Հուլիսի 24-ին Երեւանի բալետի երկրպագուները բացառիկ հնարավորություն ունեցան վայելելու Ֆրանսիայի լավագույն ժամանակակից բալետային խմբերից մեկի ներկայացումը: Խումբը կրում է հիմնադիր տնօրեն Միշել Հալլե Էգայանի անունը: Վեց պարող ներկայացրին «Ուռռա՛» վերնագրով ներկայացումը: Դրանից առաջ այն ներկայացվել էր նաեւ բալետային մշակույթից հիմնովին զուրկ Սեւանում եւ Գավառում...
Ընթերցողները հազիվ էին մարսել այս վեպի պարսկերեն թարգմանության լուրը, երբ, ահա, գրեթե երկու ամիս անց իմանում ենք մի նոր թարգմանության մասին , այս անգամ Սերբիայում: Ինչպես նախորդ թարգմանությունը, սա եւս կարելի է հաճելի անակնկալների շարքում դասել:
Սովորական առ ցանց անհատական բլոգներից տարբերվելով Արչի Գալենցի նորաստեղծ «Գալենցի ուսումնասիրությունների կենտրոն» բլոկըՙ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով մշակույթի աշխարհում հանդիպման նոր հարթակ է, որտեղ հետաքրքրասերները կարող են ծանոթանալ Գալենցների (Կալենցների) երեք սերունդներիՙ իր պապիՙ Հարություն Խարմանդանյան Կալենցի (1910-1967), տատիՙ Արմինե Պարոնյան Կալենցի (1920-2007), իր հորՙ Սարո Կալենցի (1946-2017) եւ ...
Հայաստանը միաժամանակ մասնակցում է ֆրանսալեզու գրականության երկու միջազգային մրցանակաբաշխության` ի դեմս Էսթեր Մաննի եւ Լեւոն Մինասյանի «Հրեշտակների ճոպանը» վեպի («Վեն դայոր» հրատարակչություն, 2018):
Հայտնի է որ հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները վերաբերում են դեռեւս 6-7 դարերին: Ինչ վերաբերում է երաժշտական կապերին, ապա 19-րդ դարավերջին բազմաթիվ հայազգի երաժիշտներ, գրողներ եւ այլ մտավորականներ նախընտրում էին Փարիզըՙ որպես ուսումնառության, ստեղծագործական աշխատանքի եւ հայ երաժշտարվեստը աշխարհին ներկայացնելու նպատակներով:
Միջազգային ճանաչման արժանացած, ԱՄՆ-ում աբստրակտ-էքսպրեսիոնիզմի սկզբնավորող Արշիլ Գորկու մասին մի քանի տասնյակի հասնող մենագրություններ են տպագրվել, վերլուծական ալբոմներ ու հոդվածներ են լույս ընծայվել եւ նույնիսկ ֆիլմեր նկարահանվել: Այժմ հերթը եկել է օպերային: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ սեպտեմբերի 7-ին Նյուարկի (Նյու Ջերսի) Արվեստի թանգարանի շքեղ Բիլի Ջոնսոն թատրոնում ներկայացվելու է մրցանակակիր ...
Հուլիսի 15-25 Արագածոտնի մարզի Թալին քաղաքում անցկացվեց «Eco Art AIR» ժամանակակից արվեստի կացարանը, որի շրջանակներում ութ արվեստագետ 10 օր շարունակ ապրեցին ու ստեղծագործեցին Թալինումՙ թափոններն ու անտեսված նյութերը ձեւափոխելով ժամանակակից արվեստի առարկաների: Նախագծերն իրագործելիս նրանց համար որպես նյութ ծառայեց շրջակա միջավայրը վնասող նյութերի վերափոխման ձեւերի ուսումնասիրությունն ու դրանց միջոցով արվեստային ...
Նորագույն տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս ոչ միայն լսել եղեռնը վերապրած մեր նախնիների վկայությունները, այլեւ էկրանի վրա տեսնել, թե ինչպես են նրանք անցնում այդ ծանր ժամանակների միջով:
«Բրիլ» հրատարակչությունը հետմահու լույս է ընծայել իսրայելցի արվեստաբան Նիրա Սթոունի անգլերեն ժողովածունՙ «Ուսումնասիրություններ հայ արվեստի մասին» վերնագրով: Այն ընդգրկում է երջանկահիշատակ հայագետ-բյուզանդագետի տարբեր հոդվածները: Գիրքը խմբագրել է հեղինակի ամուսինըՙ բազմավաստակ գիտնական Մայքլ Սթոունը , որը նույնպես հայտնի է հայագիտական իր բազմաթիվ աշխատություններով: