության շունչը համարվող «Պերճ» գրախանութը:
Լույս է տեսել Երեւանի պետական համալսարանի Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր-պրոֆեսոր Յուրի Ավետիսյանի «Արդի հայերենի կետադրության հիմնախնդիրներ» (Երեւան, 2019. ԵՊՀ հրատարակչություն, 177 էջ) կարեւոր աշխատությունը: Դրանով հեղինակը միտում ունիՙ լուծելու եւ կանոնակարգելու հայերենի կետադրության մի շարք կնճռոտ հարցեր, որոնք տարիներ շարունակ գիտական վեճերի ու բանավեճերի առիթ են հանդիսացել:
Դոկտոր Քրիստինա Ահմաջյանին ես հանդիպեցի Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանում, որտեղ նա հանդես եկավ «Ճապոնական հրաշք. մարտահրավերներ եւ սերտած դասեր» դասախոսությամբ: Բանախոսուհին, որ Տոկիոյի Հիտոցուբաշի համալսարանի ուսուցչապետ է, ներկայացրեց Ճապոնիայի պատմության երկու տնտեսական «հրաշքները»ՙ 20-րդ դարի սկզբին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոՙ ցույց տալով դրանց ծագումը, զարգացումը եւ արդի ճապոնական տնտեսական ...
Մայիսի 28ին Մոսկվայի Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի մեծ դահլիճում «Կեռասի անտառ» փառատոնի շրջանակներում կայացավ «Մանյունյա» ներկայացման պրեմիերանՙ մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանի համանուն վեպի մոտիվներով: Բեմադրությունն իրականացրել է հայազգի բեմադրիչ Ռուզաննա Մովսեսյանը , որը 1996-2000 թթ. ղեկավարել է «Թռչող նավ» մանկական թատրոնը: Ըստ ...
Նրանք հայ երաժշտական աշխարհ եկան միանգամից, ոգեշունչ ու միշտ հետաքրքրական բովանդակությամբ. եկան մտավորականների ընտանիքներից, յուրաքանչյուրը թրծվեց իր ժամանակի կրթական ամուր դպրոցում (առաջինի մինչբուհական դարբնոցը Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցն էր, մյուս երաժշտինըՙ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը), ամեն մեկն ամրացավ քաղաքացիական համաժողովրդական զարթոնքի շրջանում (առաջինը Եղեռնի 50-րդ տարելիցից պայթած «Տվեք ...
Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ «Los Angeles Review of Books» գրախոսականների պարբերականում վերոնշյալ խորագրի ներքո մայիսի 19-ին հրատարակված ընդարձակ հոդվածից, որի հեղինակն է Դյուկ համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Էրդագ Գյոկնարը: Վերջերս նա լույս է ընծայել «Օրհան Փամուք: Աշխարհիկություն, անարգանք եւ քոչվորաբանություն» բանաստեղծությունների հատորը (Orhan Pamuk, Secularism and Blasphemy and ...
Հունիսի 2-ին Սոֆիայի Մշակույթի ազգային պալատում կայացած «Պար, երաժշտություն եւ լույս» խորագիրը կրող համերգում ընդգրկված էր նաեւ «Բալլադ երազանքի մասին» պարային համարըՙ երեւանցի պարադիր Արա Ասատուրյանի բեմադրությամբ, Ֆրեդերիկ Շոպենի երաժշտությամբ (դաշնամուրային կատարումըՙ Ռուզաննա Թաշչյանի ): Համարը կատարել են Բուլղարիայի պարարվեստի ազգային ուսումնարանի ուսանողները: