Անուններ կան, որոնք մնում են մեր ժողովրդի հիշողության մեջ ոչ միայն իրենց ստեղծած բարձրարժեք արվեստի այս կամ այն կոթողով, ոչ միայն հասարակական կյանքում իրենց խաղացած դերով, այլեւ առաջին հերթին իրենց մարդկային նկարագրով: Եվ այդ անհատը բնությունից օժտված, իր շռնդալից հումորով եւ հենց իր խառնվածքին հատուկ անսպառ կենսասիրությամբ եւ կատակասիրությամբ, անսպառ ...
Այն, որ ֆրանսիացի նշանավոր կատակերգու Պիեռ Ռիշարի ամենահայտնի ֆիլմերից մեկիՙ մեր հանդիսատեսին քաջ ծանոթ «Խաղալիքը» շարժանկարի սցենարիստ եւ բեմադրիչ Ֆրանսիս Վեբերը կիսով չափ մեր հայրենակիցն է, շատերին է հայտնի: Սակայն քիչ հայտնի են նրա հայկական կողմի ներկայացուցիչները, որոնք նույնպես եղել են ուշագրավ դեմքեր եւ որ ամենից հետաքրքրականն էՙ Մամիկոնյան տոհմի ...
Հունիսի 27-ին եւ 30-ին Ազգային օպերայի եւ բալետի բեմում «Բարեկամություն» պարի պետական անսամբլը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ներկայացումը: Ցուցադրվեցին «Լոռեցի Սաքո» եւ «Մարո» բալետները:
Լույս է տեսել Կահիրեի «Ջահակիր» շաբաթաթերթի մատենաշարի թիվ 25 հատորըՙ Եվգենյա Արիստակյանի «Յուշեր գաղութահայ կեանքից» վերնագրով: Տեքստի կազմողը, առաջաբանի եւ ծանոթագրությունների հեղինակն է Արծվի Բախչինյանը (Հայաստան), ներածությունը` Հայկ Ավագյանի (Եգիպտոս): Գիրքը տպագրվել է սահմանափակ տպաքանակովՙ նվիրատվություն տալու նպատակով եւ հասանելի է համացանցում: