Երեւի ոչ մի լեզու այնքան առատ չէ կետադրական տարաբնույթ կանոններով, զուգաձեւություններով ու բացառություններով, որքան հայերենը: Եվ այս ամենի հետ միմյանց հակադրվող գիտական տարաբնույթ տեսակետների ու կարծիքների պակաս չկա: Շատ հարցերում լեզվաբանների կարծիքները խիստ տարբեր են, եւ յուրաքանչյուրը համոզված է իր պնդման մեջ: Մասնագիտական խոր իմացություն եւ նուրբ լեզվազգացողություն է պետք ...
Հունիսի 15-ին Մոսկվայի Մեծ Թատրոնն իր նոր բեմում որպես 243-րդ թատերաշրջանի վերջին բալետային պրեմիերա ներկայացրեց մեկ գործողությամբ երկու բալետ` Ջորջ Բալաչինի «Դո մաժոր սիմֆոնիան» եւ Մորիս Բեժարի «Փարիզյան զվարճությունները»: Վերջինը Բեժարի ամենից կենսախինդ բեմադրությունն է, որը Մեծ թատրոնում ներկայացվելու է առաջին անգամ: Ժաք Օֆենբախի եւ Մանուել Ռոզենտալի երաժշտությամբ վառ բալետային ...
Հունիսի 15-ին վախճանվել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, 1970-1990 թթ. Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար պարուհի, պարուսույց, փորձավար Նադեժդա Դավթյանը :
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը ամերիկացի քուրդ սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր եւ քրդական «Նյու Ուեյվ Սինեմա» ընկերությունում որպես խմբագիր աշխատող Ջանո Ռոզեբիանին է, որ 4-մասանոց հոդվածաշար է տպագրում «Rudaw» կայքումՙ նվիրված քրդական կինոյի պատմությանը:
Եթե չեմ սխալվում, ամիսներ առաջ, երբ ԿԳ եւ Մշակույթի նախարարությունները դեռեւս «մեկ օֆիս» չէին դարձել, եկեղեցու երդվյալ թշնամի Արայիկ Հարությունյանն ու մշակույթն իր մեջ կրող Լիլիթ Մակունցը հայտարարում էին, որ «իրենց շնորհիվ» սահմանամերձ գյուղերի երեխաները կարող են տարին մեկ անգամ այցելել երեւանյան թատրոններ, թանգարաններ եւ մշակույթի այլ օջախներ: Դե, ինչ ...
Ինձ հայտնի չէ, թե շվեդական եւ համաշխարհային մանկագրության ամենահայտնի հերոսուհիներից մեկիՙ Երկարագուլպա Պիպիի մասնագետները գրե՞լ են արդյոք հանրահայտ հերոսուհու հնարավոր նախատիպ(եր)ի մասին եւ կամ ի՛նչ զուգահեռներ են անցկացրել պատմական կերպարների հետ:
Սովետական շրջանում ակտիվ շրջանառության մեջ է եղել մի անեկդոտ, որում ասվում է, թե հայերը դիմում են Մոսկվային, թե ինչու՞ չունեն ռազմածովային նախարարություն: Մոսկվան պատասխանում է, որ ծով չունեք, այդ իսկ պատճառով չկա նաեւ տվյալ նախարարությունը: Փոխարենը հայերը պատասխանում են, թե այդ դեպքում Ադրբեջանը ինչո՞ւ ունի մշակույթի նախարարություն:
Հունիսի 15-ին, Հռոմում, 96 տարեկանում վախճանվեց իտալացի մեծանուն կինոբեմադրիչ, արտադրիչ, սցենարիստ, օպերաների բեմադրիչ, «Էմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Ֆրանկո Ձեֆիրելին: Իտալական եւ համաշխարհային կինոյի գանձարանը վաղուց մուտք են գործել նրա «Անսանձ կնոջ սանձահարումը» (1967), «Ռոմեո եւ Ջուլիետ» (1968), «Հիսուս Նազովրեցին» (1977), «Պայացներ» (1982), «Տրավիատա» (1983), «Օթելլո» (1986), «Համլետ» (1990), «Ջեն Էյր» ...