RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-23 20:37:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 655, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ: ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ»

Հ.Ծ.

Մեկենասությամբ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական համայնքների բաժնի, Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել Պետրոս Տեր-Մաթոսյանի եւ Բարլոու Տեր-Մկրտչյանի համահեղինակությամբ վերոնշյալ խորագրով (Western Armenian in the 21st Century: Challenges and New Approaches) հատորը, որն առաջինն է այդ համալսարանում նորաստեղծ Հայկական ուսումասիրությունների կենտրոնի նախաձեռնած մատենաշարի:

Հակառակ այն փաստին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը դասել է վտանգված լեզուների շարքում, մի տասնյակից ավելի հայ լեզվաբաններ ու մանկավարժներ վերջին տարիներին զբաղվել են այն լավագույնս փոխանցելու հաջորդ սերունդներինՙ կիրառելով նորարարական մեթոդներ: Հատորում ի մի են բերված Հրաչ Չիլինգարյանի, Անի Կարմիրյանի, Ջեսի Սիրական-Արլենի, Շուշան Կարապետյանի, Սիլվիա Գասպարյանի, Հակոբ Գյուլուջյանի եւ Էլիզաբեթ Մխիթարյանի նորարարական ցուցումներն ու մեթոդաբանական մոտեցումները: Քննարկված հարցերն են «Հայերեն մտածելու եւ ստեղծագործելու խնդիրները», «Սփյուռքում արեւմտահայերենը դասավանդելու նոր մեթոդները», «Մտորումներ երկրորդ գրական լեզուն ձեռք բերելու վերաբերյալ: Արեւելահայերեն խոսողները որպես արեւմտահայերենի հնարավոր սովորողներ», «Դասավանդման ընթացքում բազմալեզվական մոտեցումների կիրառումը», «Լեզվի կենսունակությունը ստեղծագործական գրագիտության միջոցով», «Մինչ ես բանաստեղծություն եմ ստեղծում, բանաստեղծությունն էլ ինձ է ստեղծում» եւ այլն: Նախաբանը գրել են Պետրոս Տեր-Մաթոսյանն ու Բարլոու Տեր-Մկրտչյանը, իսկ վերջաբանը կամ «Հետեւությունների փոխարեն» բաժինըՙ Վարդան Մաթեւոսյանը:

Տեր-Մաթոսյանը Լինկոլնի Նեբրասկա համալսարանում Մերձավոր Արեւելքի պատմության պրոֆեսորի օգնական դասախոս է եւ Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի (SAS) նախագահը, իսկ Տեր-Մկրտչյանը Կալիֆոռնիա պետհամալսարանի (Ֆրեզնո) Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը եւ Հայկական ուսումնասիրությունների ծրագրերի համադրողը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ