Հոկտեմբերի 1-ին, Մոնրեալում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց մեծատաղանդ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, 86 տարեկանում: Կորուստը իսկապես ծանր է, քանի որ այս արվեստագետը, ինչպես բոլոր մեծ արվեստագետները, անփոխարինելի է:
Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետում գործող Արթուր Դադյան-Արա Օզտեմելի անվան հայ արվեստի ամբիոնի գործունեությունը զգալիորեն մեծացել է վերջին տարիներին, գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Արամ Արքունը , բերելով ամբիոնի վարիչ դոկտ. Քրիստինա Մարանջիի թվային տվյալները որպես ապացույց: «Հայ արվեստի ներածական կուրսի ուսանողների ընդգրկվածությունը ...
Մերօրեայ սփիւռքահայ ամէնից աշխոյժ մտաւորականներից դոկտոր Հրայր Ճէպէճեանն ինը տարի առաջ սեղանին դրեց իր առաջին ժողովածունՙ «Հայուն գոյապայքարին ճանապարհը», որն ամփոփում է 30 տարիների ընթացքում իր գրած յօդուածները: Անցեալ տարի Բէյրութի Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունը լոյս ընծայեց դոկտոր Ճէպէճեանի յօդուածների երկրորդ հատընտիրըՙ «Սփիւռքահայ կեանքեր ինչպէս որ տեսայ» խորագրով, որն էլ ...
Հայ լեզվաբանությունը դարերի պատմություն ունի, բայց չնայած դրան, տեւական ժամանակ մեր իրականության մեջ լեզվաբանությանը նվիրված գիտական պարբերական չի եղել: 2003 թ. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից հիմնադրվեց «Լեզու եւ լեզվաբանություն» գիտական հանդեսըՙ առաջին լեզվաբանական պարբերականը հայ իրականության մեջՙ իր գործի նվիրյալ, վաստակաշատ լեզվաբան, ...
Վարշավայում օրերս հրատարակվել է «Արդի հայ դրամա» հայ ժամանակակից թատերագրության ժողովածուն: Այն կազմել եւ խմբագրել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թատերագետ Անդրեյ Մոսկվինը : Վերջինս գրել է նաեւ հատորի ներածությունը, որտեղ պատմում է Հայաստան իր առաջին այցի ու արտերկրում հայկական բիենալեներում իր տեսածի մասին: Գրքի ...
Կարինե Թորոսյանի «Մշո աղջիկ» ֆիլմը (1993) կառուցվում է մի հեռախոսազանգի հիման վրա. սփյուռքահայ մի կին հեռախոսավարի հետ խոսում է երեւակայական հայրենիքում: Նա խնդրում է իրեն միացնել Հայաստան, բայց չի հստակեցնում, թե ո՛ւմ հետ: Ենթադրաբարՙ այդտեղ գտնվող ցանկացած մեկի, որն այս մեկը չէ:
Սեպտեմբերի 6-15-ին Սիդնեյում (Ավստրալիա) կայացավ հայ կինոյի փառատոն: Այն կազմակերպել էր Համազգայինի Շանթ մասնաճյուղը ավստրալական մի քանի կազմակերպությունների հետ համատեղ: Սա Ավստրալիայում հայկական ֆիլմերի 4-րդ փառատոնն է: Հիմնադիր տնօրեններն են Մարգարեթ Չաթերը եւ Հուրի Դեմիրճյանը: Փառատոնը բացվել է Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» կինոնկարով (Հայաստան): Բացումին հաջորդած ընդունելությանը ելույթ է ունեցել «Հայաստանի ...