RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 20-09-2019



Տեղադրվել է` 2019-09-19 20:58:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 305, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈԲՈՒՅՈՒԿԻ ՑՈՒՑՋԻԻ ՀԱՄԵՐԳԸ

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ հայտնի ճապոնացի վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուցջիի մենահամերգը` սկիզբ դնելով «Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական աշնանային համերգաշարին:

Ի ծնե կույր երաժիշտը պատմել է. երբ ստացել է հրավերըՙ շատ է ուրախացել, սակայն Հայաստանի մասին շատ քիչ բան է իմացել: Գալով Հայաստան եւ զգալով հայերի ջերմ լինելը` որոշել է դասական երաժշտությամբ պարգեւել գեղեցիկ երեկո:

Միջոցառման ընթացքում Նոբույուկին կատարեց իր սիրված աշխարհահռչակ երեք կոմպոզիտորներիՙ Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:

Նոբույուկին Ցուցջին խոստովանել է, որ նվագել սկսել է չորս տարեկան հասակում, երբ մայրը նրան խաղալիք դաշնամուր է նվիրել, որից հետո երաժշտության ներքո է մեծացել:

Նոբույուկիի Ցուցջիին գնահատել եւ սիրել են աշխարհահռչակ շատ անվանի գործիչներ:

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակնների` արժանանալով շատերի վստահությանը:

Շրջագայելով տարբեր երկրներ` հանդես է եկել աշխարհահռչակ բեմերում, որոնց կողքով լուսանկարիչները չեն կարողացել անտարբեր անցնել:

Եվ այժմ էլ Նոբույուկին պատրաստվում է շրջագայել` հանդես գալով տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ