Գրքի վերնագիրն ասես կրկնակի մարտահրավեր լինի: Նախ հեղինակն ինքն իրեն միանգամից հանում է ծանրագույն մրցության ասպարեզ: Ըստ որում առաջին գրքով, դեռեւս «ոտի տեղ» չարած գրական կյանքում, ներողությո՜ւն, «դաշտո՜ւմ»: Ասես ամենայն հանդգնությամբ հայտարարում է. «Այն բացը, որ պիտի լրացնեի հանճարներին ընթերցելով, լցնում եմ իմ տողերով»: Կարող ենք նաեւ հասկանալ այսպես. «Գրավելով ...
Հուլիսի 27-ին Ա. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում տեղի ունեցավ լրագրող, ֆոտոլրագրող, արվեստաբան Գայանե Առաքելյանի «Անդրանիկ Քոչարի լուսանկարչության արվեստը» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին անվանի լուսանկարիչներ, քանդակագործներ, լրագրողներ, նրա որդինՙ հայ լուսանկարչության պատմության խորագիտակ մասնագետ, լուսանկարիչ եւ բազմաթիվ գրքերի ձեւավորող Վահան Քոչարը:
«Ազգի» հուլիսի 5-ի եւ 12-ի համարներում սկսված Ավիկ Իսահակյանի հոդվածաշարը Հենրիկ Հովհաննիսյանի մասին հիշեցրեց, որ մեզանում իր արտակարգ սրամտությամբ եւ «Երեք գումարած երկու» կինոկատակերգությամբ հայտնի կինոբեմադրիչի դուստրը Հայաստանում մնում է անծանոթ: Մինչդեռ Գաննա (Գանա) Սլուցկին ՙ ծնյալ Գայանե Հովհաննիսյան , գնացել է հոր ճանապարհովՙ ...
Կազմակերպությամբ Թեքեյան Մշակութային միության Բոստոնի մասնաճյուղի եւ համահովանավորությամբ Հայ մշակույթի հիմնադրամի, հունիսի 15-ին վերջինիս Արլինգտոնում (Մասաչուսեթս) գտնվող կենտրոնում կայացել է Սարգիս Գավլաքյանի «Մօրուք թզուկի հեքիաթները» գրքի շնորհանդեսը: