Սեպտեմբերի 25-ին «Թեքեյան» կենտրոնում տեղի ունեցավ սփյուռքահայ գրող, գրականագետ, գրաքննադատ, հրապարակախոս, հասարակական-կուսակցական գործիչ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, Երեւանի պետական եւ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանների դոկտոր, Հայաստանի գրողների միության անդամ Երվանդ Ազատյանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» գրքի շնորհանդեսը: Հրատարակության ժամանակագրային առումովՙ այս գիրքը դեռ նախորդ տարվա սեպտեմբերի երկրորդ ...
Հիրավի, դժվար է գերագնահատել Մաքսիմ Մարտիրոսյանի ներդրումը ոչ միայն հայ, այլեւ աշխարհի տարբեր երկրների բալետային արվեստի ասպարեզում: Եվ նմանապես դյուրին չէ մեկ հոդվածում բացահայտել նրա լայնածավալ գործունեությունը պարարվեստի ոլորտում: Նա մշակույթի պատմության մեջ հետք է թողել որպես կատարող, դասավանդող, փորձավար, եւ, ամենակարեւորը, որպես բալետմայստեր եւ խորեոգրաֆիկ ուսուցման կազմակերպիչ ու բալետային ...
Անցյալ շաբաթ, սեպտեմբերի 19-ին, 96 տարեկանում վախճանվեց հայազգի ֆրանսիական դերասան, բեմադրիչ Շառլ Ժերարը: «Սա մեծ կորուստ է,- ասել է հանրածանոթ կինոբեմադրիչ Կլոդ Լըլուշը:- Նա իդեալական ընկեր էր, մի մարդ, որն անընդհատ ի հայտ էր բերում իր տաղանդը, քանի որ կատարելապես ինքնաբուխ էր: Նա ոչ միայն էկրանի ընկեր էր, այլեւ կյանքի, ...
Ամիսներ ի վեր գերմանական մեդիան հրապարակ է հանել գրական նոր անունՙ Կատերինա Փոլադյան , որի վերջին գերմաներեն վեպը, հայերեն բառացի թարգմանությամբՙ «Այստեղ են առյուծները» (Hier sind LՓwen) առիթ է տվել նրա մասին ոչ միայն գովեստի խոսքեր շռայլել, այլեւ ներկայացնել առաջիկա հոկտեմբերին կայանալիք գերմանական գրքի մրցանակին: Մայնի Ֆրանկֆուրտի ...
Իրականությունն իր համար երազ դարձնելու նկարչի մեծ ցանկությունը անկասկած փոխանցվում է նաեւ նրանց, ովքեր կտավի գույնի շարժման լեզուն զգալ գիտեն, իսկ եթե կարդում են, կարելի է նաեւ ճամփորդել դրանց միջով: Յուրաքանչյուր կտավ, գունային հարմոնիայի ամեն երանգ երեւակայական աշխարհի դռներն է բացումՙ ընդամենը մտածողության ազատ վիճակ ստեղծելով, որից պիտի «օգտվել» պարզապես... ...
Հինգ տարի եվրոպական երկրներում շրջագայելուց հետո Հայաստանի «Նաղաշ» համույթը վերադարձել է ձայնագրման ստուդիայում ավարտին հասցնելու իրենց «Պանդխտության երգեր» եռերգությունը: Ծրագիրը «Հայկական հոգեւոր, ժողովրդական եւ նոր դասական երաժշտության խորապես հուզական միաձուլում» է բնութագրել Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանըՙ «BR klassik-ը»: