Երբեւցե մտածե՞լ եքՙ մտնել (դիմացինի) գլխուղեղի մեջ, ստուգել ծալքերը, հիշողությունների լաբիրինթոսում պեղել այն, ինչ կորել է, չկա, ավելի ստույգՙ խորունկ թաղվել է, ճզմվել ոլորանների, անհույս կորել գալարների պարույրում: Մարդու գլխուղեղը բարդագույն կառույց էՙ որ հատվածն ինչին է ծառայում, որտեղ են խաչվում, հատվում եզրագծերը, 2016 թվականից ցայսօր առավել դյուրին է պատկերացնել. ...
Դարավերջիՙ 1999-ի մայիսի 5-ի առավոտը ցնցեց երեւանցիներիս. գիշերը հանկարծամահ էր եղել հրաշալի մարդ ու շատ սիրված արտիստուհի ՄԵԼԻՆԵ ՀԱՄԱՄՋՅԱՆԸ: Հետո էլ ասում ենՙ հին ողբերգությունն այլեւս չկա. իր դարն ապրել է: Նման բան չկա: Կյանքն ինքնին շարան է խինդի ու ողբերգության: Ոչ ոք չէր կարողանում հավատալ, մանավանդ նրանք, ովքեր նախորդ ...
Քեթրին Հոջսոնը բրիտանացի լեզվաբան է, որի հետազոտությունների հիմնական թեման հայերենն է եւ նրա բարբառները: Նա չորս տարի ապրել է Հայաստանում, կատարել լեզվաբանական հետազոտություններ եւ անգլերեն դասավանդել Սեւանի Վազգենյան հոգեւոր ճեմարանում: Վերջերս Քեթրինը իր թեկնածուական թեզն է պաշտպանել Փարիզում, որտեղ նրան գրկաբաց ընդունել է տեղի հայ համայնքը, եւ նա պարբերաբար մասնակցել ...
Հուլիսի 8-ից 12-ը Փարիզից 30 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեց-լա-վիլ բնակավայրում «Ամիգովիլ» ընկերակցության նախաձեռնությամբ երկրորդ անգամ տեղի ունեցավ երաժշտություն ուսանող 10-15 տարեկան երեխաների իմպրովիզացիայի սեմինար, որը վարել են երգեհոնահար Նիկոլաս Ժաքենը եւ ֆրանսահայ կլավեսինահարուհի Սոնյա Տոնապետյանը : Վերջինիս շնորհիվ սեմինարի ինը մասնակիցներն առնչվել ...
«Մինչեւ օգոստոսի 17-ը «Pearl S. Fincher-ի» անվան գեղարվեստի թանգարանում հանրության առաջ բաց է լինելու «Իմ հերոսը: Ժամանակակից արվեստը եւ գերհզոր հերոսները» խորագիրը կրող յուրօրինակ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ավելի քան 130 արվեստի գործեր (գեղանկար, քանդակ, լուսանկար, եւայլն), որոնք «մարմնավորում են» Բեթմենին, Ուոնդեր Վումընին, Հալքին եւ ուրիշներին», տեղեկացնում է Սպրինգում (Տեխաս) ...